«Juice», ամերիկացի հիփ-հոփ երգչուհի և ռեփեր Լիզզոյի երգը։ Թողարկվել է 2019 թվականի հունվարի14-ին «Atlantic Records» լեյբլի կողմից՝ որպես «Cuz I Love You» երրորդ ստուդիական ալբոմի առաջին սինգլ[4]։ Հեղինակներն են հենց ինքը՝ երգչուհին, Թերոն Թոմասը, Սեմ Սամսերը, Շոն Սմոլն ու Ռիկի Ռիդը։ Երաժշտական առումով երգը պատկանում է ռետրո-ֆանկ, հիփ հոփ և ֆանկ-փոփ ժանրերին։

«Juice»
«Juice» սինգլի շապիկը (Լիզզո, 2019)
Լիզզոյի սինգլը
«Cuz I Love You» ալբոմից
Թողարկված4 Հունվարի 2019 (2019-01-04)
ՖորմատԵրաժշտության ներբեռնում
Ձայնագրված2018
Ժանր
Տևողություն3:15
ԼեյբլAtlantic
Պրոդյուսեր
Լիզզոյի սինգլների ժամանակագրություն
«Boys»
(2018)
«Juice»
(2019)
«Blame It on Your Love»
(2019)
«Juice» ՅուԹյուբում

Ստեղծագործությունը դրական արձագանք է ստացել երաժշտական քննադատների կողմից, նրանցից ոմանք այն համարել են երգչուհու կարիերայում լավագույնը։ Կոմերցիոն առումով երգին հաջողվել է ընդգրկվել ամերիկյան «R&B» հիթ-շքերթներում, ինչպես նաև Շոտլանդիայի լավագույն ստեղծագործությունների քսանյակում։ Երաժշտական տեսահոլովակը ներկայացվել է սինգլի թողարկման օրը և պարունակում է 1980-ականների փոփ մշակույթի հղումներ։ Սինգլի գովազդի նպատակով Լիզզոն հանդես է եկել մի քանի հեռուստատեսային շոուներում. Էլեն ԴեՋեներեսի շոու, The Today Show, Jimmy Kimmel Live!, Ջիմի Ֆելոնի երեկոյան շոու։

Ստեղծագործությունը ներառվել է ամերիկյան «Now That’s What I Call Music! 71» ժողովածուի երգացանկում, որը թողարկվել է 2019 թվականի օգոստոսի 2-ին։

Երաժշտություն և խոսքեր խմբագրել

«Juice»-ը 3 րոպե 15 վայրկյան տևողությամբ «առույգ» երգ է[5], որը հիմնված է ռետրո-ֆանկ[1], հիփ-հոփ[2] և ֆանկ-փոփ[3] ժանրերի վրա։ Լիզզոյի կատարումը նկարագրվել է որպես «սրամիտ» և «կրակով լի»[1][6] և պարունակում է «հիանալիորեն վրդովիչ» տողեր[7]։ Երգի տեքստը բացահայտում է իր հանդեպ սիրո և սեփական արժանապատվության թեման[7][8]։

Քննադատների գնահատականներ խմբագրել

«Bustle» ամսագրից Լոլի Քինգը գրել է, որ «երգը երաշխավորված կերպով կտա անհրաժեշտ վստահության աճ այն պահին, երբ դուք ձեզ ճնշված եք զգում»[9]։ Քրիստիան Հոարդը «Rolling Stone» ամսագրի համար նախատեսված հոդվածում գովել է երգը և այն անվանել «լավագույն սինգլ» երգչուհու կարիերայում, ինչպես նաև «գրեթե կատարյալ բնակտոր ռետրո-ֆանկ ժանրում, որը կարելի է զգալ՝ գտնվելով հայելային պարահրապարակում, ինչպես 1982 թվականին»[1]։ Ջոշուա Բոթեն National Public Radio-ի համար հետկանչում հայտարարել է, որ «երգը շարունակում է Լիզզոյի ծանր ֆանկ-ռեփի ոճով երգեցիկ երգերի հաղթարշավը»[2]։ Ամերիկյան Consequence of Sound երաժշտական կայքից Մայքլ Ռոֆմանը նշել է, որ «երգը հանդես է գալիս երեկոյան գայթակղիչ աղանդերի դերում և միաժամանակ ունկնդիրներին հիշեցնում է աերոբիկայի վարժություններով փոշոտ տեսաերիզներից մեկի մասին, որը կորել էր տան անկյուններում»[5]։

Համերգային ելույթներ խմբագրել

Լիզզոն «Juice» երգը երգել է մի քանի հեռուստատեսային ծրագրերի ուղիղ եթերում, ինչպիսիք են Էլեն ԴեՋեներեսի շոու[10], The Today Show, Jimmy Kimmel Live!, Ջիմի Ֆելոնի երեկոյան շոու[11] ծրագրերը։

Երաժշտական տեսահոլովակ խմբագրել

Առաջին երաժշտական տեսահոլովակի պրեմիերան, որի ռեժիսորն է Քուինն Ուիլսոնը, կայացել է սինգլի թողարկման օրը։ Տեսահոլովակում գլխավոր հերոսուհին ցուցադրված է 1980-ականների ոճով մարզումների ժամանակ՝ որպես հյուր թոք-շոուի, ինչպես նաև հեռուստախանութի ցուցադրական շոուի խորհրդատու վաճառողի կերպարով[12]։ Տեսահոլովակում կան հղումներ Soul Glo գովազդային հոլովակին, որը ցուցադրվել է «Ուղևորություն դեպի Ամերիկա» ֆիլմում, և Սփիրիտ Փեյթոնի ASMR-տեսաբլոգներին[2]։ «Nylon» ամսագրից Թեյլոր Բրայանտը տեսանյութն անվանել է «նույնքան ուրախ, որքան երգը»[13]։

Երկրորդ երաժշտական տեսահոլովակը, որն ստեղծվել է թագավորական Ռու Փոլի շոուի շրջանավարտների մասնակցությամբ, ցուցադրվել է 2019 թվականի ապրիլի 17-ին YouTube-ի WOWPresents ալիքում[14]։ Տեսանյութը նկարահանվել է Փիթ Ուիլյամսի կողմից[15]։

Ստեղծագործությունների ցանկ խմբագրել

Սինգլ-տարբերակ[16]

  1. «Juice»՝ 3:15

Ռեմիքս-տարբերակ[17]

  1. «Juice» (Breakbot Mix)՝ 2:52

Ստեղծագործական խումբ խմբագրել

Տեղեկությունները վերցված են Tidal սթրիմինգային ծառայությունից[18].

  • Լիզզո՝ հեղինակ, վոկալ
  • Թերոն Թոմաս՝ հեղինակ, բեք վոկալ
  • Ռիկի Ռիդ՝ հեղինակ, պրոդյուսեր, կիթառ, ստեղնաշարային գործիքներ, ծրագրավորում
  • Սեմ Սամսեր՝ հեղինակ
  • Շոն Սմոլլ՝ հեղինակ
  • Նեյթ Մյոքյուրո՝ պրոդյուսեր, կիթառ
  • Աշա Մաուրա՝ բեք վոկալ
  • Կուինն Ուիլսոն՝ բեք վոկալ
  • Շելբի Սուեյն՝ բեք վոկալ
  • Ջեսսի ՄաքԳինթի՝ սաքսոֆոն
  • Լեմար Հիլլարի՝ տրոմբոն
  • Մայքլ Կորդոնե՝ շեփոր
  • Վիկտոր Ինդրիզզո՝ հարվածային գործիքներ
  • Ռոբին Ֆլորան՝ mixing
  • Մեննի Մարրոքեն՝ mixing
  • Սքոթ Դեսմարայս՝ mixing
  • Քրիս Հերինգեր՝ mastering
  • Էթան Շումեյքեր՝ ձայնագրման ինժեներ
  • Բիլլ Մալինա՝ ձայնագրման ինժեներ
  • Ռուբլ Քափուր՝ ձայնագրման ինժեների օգնական

Հիթ-շքերթներ խմբագրել

Հիթ-շքերթ (2019) Առավելագույն
դիրք
  Ultratip Flanders[19] 5
  Ultratip Wallonia[20] 14
  Canada CHR/Top 40 (Billboard)[21] 36
  Խորվաթիա (HRT)[22] 16
  Ֆրանսիա (SNEP)[23] 100
  Իռլանդիա (IRMA)[24] 51
  Իսրայել (Media Forest)[25] 4
  Իտալիա (FIMI)[26] 89
  Dutch Top 40[27] 34
  Նիդերլանդներ (Tipparade)[28] 25
  Scottish Singles Top 40[29] 14
  UK Singles Chart[30] 38
  Billboard Hot 100[31] 93
  Adult Pop Songs (Billboard)[32] 37
  Hot Dance Club Songs (Billboard)[33] 44
  Dance/Mix Show Airplay (Billboard)[34] 26
  Hot R&B/Hip-Hop Songs (Billboard)[35] 39
  Pop Songs (Billboard)[36] 28
  ԱՄՆ Rolling Stone Top 100[37] 79

Հավաստագրում խմբագրել

Տարածաշրջան Հավաստագրում Վաճառք
ԱՄՆ (RIAA)[38] Ոսկյա 40 000^
Կանադա (Music Canada) Ոսկյա 200 000x
Մեծ Բրիտանիա BRI [39] Արծաթյա 500 000x
^Տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։

xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։

Թողարկման ժամանակագրություն խմբագրել

Երկիր Ամսաթիվ Տարբերակ Ձևաչափ
Աշխարհ Հունվարի 4, 2019 Սինգլ Երաժշտության ներբեռնում[16]
YouTube (Տեսահոլովակ)[12]
  ԱՄՆ Ապրիլի 2, 2019 Contemporary hit radio[40]
Ապրիլի 8, 2019 Hot adult contemporary radio[41]
Աշխարհ Ապրիլի 17, 2019 YouTube (Տեսահոլովակ՝ RuPaul’s Drag Race Queens մասնակցությամբ)[15]
Մայիսի 10, 2019 Ռեմիքս Երաժշտության ներբեռնում[17]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Hoard Christian. (11 января 2019)։ «Song You Need to Know: Lizzo, 'Juice'»։ Rolling Stone (անգլերեն)։ Վերցված է 29 августа 2019 
  2. 2,0 2,1 2,2 2,3 Bote Joshua. (4 января 2019)։ «Lizzo Serves Up Some Fresh-Pressed, '80s-Inspired 'Juice'»։ NPR։ Վերցված է 29 августа 2019 
  3. 3,0 3,1 Murray Robin. (4 января 2019)։ «Lizzo's 'Juice' Is An Addictive Funk-Pop Blaster»։ Clash (անգլերեն)։ Վերցված է 29 августа 2019 
  4. Monroe Jazz. (29 января 2019)։ «Lizzo Announces New Album and Tour»։ Pitchfork (անգլերեն)։ Վերցված է Օգոստոսի 29, 2019 
  5. 5,0 5,1 Roffman Michael. (4 января 2019)։ «Lizzo shares bouncy new single 'Juice' with retro video: Watch»։ Consequence of Sound (անգլերեն)։ Վերցված է 29 августа 2019 
  6. Levesley David. (4 августа 2019)։ «Great news everybody: Lizzo's already dropped the best song of the year»։ GQ (անգլերեն)։ Վերցված է 29 августа 2019 
  7. 7,0 7,1 Gaca Anna. (4 января 2019)։ «Lizzo – "Juice" Video»։ Spin (անգլերեն)։ Վերցված է 29 августа 2019 
  8. Renshaw David. (4 января 2019)։ «Lizzo's 'Juice' video might inspire you to actually start working out this year»։ The Fader (անգլերեն)։ Վերցված է 29 августа 2019 
  9. King Lollie. (15 января 2019)։ «Missy Elliott Is So Here For Lizzo's Body Positive Lyrics & Badass Beats & TBH, Same»։ Bustle (անգլերեն)։ Վերցված է 29 августа 2019 
  10. Gilke Chloe. (29 января 2019)։ «Watch Lizzo Perform Her New Song ’Juice’ On ’Ellen’»։ UPROXX (անգլերեն)։ Վերցված է 29 августа 2019 
  11. Blais-Billie Braudie. (6 февраля 2019)։ «Lizzo Performs “Juice” With Dancers, Disco Ball on “Fallon”: Watch»։ Pitchfork (անգլերեն)։ Վերցված է 29 августа 2019 
  12. 12,0 12,1 «Watch Lizzo's Music Video for New Song 'Juice'»։ Pitchfork (անգլերեն)։ 4 января 2019։ Արխիվացված է օրիգինալից 2019-01-04-ին։ Վերցված է 29 августа 2019 
  13. «Lizzo's Got The 'Juice' In Her New Video»։ Nylon (անգլերեն)։ 4 января 2019։ Վերցված է 29 августа 2019 
  14. Gottsegen Will (18 апреля 2019)։ «'RuPauls Drag Race' Queens Eat a Bunch of Fruit in Lizzo’s New "Juice" Video»։ Spin (անգլերեն)։ Վերցված է 29 августа 2019 
  15. 15,0 15,1 Strauss Matthew (17 апреля 2019)։ «“RuPaul’s Drag Race” Queens Join Lizzo for New “Juice” Video: Watch»։ Pitchfork (անգլերեն)։ Վերցված է 29 августа 2019 
  16. 16,0 16,1 «Apple Music Preview: Juice - Single»։ Apple Music (ռուսերեն)։ 4 января 2019։ Վերցված է 29 августа 2019 
  17. 17,0 17,1 «Apple Music Preview: Juice - Single»։ Apple Music (ռուսերեն)։ 10 мая 2019։ Վերցված է 29 августа 2019 
  18. «Try the TIDAL Web Player»։ listen.tidal.com (անգլերեն)։ Վերցված է 29 августа 2019 
  19. Ultratop.be — Lizzo — Juice (նիդեր.). Ultratip. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch. Ստուգվել է 29 августа 2019.
  20. Ultratop.be — Lizzo — Juice (ֆր.). Ultratip. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch. Ստուգվել է 29 августа 2019.
  21. Illegal name entered Lizzo/<Lizzo/chart?f=1239 Lizzo Album & Song Chart History Billboard Canada CHR/Top 40 for Lizzo. Ստուգվել է 29 августа 2019.
  22. «Croatia ARC TOP 100» (խորվաթերեն)։ HRT։ Արխիվացված է օրիգինալից 2020-11-02-ին։ Վերցված է 29 августа 2019 
  23. «Le Top de la semaine : Top Singles (téléchargement + streaming) – SNEP (Week 23, 2019)» (ֆրանսերեն)։ Syndicat National de l'Édition Phonographique։ Արխիվացված է օրիգինալից 2019-08-16-ին։ Վերցված է 29 августа 2019 
  24. «IRMA – Irish Charts» (անգլերեն)։ Irish Recorded Music Association։ Վերցված է 29 августа 2019 
  25. «Media Forest, Week 05» (եբրայերեն)։ Media Forest։ Արխիվացված է օրիգինալից 2017-10-02-ին։ Վերցված է 29 августа 2019 
  26. «Top Singoli – Classifica settimanale WK 24» (իտալերեն)։ Federazione Industria Musicale Italiana։ Վերցված է 29 августа 2019 
  27. Nederlandse Top 40 - week 8, 2019 (նիդեր.). Stichting Nederlandse Top 40. Ստուգվել է 29 августа 2019.
  28. «Dutch Charts»։ dutchcharts.nl (հոլանդերեն)։ Վերցված է 29 августа 2019 
  29. Archive Chart. Scottish Singles Top 40. The Official Charts Company. Ստուգվել է 29 августа 2019.
  30. Archive Chart UK Singles Chart. The Official Charts Company. Ստուգվել է 29 августа 2019.
  31. Illegal name entered Lizzo/<Lizzo/chart?f=379 Lizzo Album & Song Chart History Billboard Hot 100 for Lizzo. Ստուգվել է 29 августа 2019.
  32. Illegal name entered Lizzo/<Lizzo/chart?f=343 Lizzo Album & Song Chart History Billboard Adult Pop Songs for Lizzo. Ստուգվել է 29 августа 2019.
  33. Illegal name entered Lizzo/<Lizzo/chart?f=359 Lizzo Album & Song Chart History Billboard Hot Dance/Club Play for Lizzo. Ստուգվել է 29 августа 2019.
  34. Illegal name entered Lizzo/<Lizzo/chart?f=348 Lizzo Album & Song Chart History Billboard Dance/Mix Show Airplay for Lizzo. Ստուգվել է 29 августа 2019.
  35. Illegal name entered Lizzo/<Lizzo/chart?f=367 Lizzo Album & Song Chart History Billboard R&B/Hip-Hop Songs for Lizzo. Ստուգվել է 29 августа 2019.
  36. Illegal name entered Lizzo/<Lizzo/chart?f=381 Lizzo Album & Song Chart History Billboard Pop Songs for Lizzo. Ստուգվել է 29 августа 2019.
  37. «Top 100 Songs»։ Rolling Stone (անգլերեն)։ 4 июля 2019։ Արխիվացված է օրիգինալից 2019-07-18-ին։ Վերցված է 29 августа 2019 
  38. «Gold/Platinum»։ Music Canada (en-US)։ Վերցված է 2020-04-27 
  39. «Gold & Platinum»։ RIAA (en-US)։ Վերցված է 2020-04-27 
  40. «Top 40/M Future Releases - Mainstream Hit Songs Being Released and Their Release Dates»։ All Access։ 25 марта 2019։ Արխիվացված է օրիգինալից 25 марта 2019-ին։ Վերցված է 29 августа 2019 
  41. «Hot/Modern/AC Future Releases - Hot Adult Contemporary Rock Songs and Release Dates»։ All Access։ 21 марта 2019։ Արխիվացված է օրիգինալից 21 марта 2019-ին։ Վերցված է 29 августа 2019 

Արտաքին հղումներ խմբագրել