«Juul» (հայերեն՝ ջուլ), ամերիկական էլեկտրոնային ծխախոտի ապրանքանիշ, որը վաճառվում է նաև Կանադայում, Մեծ Բրիտանիայում, Իսրայելում, Ռուսաստանում և Ուկրաինայում[3][4]։ Ծխախոտը արտադրում է Juul Labs. ընկերությունը, որը համարվում է նիկոտինի առաքման համակարգերի համաշխարհային խոշորագույն արտադրողներից մեկը։ Juul-ը ԱՄՆ-ում էլեկտրոնային ծխախոտների ամենատարածված ապրանքանիշն է[5][6][7]։ Ընկերությունը մասամբ տնօրինում է ամերիկյան Ալտրիա գրուփ ծխախոտային հոլդինգը, որի մի մասն է կազմում նաև ծխախոտի արտադրանքի խոշոր արտադրող Philip Morris-ը[8]։ Շուկայական վերլուծաբանները նշել են, որ Juul-ի ապրանքներն արտաքին տեսքով տարբերվում են նրանով, որ հիշեցնում են համակարգչային USB կրիչներ[9]։

Juul
Изображение логотипа
Տեսակբիզնես ձեռնարկություն
Հիմնադրված էհուլիս 2017
ՀիմնադիրJames Monsees?
ՎայրՍան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ[1]
Մայր ընկերությունPAX Labs? և Ալտրիա գրուփ[2]
Կայքjuul.com(անգլ.)
 Juul vaping device Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

2015 թվականին Juul էլեկտրոնային ծխախոտի առաջին մոդելը ստեղծել է Pax Labs ընկերությունը։ 2017 թվականին Pax Labs-ի կազմից առանձնացրել են Juul Labs-ը։ Հիմնադիրներն են նախկին ծխողներ Ադամ Բոուենը (Adam Bowen) և Ջեյմս Մոնզիսը (James Monsees)[10][11]։ Նրանք միասին ուսումնասիրել են Սթենֆորդի համալսարանական դիզայնն ու ավարտական կուրսում ստեղծել են Pax ընկերությունը, որտեղ մշակել են Ploom սարքը։

Սարքեր խմբագրել

Juul-ը էլեկտրոնային ծխախոտ է, որի համար հեղուկը արտադրվում է նիկոտինի աղով[12]։ 2015 թվականին ընկերությունը ստացել է ամերիկյան արտոնագիր է նիկոտինի աղեր ստանալու իր միջոցի համար[9]։ Նշվում է, որ այս տեխնոլոգիան թույլ է տալիս ստեղծել այնպիսի զգացողություններ, որոնք առավել մոտ են սովորական ծխախոտներին՝ համեմատած այլ էլեկտրոնային ծխախոտների հետ։ Յուրաքանչյուր քարթրիջ, որը կոչվում է Juul pod, պարունակում է նիկոտինի քանակություն, որը մոտավորապես համապատասխանում է 200 ծխախոտի գլանակի չափին։ ԱՄՆ-ում քարթրիջը պարունակում է 59 մգ/մլ, եվրամիությունում այդ թիվը կրճատվել է մինչև 20 մգ/մլ, ինչը զգալիորեն ավելի է, քան սովորական այլ արտադրողների մոտ։ 2018 թվականի օգոստոսին Juul-ը թողարկել է երկու համային քարթրիջներ (անանուխ և վիրջինիա ծխախոտ)՝ 35 մգ/մլ նիկոտինի պարունակությամբ։ Յուրաքանչյուր քարթրիջ պարունակում է բուսական ծագման պրոպիլենգլիկոլ, գլիցերին, համային տեսականի և նիկոտինի աղեր։ Juul սարքերը նման են համակարգչային USB կրիչների և լիցքավորվում են USB-ով։

Men’s Fitness ամսագրի գրախոս Բեն Ռեդինգը Juul սարքերը անվանել է «էլեկտրոնային ծխախոտների աշխարհում այֆոններ», բայց նաև նշել է, որ «դրանց պետք է ընտելանալ»[13][14][15]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.delmarvanow.com/story/news/local/delaware/2020/11/16/delaware-school-districts-juul-class-action-lawsuit/6310917002/
  2. El vendehumos de Juul: su valor cae un 87.5% en dos años y prepara su salida de Europa
  3. Лидер американского рынка вейпов пришел в РоссиюРБК, 30.10.2018
  4. Никотиновый единорог Juul пришёл в Россию. В США он занимает 70% рынка электронных сигарет«Секрет фирмы», 30.10.2018
  5. (անգլերեն) Juul expands e-cig market share gap with Reynolds' Vuse — Winston-Salem Journal, 25.08.2015
  6. (անգլերեն) Electronic Cigarette Sales in the United States, 2013-2017Journal of the American Medical Association 2.10.2018
  7. (անգլերեն) Popular e-cigarette Juul's sales have surged almost 800 percent over the past yearCNBC, 2.07.2018
  8. (անգլերեն) Juul May Get Billions in Deal With One of World’s Largest Tobacco CompaniesNew York Times, 19.12.2018
  9. 9,0 9,1 (անգլերեն) PAX secures patent for “Nicotine Salt E-Cigarette” Արխիվացված 2020-11-08 Wayback Machine — The Slanted, 22.12.2015
  10. «Наша цель заключается в том, чтобы люди бросали курить сигареты»«Коммерсантъ», 31.10.2018
  11. (անգլերեն) The Promise of Vaping and the Rise of JuulNew Yorker, 14.08.2018
  12. (անգլերեն) New Product: PAX LABS Introduces E-CIGARETTE JUUL Արխիվացված 2019-07-15 Wayback Machine — Vape News, 1.06.2015
  13. (անգլերեն) Pax Juul: the IPhone of E-cigs? — Men’s Fitness/Men’s Journal
  14. (անգլերեն) Juul built an e-cigarette empire. Its popularity with teens threatens its futureCNBC, 4.08.2018
  15. (անգլերեն) ‘Juuling’: The most widespread phenomenon you’ve never heard ofBoston Globe, 16.11.2017

Արտաքին հղումներ խմբագրել