Կովկասյան լեռնային ագամա
Կովկասյան լեռնային ագամա (լատին․՝ Laudakia caucasia), կովկասյան լաուդակիա, ագամաների ընտանիքի ասիական լեռնային օղակապոչ ագամաների (լաուդակիաներ) ցեղի մողես։
Կովկասյան լեռնային ագամա | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||
|
||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||
Laudakia caucasia | ||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||
|
Բնակություն
խմբագրելՏարածված է Հայաստանի բոլոր մարզերում։ Բնակվում է չորասեր թփուտային կամ նոսրանտառային բուսականությամբ, լավ լուսավորված, ժայռոտ ու խիստ քարքարոտ վայրերում։
Արտաքին
խմբագրելՄարմնի երկարությունը տարիքի հետ փոխվում է (3,6-16 սմ), պոչը գրեթե կրկնակի երկար է։ Գլուխը կլորավուն է ու տափակ՝ համեմատաբար սուր դիմային հատվածով, տարանջատված է մարմնից։ Կոպերը շարժուն են, արտաքին ականջը լավ է արտահայտված, թմբկաթաղանթը լավ երևում է։ Մարմինն ու պոչի հիմքը լայն են ու տափակ, պոչը՝ գլանաձև։ Մեջքային մակերեսի թեփուկները խոշոր են, անփայլ։ Թեփուկների մի մասը կրում է կատարներ ու փշաձև ելուստներ։ Գլուխը ծածկված է մանր թեփուկներով։ Պոչային թեփուկները դասավորված են զուգահեռ շարքերով՝ ձևավորելով կանոնավոր օղակներ։ Մարմնի վերին մասը գորշամոխրագույն, մոխրագույն, սպիտակաշագանակագույն կամ գրեթե սև է։ Մեջքին սովորաբար առկա է մուգ եզրագծով լայնակի ձգված տձև սպիտակավուն բծերից կազմված նախշ։ Մեջքի կողքերին կա տարբեր աստիճանի արտահայտված ցանցանման նախշ։ Փորը մուգ գորշավուն է կամ բաց սպիտակավարդագույն։ Պարանոցի և ներքին ծնոտի վրա արտահայտված է մարմարանման նախշ։ Բազմացման ժամանակ պարանոցը, կուրծքը, առջևի վերջույթները, մասամբ՝ փորիկը, ստանում են սևակապտավուն, գրեթե սև գունավորում։ Պոչը ծածկված է լայնակի զուգահեռ օղակներից բաղկացած նախշով։ Ձմեռում է ժայռերի խորը ճեղքերում կամ խոշոր քարերի տակ՝ աշնան վերջից գարնան սկիզբը։ Սնվում է մանր անողնաշարավորներով ու բուսականությամբ։
Բազմացում
խմբագրելԶուգավորվում են ապրիլի վերջից հունիսի սկիզբը։ Արուն, որպես կանոն, ունի «հարեմ», զուգավորվում է մի քանի էգերի հետ։ Ձվադրում է մայիսի վերջից հուլիսի սկիզբը, դնում է 5-14 ձու։ Երիտասարդ ագամաները հայտնվում են հուլիսից սեպտեմբեր։ Սեռահասուն են դառնում 3 տարեկանում[1]։
Պատկերասրահ
խմբագրել-
Կովկասյան լեռնային ագաման Տաթևի վանքի տարածքում
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «dgu.ru: Կովկասյան ագամա». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 24-ին.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կովկասյան լեռնային ագամա» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կովկասյան լեռնային ագամա» հոդվածին։ |