Ջոն Դոլմայան
Ջոն Դոլմայան (հուլիսի 15, 1972, Բեյրութ, Լիբանան), Լիբանանում ծնված ամերիկահայ թմբկահար, նվագել է հանրահայտ «System of a Down» խմբում, իսկ 2003 թ.-ին մեկ այլ հայազգի երաժիշտի ` «System of a Down» խմբի նախկին կիթառահար Դարոն Մալաքյանի հետ հիմնել է «Scars on Broadway» խումբը։
Ջոն Դոլմայան | |
---|---|
Դոլմայանը 2009 թվականին | |
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | հուլիսի 15, 1972 (52 տարեկան) Բեյրութ, Լիբանան |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | ալտերնատիվ մետալ և հարդ ռոք |
Մասնագիտություն | թմբկահար և երաժիշտ |
Գործիքներ | հարվածային համակարգ |
Գործունեություն | 1997–այժմ |
Լեյբլ | Interscope, Serjical Strike, American, Columbia, Axis of Justice |
Կրթություն | Գրանթ ավագ դպրոց |
Անդամակցություն | System of a Down |
Կապված | System of a Down, Axis of Justice, Սերժ Թանկյան, Scars on Broadway |
Կայք | systemofadown.com |
John Dolmayan Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԴոլմայանը ծնվել է 1973 թ.-ի հուլիսի 15-ին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում, հայկական ընտանիքում։ Երբ Ջոն Դոլմայանը դարձավ 5 տարեկան, Լիբանանում տեղի ունեցող քաղաքացիական պատերազմի պատճառով Դոլմայանների ընտանիքը տեղափոխվում է Տորոնտո, այնուհետև Լոս Անջելես։
Դոլմայանը սկսել է հետաքրքրվել հարվածային գործիքներով 2 տարեկան հասակից։ Առաջին անգամ լիարժեքորեն հարվածային գործիք է նվագել 15 տարեկան հասակում։ Ինքնուսույց է, անհատական ոչ մեկի մոտ չի պարապել։ Օրական 4-6 ժամ հատկացնելով հարվածային գործիքներին ` Ջոն Դոլմայանը աստիճանաբար բարելավել է իր նվագելու որակը։ Ըստ Ջոն Դոլմայանի ` նրա նվագելու ոճի մեջ մեծ ազդեցություն են թողել թմբկահարներ Կիտ Մունը (The Who), Ջոն Բոնեմը (Led Zeppelin), Ստյուարտ Կոպլենդը (The Police), Նեյլ Պիրտը (Rush)[1]:
1997 թ-ին, երբ System of a Down խմբի առաջին թմբկահար Էնդի Խաչատրյանը ստանում է ձեռքի վնասվածք և լքում է խումբը, խմբին միանում է Ջոն Դոլմայանը։ System of a Down խմբի հետ նա ձայնագրում է 5 ալբոմ ` System of a Down (1998), Toxicity (2001), Steal This Album! (2002), Mezmerize (2005), Hypnotize (2005): 2006 թ-ին System of a Down խումբը ժամանակավորապես դադարում է իր գործունեությունը, իսկ Դարոն Մալաքյանը իրականացնում է իր հին մտահղացումը և Ջոն Դոլմայանի հետ շարունակում է իր գործունեությունը նոր ` Scars on Broadway խմբում։ Նշված խմբի հետ Ջոն Դոլմայանը ձայնագրում է 1 ալբոմ ` Scars on Broadway (2008):
Ջոն Դոլմայանի նվագելու ոճը ճանաչվել է ունիկալ։ Այն մեծ ազդեցություն է թողել թմբկահարների նոր սերնդի վրա։ Շատ քննադատներ նրա նվագելու ոճը անվանում են շիզոֆրենիկ։ Ջոն Դոլմայանի հարվածային սոլոներին կարելի է ավելի մոտիկից ծանոթանալ ` լսելով Deer Dance, I-E-A-I-A-I-O և Question երգերը։
Ջոն Դոլմայանը և Ջոուի Ջորջիսոնը այն միակ թմբկահարներն են, որոնք մեյնսթրիմ մետալ ոճի մեջ երբեմն օգտագործում են դեթ մետալին բնորոշ էլեմետներ։ Այդ տարրերը բավականին լավ արտահայտված են System of a Down խմբի B.Y.O.B. երգի մեջ։
Հարվածային գործիքների մեջ Ջոն Դոլմայանը նախընտրում է Tama մոդելի հարվածային գործիքներ։ 2006 թ.-ի ամռանը Ջոն Դոլմայանը մի քանի հարցազրույցների ընթացքում նշեց, որ ուզում է հիմնել Torpedocomics օնլայն կազմակերպություն, որը կզբաղվի կոմիքսների վաճառքով։
Ձեռքբերումներ
խմբագրել2006 թվականին ըստ DRUM! ամսագրի Ջոն Դոլմայանը ճանաչվում է տարվա լավագույն թմբկահար։
Աղբյուրներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Հարցազրույց Ջոն Դոլմայանի հետ». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 7-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Դոլմայան» հոդվածին։ |