Normani (լրիվ անունը՝ Նորմանի Քորդեյ Համիլթոն, մայիսի 31, 1996(1996-05-31)[3], Ատլանտա[4][5]), ամերիկացի երգչուհի, պարուհի, մոդել, Fifth Harmony աղջիկների խմբի անդամ[6][7]։ Ներկայացվել և արժանացել է մի շարք մրցանակների։ Մասնակցել է «Պարեր աստղերի հետ» (անգլ.՝ Dancing with the Stars) պարային շոուի 24-րդ եթերաշրջանին[8]։ 2018 թվականի փետրվարին ձայնագրել է առաջին «Love Lies» սինգլը R&B երգիչ Քալիդի հետ, որը ներառվել է «Սիրով, Սայմոն» ֆիլմի սաունդթրեքում[6]։

Նորմանի
Բնօրինակ անունանգլ.՝ Normani
Ի ծնե անունանգլ.՝ Normani Kordei Hamilton[1][2]
Ծնվել էմայիսի 31, 1996(1996-05-31)[3] (27 տարեկան)
Ատլանտա[4][5]
Երկիր ԱՄՆ
Ժանրերփոփ և ժամանակակից R&B
Մասնագիտությունպարուհի, ստուդիական երաժիշտ, երգչուհի և երգերի հեղինակ
Գործիքներվոկալ
ԼեյբլSyco Music, Epic Records և RCA Records
ԱնդամակցությունFifth Harmony
Կայքofficialnormani.com
Ստորագրություն
Ստորագրություն
 Normani Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Նորմանի Քորդեյ Համիլթոնը ծնվել է 1996 թվականի մայիսի 31-ին[9][10] ԱՄՆ Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքում և մեծացել Լուիզիանա նահանգի Նոր Օրլեան քաղաքում։ Ծնողներն են Դերիք և Անդրեա Համիլթոնները[11]։ Այն բանից հետո, երբ 2005 թվականին Նոր Օռլեանին մեծ ավերածություններ է հասցրել Կատրինա փոթորիկը, ընտանիքը տեղափոխվել է Հյուսթոն (Տեխաս)[12]։ Նորմանին չորս տարեկան հասակից սկսել է երգել և պարել։ Երաժշտության բնագավառում նրա կուռքերի թվում են Բեյոնսեն[13], Միսի Էլիոթն[14] ու Լորին Հիլլը[15]։ Նորմանին արժանացել է պարային մրցանակների Լուիզիանայում ու Տեխասում, եղել մոդել և հասել Միսս Տեխաս մրցույթի եզրափակիչ, մասնակցել է The X-Factor շոուին։ 2012 թվականից Fifth Harmony աղջիկների խմբի անդամ է[16]։

The X Factor և Fifth Harmony խմբագրել

2012 թվականի ամռանը Նորմանին լսումների է մասնակցել The X Factor մրցույթի համար Գրինսբորոյում[17]։ Նա կատարել է ամերիկացի երգչուհի Արետա Ֆրանկլինի «Chain of Fools» երգը[18]։ Նա չի հաղթահարել լսումների երկրորդ փուլը որպես մենակատար, բայց կազմակերպիչները նրան չորս այլ տաղանդավոր աղջիկների հետ միասին (ներառյալ նաև Կամիլա Կաբելոն) վերադարձրել են և նրանցից կազմել խումբ։ Այդ հնգյալը հետագայում հայտնի է դաձել որպես Fifth Harmony[19]։ Արդյունքում այդ կոլեկտիվն զբաղեցրել է երրորդ տեղը, և նրանք պայմանագիր են կնքել Syco Music և Epic Records լեյբլների հետ[20][21]։

Բարեգործություն խմբագրել

Fifth Harmony խմբի հետ միասին Նորմանին համագործակցումէ մի շարք բարեգործական կազմակերպությունների հետ, ինչպիսիք են՝ «Girl Scouts of America» և «Ryan Seacrest Foundation»[22][23]։ 2016 թվականի սեպտեմբերին Նորմանին նշանակվել է Cybersmile Foundation հիմնադրամի դեսպան, որը միջազգային ոչ առևտրային կազմակերպություն է, որն օգնություն է ցուցաբերում կիբերահաբեկումների և ատելության օնլայն դրսևորումների զոհերին այն բանից հետո, երբ նրանք ենթարկվել են ռասիստական բռնության համացանցում[24]։ 2017 թվականի հունվարի 26-ին Նորմանին նշանակվել է առաջին պաշտոնական դեսպան բոուլինգի ամենամյա մրցաշարի շրջանակներում, որը կազմակերպել է «A Place Called Home» ոչ առևտրային կազմակերպությունը[25]։ 2017 թվականի փետրվարի 24-ին հայտարարվել է, որ Նորմանին համագործակցում է Ամերիկյան օնկոլոգիական միության հետ որպես համաշխարհային դեսպան, որպեսզի բարձրացնի կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգի և մարդու պապիլոմա վիրուսի դեմ պատվաստման կարևորության մասին տեղեկացվածության մակարդակը[26][27]։

Սինգլներ խմբագրել

Վերնագիր Տարի Ամենաբարձր հորիզոնական հիթ-շքերթներում Հավաստագրումներ Ալբոմ
ԱՄՆ
[28]
ԱՎՍՏ
[29]
ԿԱՆ
[30]
ԴԱՆ
[31]
ԻՌԼ
[32]
ՆԻԴ
[33]
ՆՈՐՎ
[34]
ՆԶ
[35]
ՇՎԵԴ
[36]
ՄԹ
[37]
"Love Lies"
(Քալիդ-ի հետ)
2018 9 3 21 9 9 24 17 2 12 12 Սիրով, Սայմոն

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

Տարի Մրցանակ Կատեգորիա Աշխատանք Արդյունք
2017 BMI London Awards[45] Pop Award Songs «All in My Head (Flex)» Հաղթանակ
2018 BMI Pop Awards[46] Award Winning Songs Հաղթանակ
Teen Choice Awards[47] Choice R&B/Hip-Hop Song «Love Lies» (Քալիդի հետ միասին) Հաղթանակ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://caras.uol.com.br/perfil/normani.phtml
  2. https://www.purebreak.com.br/famosos/normani-kordei-hamilton_e552379
  3. 3,0 3,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  4. 4,0 4,1 4,2 https://www.capitalxtra.com/features/lists/facts-about-normani-kordei/where-from/
  5. 5,0 5,1 5,2 https://www.goodmorningamerica.com/culture/story/singer-normani-teases-music-reveals-love-collaborate-83936120
  6. 6,0 6,1 Rice, Nicholas (2018 թ․ հունվարի 16). «Normani Kordei and Khalid to Release New Song Together». Billboard. Վերցված է 2018 թ․ հունվարի 16-ին.
  7. McIntyre, Hugh (2018 թ․ փետրվարի 22). «Fifth Harmony's Normani Teases Khalid in 'Love Lies' Video: Watch». Fuse. Վերցված է 2018 թ․ փետրվարի 16-ին.
  8. Bowsher, Allison (2017 թ․ հունվարի 9). «Fifth Harmony's Normani Kordei Will Be Dancing With The Stars». Much. Վերցված է 2017 թ․ մարտի 1-ին.
  9. «Watch Fifth Harmony Sing Happy Birthday to Normani Hamilton». Billboard. 2016 թ․ մայիսի 31. Վերցված է 2018 թ․ հունիսի 13-ին.
  10. Twitter / NormaniKordei: @loveydovey1d246 May 31st:)
  11. «Bio: Fifth Harmony». Fifth Harmony Official. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 14-ին.
  12. Krauser, Emily (2017 թ․ հոկտեմբերի 31). «Normani Kordei Opens Up About Her Mom's Cancer Survivorship: 'That Deserves to Be Celebrated' (Exclusive)». Entertainment Tonight. Վերցված է 2018 թ․ մայիսի 6-ին.
  13. «Bio: Fifth Harmony». Fifth Harmony Official. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 14-ին.
  14. Schiller, Rebecca (2018 թ․ ապրիլի 18). «Normani Taps Missy Elliott For Solo Debut». Rap-Up. Վերցված է 2018 թ․ հունիսի 22-ին.
  15. Feeney, Nolan (2018 թ․ հունիսի 1). «The Next Generation of Lauryn Hill: 16 Artists on Their Favorite 'Miseducation' Songs». Billboard. Վերցված է 2018 թ․ հունիսի 22-ին. «The title track, "The Miseducation of Lauryn Hill," is definitely a favorite. I have found inspiration in this particular record, which will be a huge influence on my project to come.»
  16. «Normani Kordei of Fifth Harmony». shuString Magazine. 2016 թ․ դեկտեմբերի 8. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 28-ին.
  17. «GREENSBORO THX 4 2NITE!!». Twitter. August 29, 2014. Վերցված է 2017 թ․ փետրվարի 8-ին.
  18. Cubria, Kaitlin (2015 թ․ մայիսի 24). «The Truth Behind Fifth Harmony's Auditions on The X Factor». teen.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 28-ին.
  19. Roth, Madeline (2016 թ․ հուլիսի 27). «From X Factor To 7/27, Relive Fifth Harmony's Biggest Moments». MTV. Վերցված է 2017 թ․ փետրվարի 28-ին.
  20. «How losing 'X-Factor' made Fifth Harmony the ultimate winners». New York Post. August 22, 2015. Վերցված է 2017 թ․ փետրվարի 8-ին.
  21. Oldenburg, Ann (2012 թ․ դեկտեմբերի 20). «'X Factor' crowns Season 2 winner». USA Today. Վերցված է 2017 թ․ փետրվարի 28-ին.
  22. «An Exclusive Fifth Harmony Concert for Girl Scouts». Girl Scouts River Valleys. 2013 թ․ դեկտեմբերի 9. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 28-ին.
  23. «Fifth Harmony Inspires Patients at Seacrest Studios!». Ryan Seacrest Foundation. 2013 թ․ նոյեմբերի 8. Վերցված է 2017 թ․ փետրվարի 28-ին.
  24. Robertson, Regina R. (2016 թ․ հոկտեմբերի 12). «Normani Kordei Opens Up About Her Struggle With Cyberbullies and Racist Trolls». Essence. Վերցված է 2017 թ․ փետրվարի 28-ին.
  25. Weatherby, Taylor (2017 թ․ հունվարի 26). «Fifth Harmony's Normani Kordei to Serve as Celebrity Ambassador for Stars & Strikes Charity Bowling Event». Billboard. Վերցված է 2017 թ․ մարտի 2-ին.
  26. «Normani Kordei of pop group Fifth Harmony partners with the American Cancer Society as a global ambassador». Yahoo!. PR Newswire. 2017 թ․ փետրվարի 24. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 28-ին.
  27. Lenker, Maureen Lee (2017 թ․ սեպտեմբերի 26). «Fifth Harmony singer Normani Kordei helps fight cancer: It's 'my duty'». Entertainment Weekly. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 9-ին.
  28. «Normani Kordei – Chart history (The Hot 100)». Billboard. Վերցված է 2018 թ․ փետրվարի 27-ին.
  29. «Australian-charts.com – Discography Normani». Hung Medien. 2018 թ․ փետրվարի 26. Վերցված է 2018 թ․ փետրվարի 24-ին.
  30. «Normani Kordei – Chart history (Canadian Hot 100)». Billboard. Վերցված է 2018 թ․ փետրվարի 27-ին.
  31. «Discography Normani». Danish Charts (Hung Medien). Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
  32. «irish-charts.com – Discography Normani». Hung Medien. 2018 թ․ փետրվարի 26. Վերցված է 2018 թ․ փետրվարի 24-ին.
  33. «Discografie Normani». Dutch Charts Portal. Hung Medien. Վերցված է 2018 թ․ փետրվարի 27-ին.
  34. «Discography Normani». Norwegian Charts (Hung Medien). Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
  35. «Discography Normani». chars.org.nz. Hung Medien. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 27-ին.
  36. «Discography Normani». swedishcharts.com. Hung Medien. Վերցված է 2018 թ․ փետրվարի 27-ին.
  37. Peaks in the UK:
  38. «Gold & Platinum – RIAA». Recording Industry Association of America. Վերցված է 2018 թ․ ապրիլի 9-ին.
  39. «ARIA Australian Top 50 Singles». Australian Recording Industry Association. 2018 թ․ հուլիսի 16. Վերցված է 2018 թ․ հուլիսի 14-ին.
  40. «Khalid & Normani, Love Lies». British Phonographic Industry. Վերցված է 2018 թ․ մայիսի 4-ին.
  41. «Khalid & Normai - Love Lies». IFPI Denmark. Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
  42. «IFPI Norge». IFPI Norway. Արխիվացված է օրիգինալից (To access, enter the search parameter "Normani" and select "SØK".) 2017 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
  43. «Gold/Platinum». 2018 թ․ ապրիլի 19. Վերցված է 2018 թ․ ապրիլի 21-ին.
  44. «NZ Top 40 Singles Chart». Recorded Music NZ. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
  45. «Jay Kay and Top Songwriters Honored at 2017 BMI London Awards». BMI. 2017 թ․ հոկտեմբերի 9. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 10-ին.
  46. «Mark Ronson Receives the BMI Champion Award at the 66th BMI Pop Awards». BMI. 2018 թ․ մայիսի 8. Վերցված է 2018 թ․ մայիսի 9-ին.
  47. «Selena Gomez and Cardi B lead second wave of Teen Choice Awards music nominees». ABC News. 2018 թ․ հունիսի 22. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 22-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նորմանի» հոդվածին։