Առավելություն, համակարգային առավելություն (արտոնություն), որը ձեռք է բերվում անհատի (խմբի, դասի և այլն)` այս կամ այն գերիշխող սոցիալական խմբի անդամ լինելու պատճառով և նրան մարգինալացված անհատների հետ համեմատած տալիս է անհամաչափ մեծ նյութական ռեսուրսների և ինստիտուցիոնալ իշխանության հասանելիությունը[1]։

Առավելության դասական օրինակներ են դասային, սպիտակների և տղամարդկանց առավելությունները[1]։ Ժամանակակից հետազոտողները նաև վերլուծում են դասի, սեռականության[2], տարիքի և տիրապետության այլ համակարգերի հետ կապված արտոնությունները[3], և ուսումնասիրում են դրանց փոխադարձ ազդեցությունը և փախգործակցությունը[4]։ Արտոնությունները թույլ են տալիս արտոնյալ խմբերի անդամներին խուսափել ճնշված խմբերի անդամների առջև ծառացած համակարգային սահմանափակումներից և խոչընդոտներից[5]։ Ի տարբերություն շատ այլ առավելությունների, արտոնությունները ծագում են ոչ թե անհատական ​​ունակությունների կամ նվաճումների արդյունքում, այլ միայն պայմանավորված են գերիշխող սոցիալական խմբին պատկանելու փաստով[6]։

ՊատմությունԽմբագրել

Արտոնությունների պատմությունը որպես կոնցեպտ հավանաբար թվագրվում է ամերիկացի սոցիոլոգ և պատմաբան Դյու Բոյս Դյուբուայի «Սև ժողովրդի հոգիները» (1903) գրքին։ Դրանում նա գրել է, որ չնայած աֆրոամերիկացիները տեսել են սպիտակամորթ ամերիկացիների կյանքը և գիտակցել են ռասայական խտրականությունը, սպիտակամորթ ամերիկացիները քիչ էին մտածում ինչպես աֆրոամերիկացիների, այնպես էլ` ռասայական խտրականության հետևանքների մասին[7][8][9]։ 1935 թվականին Դյուբուան գրել է այսպես կոչված «սպիտակության համար աշխատավարձի» (wages of whiteness) մասին, որը ստանում են սպիտակամորթ ամերիկացիները։ Նա գրել է, որ այն ներառում է քաղաքավարություն և ակնածանք, բոլոր հասարակական միջոցառումների անխափան հասանելիություն, դատարանում ներողամիտ վերաբերմունք և լավագույն դպրոցներ մուտք գործելու հնարավորություն[10]։

1988 թվականին ամերիկացի ֆեմինիստ և հակառասիստուհի Պեգի Մակինտոշը հրապարակել է «Սպիտակ արտոնությունները և տղամարդկանց արտոնությունները» գիրքը (անգլ.՝ White Privilege and Male Privilege: A Personal Account of Coming to See Correspondences through Work in Women’s Studies): Դրա մեջ Մակինտոշը նկարագրել է քառասունվեց արտոնություններ, որոնք նա, որպես սպիտակ մարդ, ունեցել է Միացյալ Նահանգներում։  Օրինակ` «Ես կարող եմ վստահ լինել, որ եթե ինձ անհրաժեշտ լինի իրավաբանական կամ բժշկական օգնություն, իմ ռասան չի գործի իմ դեմ» և «ես չպետք է սովորեցնեմ իմ երեխաներին գիտակցել համակարգային ռասիզմը իրենց ամենօրյա ֆիզիկական պաշտպանության համար»[11]։ Մակինտոշը սպիտակ արտոնությունները նկարագրել է որպես «չվաստակած ակտիվների անտեսանելի փաթեթ», որը սպիտակ մարդիկ չեն ցանկանում ճանաչել և ինչը հանգեցնում է նրան, որ նրանք վստահ և հարմարավետ են իրենց զգում և ուշադրություն չեն դարձնում ռասայական խնդիրներին, մինչդեռ այլ ռասաների մարդիկ դառնում են անվստահ, իրենց զգում են անհարմար և օտարված[12]։ Մակինտոշի էսսեն ճանաչվել է արտոնությունների նկատմամբ ակադեմիական հետաքրքրության խթանման համար էսսե, որը տասնամյակներ շարունակ լայնորեն ուսումնասիրել են[13]։

ԲնութագրիչներԽմբագրել

Արտոնությունների համար բնորոշ են հետևյալ հիմնական հատկանիշները.

  1. Արտոնությունները անտեսանելի են իրենց տերերի համար։ Որպես սոցիալական և մշակութային մեխանիզմ, արտոնությունները սոցիալական իրողությունը կառուցում են այնպես, որ արտոնություններից օգտվող մարդիկ դա չեն նկատում[14]։
  2. Արտոնյալ խումբն ունի սոցիալական նորմը որոշելու իշխանություն։ Արտոնյալ խմբերը դառնում են կարգավորող հարաբերությունների օրինակ, որոնց վերաբերյալ մարգինալացված խմբերի ներկայացուցիչները սահմանվում են որպես շեղում կամ բացառություն։ Տղամարդկանց արտոնությունների վերաբերյալ այս երևույթը կրում է «անդրոցենտրիզմ» անվանումը[6], հետերոսեքսուալների վերաբերյալ` «հետերոնորմատիվություն», իսկ ցիսգենդերների նկատմամբ` «ցիսնորմատիվություն» տերմինը։
  3. Արտոնյալ և մարգինալացված խմբերի սոցիալական բաժանումները բնականացվում են։ Սեռի, գենդերի, ռասայի, դասի, սեռականության վրա հիմնված սոցիալական բաժանումները նկարագրվում և ընկալվում են որպես բնական` ունենալով աստվածային կամ բնական ծագում։ Սոցիալական հիերարխիաների բնականոնության համոզմունքները արդարացնում են այդ հիերարխիաները և ազատում են իշխող խմբերին սոցիալական անհավասարության համար պատասխանատվությունից[6]։
  4. Արտոնյալ խմբերի ներկայացուցիչներն իրենց իրավունք են վերապահում ավելի բարձր դիրք զբաղեցնել։ Նրանք հավատում են, որ իրավունք ունեն ճանաչման, հարգանքի և խրախուսման, քանի որ պատկանում են արտոնյալ խմբի[6]։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Pease, 2007, էջ 502
  2. Bailey, 1998, էջ 105
  3. Case, Iuzzini and Hopkins, 2012, էջ 4
  4. Privilege, Male // Encyclopedia of Gender and Society / O'Brien, Jody (ed.). — SAGE, 2008. — 1032 p. — ISBN 9781452266022
  5. Bailey, 1998, էջ 108
  6. 6,0 6,1 6,2 6,3 Pease, 2007, էջ 503
  7. Shannon Sullivan (2006)։ Revealing Whiteness: The Unconscious Habits of Racial Privilege։ Indiana University Press։ էջեր 121—123lang=en։ ISBN 978-0-2532-1848-3 
  8. Rabaka Reiland (2007)։ W.E.B. Du Bois and the Problems of the Twenty-First Century: An Essay on Africana Critical Theory։ Lexington Books։ էջ 3։ ISBN 978-0739116821 
  9. Scott Appelrouth (2007)։ Classical and Contemporary Sociological Theory: Text and Readings (անգլերեն)։ 304—305: SAGE Publications։ ISBN 978-0-7619-2793-8 
  10. Joe L. Kincheloe (2008)։ Critical Pedagogy Primer (անգլերեն)։ Peter Lang International Academic Publishers։ էջեր 60—62։ ISBN 978-1-4331-0182-3 
  11. George Yancy Black Bodies, White Gazes: The Continuing Significance of Race. — Rowman & Littlefield Publishers, 2008. — С. 56. — 289 с. — ISBN 978-0-7425-5297-5
  12. S. Kimmel (2009)։ Privilege: A Reader (անգլերեն)։ Westview Press։ էջեր 1, 5, 13—26։ ISBN 978-0-8133-4426-3 
  13. O'Brien Jodi A. (2008)։ Encyclopedia of Gender and Society (անգլերեն)։ SAGE Publications։ էջ 418։ ISBN 978-1-4129-0916-7 
  14. Bailey, 1998, էջ 112

ԳրականությունԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել