Jah Khalib

ադրբեջանական ծագմամբ ղազախստանցի ռուսալեզու ռեփեր, երգիչ և պրոդյուսեր

Jah Khalib (Ջա Խալիբ[4], Ջահ Խալիբ[5], իրական անունը Բախտիյար Մամեդով; սեպտեմբերի 29, 1993(1993-09-29)[2], Ալմաթի, Ղազախստան[5]), ադրբեջանական ծագմամբ ղազախստանցի ռուսալեզու ռեփեր, երգիչ և պրոդյուսեր։

Jah Khalib
Բնօրինակ անունղազ.՝ Бахтияр Мамедов
Ի ծնե անունղազ.՝ Бахтияр Мамедов
Նաև հայտնի է որպեսJah Khalib[1]
Ծնվել էսեպտեմբերի 29, 1993(1993-09-29)[2] (30 տարեկան)
Ալմաթի, Ղազախստան
Երկիր Ղազախստան
Ժանրերհիփ հոփ[3]
Մասնագիտությունռեփեր, հեղինակ-կատարող և երաժշտական պրոդյուսեր
Գործիքներվոկալ
ԼեյբլWarner Music Russia
ԿրթությունՂազախստանի ազգային կոնսերվատորիա
Պարգևներ
Կայքjahkhalib.com
 Jah Khalib Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Բախտիյար Մամեդովը ծնվել է 1993 թվականի սեպտեմբերի 29-ին Ալմաթիում[6]։ Հայրը՝ ադրբեջանցի է, մայրը՝ ղազախուհի[5][6]։ Մանուկ հասակից սիրել է ռեփ-երաժշտությունը։ Սովորել է երաժշտական դպրոցի սաքսոֆոնի դասարանում[7]։ Ավարտել է Ղազախստանի Կումանգազիի անվան ազգային կոնսերվատորիայի երաժշտագիտության և կառավարման ֆակուլտետը։

Բիթմեյքերի և սաունդ-պրոդյուսերի դերում աշխատել է ղազախստանցի բազմաթիվ ռեփերների հետ, որոնց շարքում են` PR’OXY, Santos, Antrax, Hirosima և ուրիշներ[6]։ Սկսելով մենակատարի կարիերա՝ վերցրել է Jah Khalib բեմական անունը։ Ըստ նրա Khalib-ը հորինված բառ է, իսկ Jah-ը (Ջա)` Ռաստաֆարական աստծո անուն է[7]։ Մեծ ճանաչում է գտել սոցիալական ցանցերի շնորհիվ, որտեղ տարածում էին գտել նրա թրեքները։ Նրա առաջին ստեղծագործություններից մեծ տարածում են գտել «Твои сонные глаза», «SnD», «Сжигая дотла» և «Ты для меня» երգերը։ Khalib-ը շուտով հայտնի դարձավ ոչ միայն Ղազախստանում, այլ նաև այլ երկրներում[8]։

2016 թվականին թողարկել է մեներգային լիակատար երաժշտական ալբոմ` «Если че, я Баха»[8]: 2017 թվականի գարնանը տեսահոլովակ է նկարահանել «Лейла» երգի համար[9]։

2015 և 2016 թվականներին ընդգրկվել է «Forbes Kazakhstan» ամսագրի կազմած շոու բիզնեսի և սպորտի աստղերի ցանկում[8]։ 2017 թվականի հունիսին դարձել է «Премия Муз-ТВ 2017» պարգևի դափնեկիր «Տարվա հայտնություն» անվանակարգում[10]։

2018 թվականին «Медина» երգի համար ստացել է «Золотой граммофон» մրցանակը[11]։

2019 թվականի ամռանը տեղափոխվել է Կիև[12], ուր շարունակել է աշխատել «Выход в свет» ալբոմի վրա.

2019 թվականի հոկտեմբերի 29-ին թողարկել է «Выход в свет» ալբոմը. սկավառակը կազմված է 14 երգերից, որոնց ստեղծմանը մասնակցել են նաև այնպիսի հայտնի արտիստներ, ինչպիսիք են Kyivstoner, Олег Груз, COSMOS Girls, Jamala, MARUV և այլք[13]։

2020 թվականի ապրիլի 17-ին թողարկել է EP «911» ալբոմը. այն կազմված է 3 երգերից, հատկանշական է, որ երգերից երկուսի կրկներգերը անգլերեն լեզվով են[14]։

2021 թվականի հունվարի 22 -ին թողարկվում է «Sage» ալբոմը, որը ahահ Խալիբը նվիրում էր ընտանեկան կյանքին և կնոջ հանդեպ սիրուն։ Իսկ դրանից հետո թողարկում է «Ես փնտրում էի, գտա» տեսահոլովակը։

Սկավառակագրություն խմբագրել

Ալբոմներ խմբագրել

Ալբոմ Թողարկման թվական
KHALIBanija Dushi- EP 2015
Джазовый Грув 2016
Всё что мы любим 2016
Если че, я Баха 2016
E.G.O. 2018
Выход в свет 2019
911 — EP 2020
Баха и Дмитрий Карантино — EP 2020
Мудрец — EP 2021
Desert Eagle — EP 2021

Տեսահոլովակներ խմբագրել

Տեսահոլովակ Թողարկման թվական
ZNNKN 2015
Sunshine Lady 2015
Созвездие ангела 2016
Мелодия 2017
Лейла 2017
Медина 2018
Джадуа 2019
Искал-Нашёл 2021
МамаМия 2021
Лиловая 2021

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Jah Khalib победил на премии MTV Europe Music Awards 2018 (ռուս.) // (untranslated) — 2018.
  2. 2,0 2,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. "Это был урок от Бога": Jah Khalib рассказал, как его приворожила киевлянка (ռուս.) — 2019.
  4. «Наши сети притащили голоса». kommersant.ru. 2017 թ․ հունիսի 12.
  5. 5,0 5,1 5,2 Официальный сайт Jah Khalib
  6. 6,0 6,1 6,2 В Баку выступит казахский репер азербайджанского происхождения // vesti.az
  7. 7,0 7,1 Jah Khalib: «Мне достаточно одного лейбла — это мой Казахстан» Արխիվացված 2017-10-29 Wayback Machine // ZTB.KZ
  8. 8,0 8,1 8,2 Jah Khalib // Forbes Kazakhstan
  9. Новости музыки: Казахский исполнитель Бахтияр Мамедов представил новый клип Արխիվացված 2017-08-04 Wayback Machine // planet-today.ru
  10. Казахстанец Jah Khalib получил премию Муз-ТВ в номинации «Прорыв года» // informburo.kz
  11. «Jah Khalib получил первый "Золотой граммофон"». Tengrinews.kz (ռուսերեն). 2018 թ․ նոյեմբերի 25. Վերցված է 2019 թ․ հունիսի 25-ին.
  12. «ЭКСКЛЮЗИВ! Куда пропал JAH KHALIB ?! Новый альбом. Трек с Джамалой. Ходят слухи #51» (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 29-ին.
  13. «Jah Khalib выпустил альбом "Выход в свет"». OutStyle. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 29-ին.
  14. «Jah Khalib выпустил EP "911"». OutStyle. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 17-ին.