«Noblesse oblige» [nɔblɛs ɔbliʒ - նոբլե'ս օբլի'ժ], ֆրանսերեն դարձվածաբանական հասկացություն, որը բառացիորեն նշանակում է՝ «ազնվական ծագումը պարտավորեցնում է». Փոխաբերական իմաստը՝ «պատիվը պարտավորեցնում է» կամ «դիրքը պարտավորեցնում է», այսինքն, իշխանությունն ու հեղինակությունը որոշակի պատասխանատվություն են պարտադրում։

Թ. Շեփսթոունը Տրանսվաալի դրոշը փոխարինում է Բրիտանական դրոշով։ Լորդ Կարնարվոնը և Բարքլին հերքում են անեքսիայի հետ կապված որևէ մասնակցություն, մինչդեռ Գլադստոնը դատապարտում է անեքսիան:
1877 թվականին Տրանսվաալի բրիտանական բռնակցումը պատկերող տասնմեկ ծաղրանկարների շարքից։
[nɔblɛs ɔbliʒ - նոբլե'ս օբլի'ժ]

Այն առաջին անգամ հիշատակվել է Բալզակի «Շուշանը հովտում» վեպում, 1835 թվականին։ Արդեն 1837 թվականին այն Ֆրանսիայի սահմաններից դուրս է եկել՝ նշվելով անգլալեզու գրագրություններում։ Լեզվական համատեքստում այն սովորաբար մեջբերվում է ֆրանսերեն, իսկ գերմաներենում՝ պատճենվում է՝ ա'դել վե'րփֆլի'շթետ (գերմ.՝ Adel verpflichtet)։ Ըստ ֆրանսերենի հնչյունաբանության կանոնների՝ ճիշտ արտասանությունը նօբլե'ս օբլի'ժ է։ Առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնել շեշտին, որը ֆրանսերենում միշտ նույն տեղում է (այսինքն, այն միշտ ընկնում է նույն՝ վերջին վանկի վրա)։

Իմաստ և տարբերակներ խմբագրել

Noblesse oblige ֆրանսերեն արտահայտությունն այն ժամանակներից է, երբ ֆրանսերենը (ավելի կոնկրետ՝ անգլո-նորմանդերենը) անգլիական ազնվականության լեզուն էր և պահպանվել է անգլերենում։ Նշանակում է, որ ազնվականությունը դուրս է գալիս իրավական սահմաններից՝ պահանջելով նման կարգավիճակ ունեցող մարդկանց կատարել սոցիալական պարտավորություներ։ Օրինակ, ազնվականի առաջնային պարտավորությունը կարող է ներառել առատաձեռնություն իր շրջապատի հանդեպ։ Ինչպես նրանք, ովքեր ապրում էին ազնվականների հողի վրա, պարտավորություններ ունեին ազնվականության նկատմամբ, այնպես էլ ազնվականները պարտավորություններ ունեին իրենց ժողովրդի հանդեպ, ներառյալ, առնվազն, պաշտպանությունը։ Ըստ Օքսֆորդի անգլերեն բառարանի՝ տերմինը նշանակում է. «ազնվական ծագումը հարկադրում է արժանապատիվ վարքագիծ, արտոնությունը պատասխանատվություն է ենթադրում»։

Ըստ Ֆրանսիական ակադեմիայի բառարանի՝ «Ով ասում է, որ ազնվական է, պետք է ազնվորեն վարվի»։ Պատկերավոր ասած՝ մարդը պետք է գործի այնպես, որ համապատասխանի իր դիրքին և արտոնություններին, որոնցով նա ծնվել, օժտվել և/կամ վաստակել է։

«Noblesse oblige»-ն ընդհանուր առմամբ օգտագործվում է այն իմաստով, որ հարստությունը, իշխանությունը և հեղինակությունը կապված են պարտականությունների հետ։

Էթիկական դիսկուրսների ժամանակ տերմինը երբեմն օգտագործվում է «բարոյական տնտեսությունն» ամփոփելու համար, որտեղ արտոնությունը պետք է հավասարակշռված լինի նրանց նկատմամբ, ովքեր չունեն նման արտոնություն կամ չեն կարող կատարել այդպիսի պարտականություն։ Վերջերս այն օգտագործվում է հարուստների, հայտնիների և հզորների հանրային պարտականությունները նշելու համար, հատկապես վարքագծի լավ օրինակներ մատնանշելու կամ պարկեշտության նվազագույն չափանիշների սահմանն անցնելու համար։ Այն նաև օգտագործվել է նկարագրելու այն անձը, ով իր վրա է վերցնում ինչ-որ բանի մեղքը, որպեսզի լուծի հարցը կամ որևէ մեկին փրկի։

Պատմություն և օրինակներ խմբագրել

 
Մադամ դը Մորթսաուֆի պատկերավոր զինանշանը Բալզակի «Շուշանը հովտում» վեպում

Գրականության մեջ այս հասկացության վաղ օրինակը կարելի է գտնել Հոմերոսի «Իլիականում»։ XII գրքում Տրոյական պատերազմի հերոս Սերպեդոնը հանդես է գալիս մի ճառով, որտեղ նա իր ընկեր Գլաուկուսին կոչ է անում կռվել իր հետ ճակատամարտի առաջին շարքերում։ Հոմերոսի անգլերեն թարգմանության մեջ[1] Սարպեդոնը Գլաուկոսին հորդորում է ազնվական պարտավորության մասին՝ նշելով, որ «իրենք եղել են ամենապատվավոր թագավորները, ուստի նրանք այժմ պետք է ամենաշատը պայքարեն այդ պատվին արժանի լինելու համար և հատուցեն իրենց հավատարիմ հպատակներին»։ Մարտի բռնվելուց առաջ, նա ասում է Գլաուկոսին, որ միասին կգնան փառքի. «եթե իրենք հաջողեն, փառքն իրենցը կլիներ., եթե ոչ, ապա ավելի մեծ կլինի նրանց փառքը, ովքեր կկանգնեցնեն իրենց»[2]։

Շուշանը հովտում վեպում, որը գրվել է 1835 թվականին և հրատարակվել 1836 թվականին, Օնորե դը Բալզակն առաջարկում է երիտասարդ տղամարդու վարքագծի որոշակի չափանիշներ՝ եզրակացնելով. «Այն ամենը, ինչ ես ձեզ ասացի, կարելի է ամփոփել հին բառով. noblesse oblige»[3]: Նրա խորհուրդն էր։ «ուրիշները կհարգեն ձեզ այն բանի համար, որ ատում եք այն մարդկանց, ովքեր նողկալի բաներ են արել»։

Արտահայտությունը փորագրված է ճարտարապետ Բերտրամ Գուդհյուի Լոս Անջելեսի Հանրային գրադարանում Լի Լորիի քանդակի վրա՝ որպես շենքի համար Հարթլի Բուր Ալեքսանդրի պատկերագրական սխեմայի մաս[4][5]։

Քննադատություն խմբագրել

Որոշ քննադատներ պնդում են, որ noblesse oblige ազնվականների պարտավորությունը, ազնվականության վրա ազնվորեն վարվելու պարտականություն դնելով հանդերձ, արիստոկրատիային տալիս է իրենց արտոնյալ լինելու արդարացում։ Իրավաբաններ Դիասը և Հոհֆելդը նշել են, որ իրավունքներն ու պարտականություններն իրավագիտորեն հարաբերական / կորելյատիվ են[6], ինչը նշանակում է, որ եթե ինչ-որ մեկն իրավունք ունի, ապա մեկ ուրիշը պարտավոր է նրան։ Դիասի հիմնավորումն օգտագործվել է «Մերֆին ընդդեմ Բրենթվուդի» շրջանային խորհրդի (1991) գործում[7]՝ չհաստատելու համար Լորդ Դենինգ Մ.Ռ.-ի դատավճիռը «Դաթոնն ընդդեմ Բոգնոր Ռեգիսի» քաղաքային շրջանի խորհրդի (1972) գործով։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Homer; Murray, A. T. (Augustus Taber) (1925). The Iliad. Robarts - University of Toronto. London Heinemann.
  2. Homer, Iliad, 12.310-28
  3. (English translation: Lily of the Valley)
  4. Lawrie, Lee, Lee Lawrie: Sculpture, J.H. Jansen, Cleveland, Ohio, 1936
  5. Masters, Margaret Dale, Hartley Burr Alexander: Writer-in-Stone, Jacob North Printing Company, Lincoln, Nebraska, 1992, pp. 54–55
  6. Dias, Reginald Walter Michael (1976). Jurisprudence. OCLC 2668655.
  7. «Murphy (Respondent) v. Brentwood District Council (Appellants)։ JUDGMENT». {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)

Արտաքին հղումներ խմբագրել