«Lonely Day», ամերիկահայ «System of a Down» խմբի երկրորդ սինգլն է է իրենց հինգերորդ՝ Hypnotize ալբոմից։ Որպես առանձին սինգլ թողարկվել է 2006 թ. ապրիլի 17-ին։ Երգի խոսքերի և երաժշտության հեղինակն է Դարոն Մալաքյանը։ Երգը «Grammy 2006»-ի «Լավագույն հարդ-ռոք կատարում» մրցանակի թեկնածու էր[1]։

Lonely Day
սինգլ Hypnotize ալբոմից
System of a Down
ԹողարկվածԱպրիլի 17, 2006
ԺանրԱլտերնատիվ մետալ, Պրոգրեսիվ ռոք
Տևողություն2:47
ԼեզուԱնգլերեն
ԼեյբլAmerican Recordings / Columbia Records
ՊրոդյուսերՌիք Ռուբին, Դարոն Մալաքյան
System of a Down-ի ալբոմների ժամանակագրություն
Hypnotize
2005
Lonely Day
2006
Kill Rock'N'Roll
2006

Տեսահոլովակ խմբագրել

Երգի հիման վրա նկարահանվել է տեսահոլովակ։ Տեսահոլովակում «System of a Down»-ի անդամները ավտոբուսով շրջում են քաղաքում. Սերժ Թանկյանը բազմոցին նստած թերթ է կարդում, Շավո Օդաջյանը ինքն իր հետ շախմատ է խաղում և նկարում է, Ջոն Դոլմայանը նույնպես նստած է բազմոցին և ականջակալներով երգ է լսում, իսկ Դարոն Մալաքյանը միաժամանակ երգում է և պատուհանից դուրս նայում։ Տեսահոլովակի նկարահանումները համընկնում են Հոլիվուդում կայացած նկարահանումների հետ։

Երգացանկ խմբագրել

Թվային ներբեռնում
# ԱնվանումՀեղինակ(ներ) Տևողություն
1. «Lonely Day»  Դարոն Մալաքյան 2:47
EP
# ԱնվանումՀեղինակ(ներ) Տևողություն
1. «Lonely Day»  Դարոն Մալաքյան 2:48
2. «Shame» (System of a Down և Wu-Tang Clan)Wu-Tang Clan 2:41
3. «Snowblind» (Black Sabbath cover)Օզզի Օսբորն, Թոնի Այոմի, Գիզեր Բաթլեր, Բիլլ Ուարդ 4:40
4. «The Metro» (Berlin cover)Ջոն Քրաուֆորդ 2:59
5. «Marmalade»  Սերժ Թանկյան (խոսք), Մալաքյան (երաժշտ.) 3:01
6. «Lonely Day» (Video CD extra)  2:57

Երաժիշտներ խմբագրել

System of a Down.

Դարոնը բաս և ստեղնաշարային գործիքներ է նվագել միայն «Lonely Day» երգում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Blabbermouth.net. «SLAYER, LAMB OF GOD, STONE SOUR Among GRAMMY Nominees», December 7, 2006, at Blabbermouth.net; last accessed December 7, 2006.

Արտաքին հղումներ խմբագրել