Հարի Սթայլզ

(Վերահղված է Հարրի Սթայլսից)

Հարի Էդվարդ Սթայլզ (անգլ.՝ Harry Edward Styles, փետրվարի 1, 1994(1994-02-01)[1], Redditch, Redditch, Վուստերշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի երգիչ, երգահան և One Direction խմբի նախկին անդամ։ 2010 թվականին Սթայլզը մասնակցել է «Իքս Ֆակտոր» նախագծին, այնուհետև միանալով այլ չորս մասնակիցներին, կազմել է խումբ, որը կոչվում է «One Direction»:

Հարի Սթայլզ
Harry Styles November 2014.jpg
Բնօրինակ անունանգլ.՝ Harry Styles
Ի ծնե անունանգլ.՝ Harry Edward Styles
Նաև հայտնի է որպեսHazza, Harold, Harreh, Curly
Ծնվել էփետրվարի 1, 1994(1994-02-01)[1] (26 տարեկան)
Redditch, Redditch, Վուստերշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն
ԵրկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
ԺանրերՍոֆթ ռոք, փոփ երաժշտություն, ռոք, բրիթփոփ և ժողովրդական երաժշտություն
Մասնագիտություներգիչ, հեղինակ-կոմպոզիտոր, դերասան, կինոդերասան, կիթառահար և հեղինակ-կատարող
Երգչաձայնբարիտոն
Գործիքներվոկալ և կիթառ
ԼեյբլSyco Music և Columbia Records
ԿրթությունHolmes Chapel Comprehensive School?
ԱնդամակցությունOne direction
ԿապվածOne Direction
Կայքhstyles.co.uk
Harry Styles Վիքիպահեստում

Օne Direction-ի անդամ դառնալուց ի վեր, Սթայլզը խմբի մյուս անդամներ Նայլ Հորանի, Լիամ Փեյնի, Լուի Թոմլինսոնի և Զեյն Մալիկի հետ, հինգ հաջող ալբոմ են թողարկել, համաշխարհային շրջագայությունների մեկնել, արժանացել բազմաթիվ մրցանակների։ Նրանց «What Makes You Beautiful» սինգլը համարվում է «ամենաշատ վաճառված» սինգլներից մեկը։

Վաղ կյանքԽմբագրել

Սթայլզը ծնվել է Վորսեստերշիրում Էնն Քոսքի և Դեսմոնդ Սթայլզի ընտանիքում։ Հարի Սթայլզը մեծացել է Հոլմս Չափելում, իր քրոջ` Ջեմմայի հետ։ Հաճախել է տեղական դպրոցներից մեկը։ Նրա ծնողները բաժանվել են, երբ նա յոթ տարեկան էր և մայրը կրկին ամուսնանացել է 2013 թվականին։ Մանուկ հասակում Հարին սիրում էր երգել։ Ֆրեդի Մերկուրին, Էլվիս Փրեսլին և Դը Բիթլսը նրա վրա մեծ ազդեցություն են թողել։ Դպրոցում սովորելու տարիներին Սթայլզը «White Eskimo» խմբի անդամ էր, որը տեղական «Բենդերի պատերազմ» մրցույթում գարվել է առաջին տեղը։

ԿարիերաԽմբագրել

X FactorԽմբագրել

2010 թվականին նա մասնակցել է «Իսք Ֆակտոր» նախագծին։ «Տղաներ» բաժնում անհաջողության է մատնվում, սակայն հուլիս ամսին Սայմոն Քովելը նրան Նայլ Հորանին, Զեյն Մալիկին, Լուի Թոմլինսոնին և Լիամ Փեյնին միացնում է իրար՝ ստեղծելով խումբ, որը պիտի պայքարեր «Խմբեր» բաժնում։ Հարին որոշում է խումբը կոչել One Direction: Խումբը առաջին մի քանի կենդանի ելույթներից հետո մեծ ճանաչում է ձեռք բերում։ Նրանք գրավում են երրորդ տեղը։ Դրանից մի քանի շաբաթ անց նրանք Սայմոն Քովելի հետ պայմանագիր են կնքում և արձանագրվում Syco Records-ում[2]։

One DirectionԽմբագրել

Նրանք իրենց առաջին ալբոմը թողարկել են 2011 թվականին` «Up All Night» անվամբ, որին հաջորդել է երկրորդ՝ «Take Me Home» ալբոմը (2012)։ Նրանք 2013 թվականին նկարահանել են կենսագրական ֆիլմ` «This is Us»-ը: Ֆիլմը առաջին մեկ շաբաթում մոտ 30 միլոն դոլար եկամաուտ ունեցավ։ Երրորդ ալբոմը` «Midnight Memories»-ը թողարկվել է 2013 թվականին, իսկ 2014 թվականին խումբը թողարկել է չորրորդ՝ «Four» ալբոմը[3]։

One Direction-ը 58 տարվա մեջ առաջին խումբն է, ում առաջին չորս ալբոմները Billboard 200 չարթում զբաղեցրել են առաջին հորիզոնականը[4]։ Նրանց հինգերորդ` «Made in the A.M.» ալբոմը թողարկվել է 2015 թվականի նոյմեբերի 13-ին:

Սոլո գործունեությունԽմբագրել

ՍկավառակագրությունԽմբագրել

Ստուդիական ալբոմներԽմբագրել

ՖիլմագրությունԽմբագրել

Ֆիլմ
Տարեթիվ Բնօրինակ անվանում Հայերեն անվանում Դեր Նշումներ
2013 One Direction: This Is Us One Direction․ Սա մենք ենք Ինքն իր դերում Վավերագրական համերգային ֆիլմ
2014 One Direction: Where We Are – The Concert Film One Direction․ Որտեղ ենք մենք՝ համերգային ֆիլմ Համերգային ֆիլմ
2017 Harry Styles: Behind the Album Հարի Սթայլզ․ Ալբոմի ետևում Վավերագրական
Dunkirk Դյունկերկ Ալեքս
Հեռուստատեսություն
Տարեթիվ Բնօրինակ անվանում Հայերեն անվանում Դեր Նշումներ
2012 iCarly ԱյԿառլի Ինքն իր դերում Սերիա՝ «iGo One Direction»
2012-2019 Saturday Night Live Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում Երաժշտական հյուր 5 սերիա
2017 Harry Styles at the BBC Հարի Սթայլզը BBC-ում Ինքն իր դերում Հատուկ թողարկում
2017, 2019 The Late Late Show with James Corden Ջեյմս Քորդենի հետ ուշ ուշ շոուն Որպես հյուր 2 սերիա
2018 Happy Together Երջանիկ միասին Գործադիր պրոդյուսեր

ՇրջագայություններԽմբագրել

  • Harry Styles: Live on Tour (2017-2018)
  • Love On Tour (2020)

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. Nicholson Rebecca։ «Also-rans to world's biggest boy band: the rise of One Direction»։ The Guardian։ Վերցված է 2015-10-20 
  3. «One Direction Discography»։ AllMusic։ Վերցված է 2015-10-20 
  4. Caufield Keith։ «One Direction’s ‘Four’ Makes Historic No. 1 Debut on Billboard 200 Chart»։ Billboard.com։ Վերցված է 2015-10-20 

Արտաքին հղումներԽմբագրել