Kodaline, իռլանդական ռոք խումբ։ Նախկինում հայտնի է եղել 21 Demands անվամբ։ Ստեղծվել է 2005 թվականին Դուբլինում, այնուհետև 2011 թվականին անվանափոխվել Kodaline։

Kodaline
Հիմնական տվյալներ
Երկիր{{{2}}} Իռլանդիա
Դուբլին
ԺանրերԻնդի ռոք, Ալտերնատիվ ռոք, Ֆոլք ռոք
Գործունեություն2005–11(21 Demands);
2011–ներկա (Kodaline)
ԼեյբլUnsigned (21 Demands), RCA/B-Unique (Kodaline)
Կայքkodaline.com
Անդամներ
Սթիվ Գարրիգան
Վինսենթ Մեյ
Ջեյսոն Բոլենդ
Մարկ Պրենդերգասթ
 Kodaline Վիքիպահեստում

Կարիերա խմբագրել

Սթիվ Գարրիգանն ու Մարկ Պրենդերգասթը ապրել են Սորդսում և ճանաչել են միմյանց դեռևս մանկուց։ Ընկերները սովորել են միևնույն դպրոցում և մասնակցել աշակերտական տարբեր մրցույթների։ 6 տարի անց նրանք ծանոթանում են Վինսենթի հետ, ով այդ ժամանակ նույնպես ապրում էր Սորդսում։ Հենց այդ ժամանակ էլ կազմավորվում է «21 Demands» խումբը։ Հետագայում խումբը համալրում է Ջեյսոն Բոլենդը։

2005 - 2011 թթ., «21 Demands» խմբագրել

Հենց այս կազմով էլ խումբը 2006 թվականին մասնակցել է RTÉ One հեռուստաալիքով հեռարձակվող You're a Star շոուին[1], որի շնորհիվ նրանք դարձան հայտնի[2]։ 2007 թվականի մարտի 3-ին խումբը հրապարակեց իր առաջին սինգլը՝ «Give Me a Minute» անվամբ, որը մարտ ամսին զբաղեցրեց իռլանդական չարթերի առաջին հորիզոնականը(IRMA)[3]։

2012 - 2014 թթ., «In a Perfect World» խմբագրել

2012 թվականի սեպտեմբերի 7-ին խումբը հրապարակել է իր դեբյուտային «The Kodaline EP» մինի ալբոմը[4]։ Նրանց «All I Want» երգը ընտրվել է BBC Radio 1-ի կողմից, որպես շաբաթվա լավագույն կատարում[5]։ 2012 թվականի դեկտեմբերի 9-ին BBC-ն տեղեկացրեց, որ խումբը հայտնվել է Sound of 2013 ցուցակի մեջ, որտեղ ամենահայտնի երաժշտական քննաատները ամեն տարի փնտրում են նոր տաղանդներ։ 2013 թվականի հունիսի 17-ին խումբը հրապարակեց իր առաջին ստուդիական «In a Perfect World» ալբոմը։

«In a Perfect World» ալբոմը ներառում է 11 երգ, այդ թվում, կրկին ներառված «High Hopes», «All I Want», «Love Like This» և «Pray» երգերով։ Ալբոմում կա նաև 7 նոր երգ՝ «One Day», «Brand New Day», «After The Fall», «Big Bad World», «All Comes Down», «Talk», «Way Back When». iTunes-ում ալբոմի կատարելագործված տարբերակը ներառում է «The Answer», «Perfect World», «Lose Your Mind» և «Latch» երգերը, «All I Want» և «High Hopes» երգերի տեսահոլովակներով։ Կատարելագործված CD տարբերակում ներառվել են «All I Want», «High Hopes», «Love Like This», «Pray», «All Comes Down» և «The Answer» երգերի կենդանի կատարումները Դուբլինի համերգից։ Նրանց«All I Want» երգը օգտագործվել է MTV հեռուստաալիքի Catfish շոուի շամանակ։ «All I Want» երգը կարելի է նաև լսել «The Vampire Diaries» ֆիլմի 5-րդ շրջանի 10 սերիաներում և «Grey's Anatomy» ֆիլմի 9-րդ շրջանի 2 սերիաներում։

2014 թվականի ապրիլին խումբը ներկայացնում է Փոլ Մաքքարթնիի «Coming Up» սինգլի քովեր տարբերակը։ «The Fault in Our Stars» ֆիլմի սաունդթրեք ընտրվել է «All I Want», իսկ նույն թվականի հուլիսին «Pray» և «High Hopes» երգերը հնչել են համապատասխանաբար «Horns» և «Love, Rosie» ֆիլմերի թրեյլերներում[6]։

2014 թվական, «Coming Up For Air» խմբագրել

2014 թվականի դեկտեմբերին հրապարակվել է խմբի նոր «Coming Up For Air» ստուդիական ալբոմը և«Honest» երգը հրապարակվել է YouTube-ում, իսկ մի քանի շաբաթ հետո՝ «Unclear» երգը։

Խմբի կազմը խմբագրել

Մրցանակներ խմբագրել

Տարի Կազմակերպություն Մրցանակներ և անվանակարգեր Արդյունք
2012 MTV Brand New for 2013[7] Առաջադրված
BBC Sound of 2013[8] Առաջադրված
2013 EBBA Public Choice Award Հաղթանակ

Սկավառակագրություն խմբագրել

Ստուդիական ալբոմներ խմբագրել

  • In the Perfect World (2013)
  • Coming Up For Air (2015)

Մինի ալբոմներ խմբագրել

  • The Kodaline – EP (2012)
  • The High Hopes EP (2013)
  • Love Like This EP (2013)
  • Brand New Day EP (2013)
  • One Day EP (2014)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Kodaline | The Kodaline story». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 1-ին.
  2. 21 Demands make Irish chart history - RTÉ Ten
  3. «GFK Chart-Track». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 1-ին.
  4. «Kodaline - 'The Kodaline EP' - Digital Download». Amazon.
  5. «New Band of the Day: Kodaline». The Guardian. 2012 թ․ հոկտեմբերի 4.
  6. «Osheaga 2014: CBC's top picks for acts you don't want to miss». CBC. 2014 թ․ օգոստոսի 1.
  7. «MTV's Brande New For 2013 Nominees announced». MTV. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 1-ին.
  8. BBC - BBC Music Sound Of, 2013 - Kodaline

Արտաքին հղումներ խմբագրել

http://www.Kodaline.com/home/ Արխիվացված 2014-03-01 Wayback Machine

http://www.vk.com/kodaline_band

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Kodaline» հոդվածին։