Liamoo
Լիամ Կակաթիան Թոմասեն (սեպտեմբերի 10, 1997[1], Essunga, Essunga Municipality, Սկարաբորգ, Շվեդիա[1]), հայտնի որպես Liamoo, շվեդ երգիչ։ 2016 թվականին հաղթել է շվեդական Idol մրցույթի տասներկուերորդ եթերաշրջանում և թողարկել իր «Playing with Fire» սինգլը[2]։
Liamoo | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 10, 1997[1] (26 տարեկան) Essunga, Essunga Municipality, Սկարաբորգ, Շվեդիա[1] |
Երկիր | Շվեդիա[1] |
Ժանրեր | փոփ |
Մասնագիտություն | երգիչ և երգերի հեղինակ |
Գործիքներ | վոկալ |
Liamoo Վիքիպահեստում |
Վաղ կյանք խմբագրել
Կակաթիան Թոմասենը արմատները գալիս են Շվեդիայից, Նորվեգիայից, Ֆինլանդիայից և Ֆիլիպիններից[3]։ Լիամը բարձրաձայնել է դպրոցում բռնության ենթարկվելու և միջնակարգ դպրոցի առաջին կուրսում ուսումը թողնելու մասին[4]։
Կարիերա խմբագրել
2016-2018: Idol և առաջին սինգլ խմբագրել
2016 թվականին Կակաթիան Թոմասսենը մասնակցել է շվեդական Idol-ի տասներկուերորդ եթերաշրջանին։ Որակավորման շաբաթվա ընթացքում մասնակցել է չորրորդ լսումներին՝ կատարելով «Sure Thing» երգը, սակայն չի կարողացել որակավորվել եզրափակիչի, բայց անցել է երկրորդ հնարավորությունով։ Դուրս է եկել եզրափակիչ՝ Ռեբեկա Կառլսոնի և Չարլի Գրյոնվալի հետ միասին։ 2016 թվականի դեկտեմբերի 9-ին հաղթել է մրցույթում։ Idol-ին հաղթելուց հետո Կակաթիան Թոմասսենը թողարկել է իր «Playing with Fire» սինգլը։ Երգը զբաղեցրել է 6-րդ տեղը շվեդական սինգլների չարթում։
2018-ներկա։ Մելոդիֆեստիվալեն խմբագրել
Liamoo-ն մասնակցել է Մելոդիֆեստիվալեն 2018-ին «Last Breath» երգով և եզրափակիչում զբաղեցնել վեցերորդ հորիզոնականը։ Նաև մասնակցել է Մելոդիֆեստիվալեն 2019-ին Հաննա Ֆերմի հետ դուետով՝ «Hold You» երգով, նրանք զբաղեցրել են երրորդ հորիզոնական[5]։ Իսկ Մելոդիֆեստիվալեն 2022-ին մասնակցել է «Bluffin» երգով, որտեղ եզրափակիչում զբաղեցրել է չորրորդ հորիզոնականըը։ 2024 թվականին կրկին մասնակցելու է Մելոդիֆեստիվալենին «Dragon» երգով[6]։ Եղել է առաջինը երկրորդ կիսաեզրափակչում որը տեղի է ունեցել 2024 թվականի փետրվարի 10-ին՝ ուղղակիորեն որակավորվելով եզրափակիչ։
Սկավառակագրություն խմբագրել
Սինգլներ խմբագրել
Վերնագիր | Տարի | Լավագույն
դիրք |
Վկայական | Ալբոմ |
---|---|---|---|---|
SWE | ||||
«Playing with Fire» | 2016 | 6 | Ոչ ալբոմային | |
«Burn» | 2017 | — | ||
«It Ain't Easy» | — | |||
«Last Breath» | 2018 | 9 |
|
Մելոդիֆեստիվալեն 2018 |
«Journey» | — | Ոչ ալբոմային | ||
«Hold You»
(Հաննա Ֆերմի հետ) |
2019 | 2 | Մելոդիֆեստիվալեն 2019 | |
Guld, svett & tårar
(Կլարա Համմարստրյոմի հետ) |
2022 | — | Sveriges Officiella OS-låt Peking 2022 | |
«Bluffin» | 8 | Մելոդիֆեստիվալեն 2022 | ||
«Dragon» | 2024 | Մելոդիֆեստիվալեն 2024 |
Չարթավորված այլ երգեր խմբագրել
Վերնագիր | Տարի | Լավագույն
դիրք |
---|---|---|
SWE | ||
«Beautiful Silence» | 2016 | 42 |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Sveriges befolkning 2000 (շվեդերեն) — Sveriges Släktforskarförbund, 2020.
- ↑ «Här är Idol-vinnaren 2016 - se vinnarlåten igen - Idol - tv4.se». Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 10-ին.
- ↑ «Idol-Liam om sitt okända ursprung: "Många som frågar"». Hänt.se (շվեդերեն). 2016 թ․ նոյեմբերի 21. Վերցված է 2019 թ․ ապրիլի 10-ին.
- ↑ «"Idol"-Liam om uppväxten: "Var ensam i skolan"». Aftonbladet (շվեդերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 10-ին.
- ↑ Van Ee, Dennis. «John Lundvik wins Melodifestivalen 2019 by a landslide». ESCdaily. Վերցված է 2020 թ․ մարտի 2-ին.
- ↑ «The 30 artists competing in Sweden's Melodifestivalen 2024». Eurovision.tv. European Broadcasting Union (EBU). 2023 թ․ դեկտեմբերի 1. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 1-ին.
- ↑ 7,0 7,1 Peak chart positions for singles in Sweden:
- All except noted: «Discography Liamoo». Swedish Charts Portal. Hung Medien. Վերցված է 2019 թ․ փետրվարի 23-ին.
- "Playing with Fire" and "Beautiful Silence": «Discography Liam Cacatian Thomassen». Swedish Charts Portal. Hung Medien. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 17-ին.
- "Forever Young": «Swedishcharts.com – John De Sohn feat. Liamoo – Forever Young». Swedish Charts Portal. Hung Medien. Վերցված է 2019 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ «Sverigetopplistan – Sveriges Officiella Topplista» (Enter "Liam Cacatian Thomassen" into the search box and press "Sök" to see the search results.) (Swedish). Sverigetopplistan. Վերցված է 2019 թ․ փետրվարի 23-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Sverigetopplistan – Sveriges Officiella Topplista» (Enter "Liamoo" into the search box and press "Sök" to see the search results.) (Swedish). Sverigetopplistan. Վերցված է 2019 թ․ փետրվարի 23-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Sverigetopplistan – Sveriges Officiella Topplista». Sverigetopplistan. Վերցված է 2019 թ․ մարտի 9-ին.
- ↑ «Veckolista Singlar, vecka 11». Sverigetopplistan. Վերցված է 2022 թ․ մարտի 19-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Liamoo» հոդվածին։ |