Ղազախստանի Կուրմանգազի անվան ազգային կոնսերվատորիա

Ղազախստանի Կուրմանգազի անվան ազգային կոնսերվատորիա (ղազ.՝ Құрманғазы атындағы Қазақ ұлттық консерваториясы), Ղազախստանի բարձրագույն երաժշտական հաստատություն, պատրաստում է կոմպոզիտորներ, երաժշտագետներ, երգչախմբի և ժողովրդական նվագախմբի դիրիժորներ, դաշնակահարներ, վոկալիստներ, արվեստագետ ղեկավարներ, սիմֆոնիկ նվագախմբի բոլոր գործիքների և ժողովրդական գործիքների կատարողներ։ Կոնսերվատորիայի շրջանավարտներով համալրվում են երկրի բազմաթիվ ստեղծագործական կոլեկտիվներ և կրթական հաստատություններ։ Կոնսերվատորիայի շրջանավարտները աշխատում են մերձավոր և հեռավոր արտասահմանի` Ռուսաստանի, Գերմանիայի, Հունաստանի, Նիդերլանդների, Իսրայելի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Չեխիայի, Կանադայի, Կորեայի, Չինաստանի և այլ երկրների պրոֆեսիոնալ կոլեկտիվներում[1]։

Ղազախստանի Կուրմանգազի անվան ազգային կոնսերվատորիա
Изображение логотипа
ՏեսակԿոնսերվատորիա
Հիմնադրված է1944
Անվանված էԿուրմանգազի Սաղիրբաև
Երկիր Ղազախստան և  ԽՍՀՄ
ՏեղագրությունԱլմաթի
Կայքconservatoire.kz/english_vers/index.htm
Ղազախստան, ԽՍՀՄ դեռ չունի տեղորոշման քարտեզներ.

Ղազախստանի Կուրմանգազիի անվան ազգային կոնսերվատորիան համարվում է`

  • Եվրոպական կոնսերվատորիաների և բարձրագույն երաժշտական դպրոցների ասոցիացիայի անդամ (1998 թվականից)
  • Ասիական կոնսերվատորիաների ստեղծման նախաձեռնողն ու մասնակիցը (2000 թվականից)
  • Սիմետրոլոգների համաշխարհային ասոցիացիայի մասնակից
  • «Թուրքական ժողովուրդների երաժշտության» համաշխարհային ասոցիացիայի մասնակից
  • Ավանդական երաժշտության Միջազգային խորհրդի (ICTM), Էթնիկ երաժշտագիտության Եվրոպական սեմինարի (ESEM), Երաժշտության հոգեբանության և ընկալման Եվրոպական խորհրդի (ESCOM) մասնակից[2]

Պատմություն

խմբագրել

Կուրմանգազի հուշարձանը տեղադրված է կոնսերվատորիայի նոր շենքի դիմաց (2012)։ Ղազախստանի Ժողովրդական կոմիսարների խորհրդի 1944 թվականի հուլիսի 24-ի որոշմամբ հոկտեմբերի 1-ից Ալմա Աթայում կազմակերպվեց Արվեստի պետական ինստիտուտը, որը հետագայում վերակազմավորվեց Ալմա Աթայի կոնսերվատորիայի, իսկ 1945 թվականին բուհը կոչվեց 19-րդ դարի ականավոր ժողովրդական երաժիշտ-դոմբրահար, կոմպոզիտոր Կուրմանգազի Սաղիրբաևի անունով։ 1938 թվականին կառուցված առաջին շենքում մինչև կոնսերվատորիան, տեղակայված էր երաժշտության և պարային կոմբինատը[1].:

1960-ական թվականների սկզբին կառուցվեց ևս մեկ մասնաշենք, հանրակացարան 120 բնակելի սենյակներով, 42 լսարան, ընթերցասրահ, սպորտային դահլիճ և ընդարձակ սրահ[1]։ 1981-1982 ուսումնական տարում կոնսերվատորիայում սովորում էին 1200-ից ավելի ուսանողներ, աշխատում 234 դասախոսներ, այդ թվում ավելի քան 20 պրոֆեսորներ և գիտության դոկտորներ, շուրջ 50 դոցենտներ և գիտության թեկնածուներ, 5 ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ, 7 Ղազախական ԽՍՀ ժողովրդական արտիստներ[3]։ 2000 թվականի նոյեմբերին կոնսերվատորիային լրացուցիչ հատկացվեց ժամանակակից քառահարկ շենք[1]։

Ֆակուլտետներ

խմբագրել

Ուսումնական դասընթացն ապահովում են 4 ֆակուլտետներ`

  • Վոկալի և դիրիժորության ֆակուլտետ
  • Գործիքային կատարման ֆակուլտետ
  • Երաժշտագիտության և կառավարման ֆակուլտետ
  • Ժողովրդական երաժշտության ֆակուլտետ

Գործում են նաև մի շարք ընդհանուր համալսարանական ամբիոններ`

  • Նորարարական երաժշտության և մանկավարժական տեխնոլոգիաների ամբիոն
  • Սոցիալական և հումանիտար առարկաների ամբիոն
  • Արվեստի փորձարարական դպրոց-ստուդիա
  • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի բաժին
  • Ղազախական և օտար լեզուների բաժին

Ռեկտորներ

խմբագրել
  • 1944-1945՝ Իվան Կրուգլիխին
  • 1945-1951՝ Ախմետ Ժուբանով
  • 1951-1957՝ Իվան Կրուգլիխին
  • 1957-1967՝ Կուդդուս Կուժամյարով
  • 1967-1975՝ Երկեգալի Ռախմադիև
  • 1975-1987՝ Գազիզա Ժուբանովա
  • 1987-1997՝ Դյուսեն Կասեինով
  • 1997-2018՝ Ժանիա Աուբակիրովա
  • 2018-ից՝ Արման Ժուդեբաև

Կոնսերվատորիայի շենք

խմբագրել

Շենքը կառուցվել է 1935-1937 թվականներին տիպային դպրոցի նախագծով, որը լրամշակվել է ճարտարապետ Ա. Ստրեմենովի կողմից։ Ուսումնական մասնաշենքը ընդգրկում է 2 ուսումնական մասնաշենքեր և համերգային դահլիճ[4]։

Շենքը նախատեսված է եղել երաժշտության և պարային կոմբինատի համար (այժմ՝ Ալմա Աթայի Պ. Չայկովսկու անվան երաժշտական քոլեջ)։ Ղազախական ԽՍՀ Ժողկոմխորհը 1944 թվականի հուլիսի 24-ին որոշեց 1944 թվականի հոկտեմբերի 1-ից այս շենքում կազմակերպել կոնսերվատորիա։ 1954 թվականին կոնսերվատորիային շնորհվեց նշանավոր պատանի Կուրմանգազի Սագիրբաևի անունը։ 60-ական թվականներին շենքին կից կառուցվեց նոր մասնաշենք, իսկ 1970-ական թվականներին արևելյան կողմից կառուցվեց երգեհոնային դահլիճը[4]։

Ճարտարապետություն

խմբագրել

Շենքը իրենից ներկայացնում է Ալմա Աթա քաղաքի 20-րդ դարի 30-ական թվականների ճարտարապետության «ազգային ոճի» օրինակ։ Կոնսերվատորիայի եռահարկ շենքը ներկայացվում է իրարից անջատ ուղղանկյան տեսքով։ Շինության գլխավոր ճակատում աչքի է ընկնում կորնթոսյան ոճի կողապաշտպան երկսյուն սյունազարդ նախասրահը, որն ավարտվում է եռանկյունաձև վերնաճակատով և տեղակայված է գլխավոր մուտքի մոտ։ Քառանկյուն հարթ որմասյան կորնթոսյան սյունակարգի չափավոր ռիթմը միջպատուհանային տարածությունը ուղղահայաց բաժանում է ճակատային մասը։ Պատուհանները բաղկացած են երեք մասից, ռիզալիտային գլխանիստային մասում երկփեղկ են։ Պատերը շարված են աղյուսից և սվաղված։ Շենքի հատակագծումը միջանցքային տիպի է նրանից դուրս եկող շինություններով[4]։

Հուշարձանի կարգավիճակ

խմբագրել

2010 թվականի նոյեմբերի 10-ին հաստատվեց Ալմա Աթա քաղաքի տեղական նշանակության մշակութային հուշարձանների նոր պետական ցանկը, միաժամանակ չեղյալ համարվեցին դրա հետ կապված նախորդ որոշումները[5]։ Այս որոշմամբ պահպանվեց Ղազախստանի ազգային պատկերասրահի շենքի տեղական նշանակության հուշարձանի կարգավիճակը։ Պաշտպանական գոտու սահմանները հաստատվեցին 2014 թվականին[4]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 КазНК. «От истоков» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 19 июля 2008-ին. {{cite web}}: Invalid |url-status=404 (օգնություն)
  2. КазНК. «Международное сотрудничество» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 19 июля 2008-ին. {{cite web}}: Invalid |url-status=404 (օգնություն)
  3. Алма-Ата. Энциклопедия / Гл. ред. М. К. Козыбаев. — Алма-Ата: Гл. ред. Казахской советской энциклопедии, 1983. — С. 312. — 608 с. — 60 000 экз.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Энциклопедия Алматы. Казахская национальная консерватория им. Курмангазы
  5. Постановление Акимата города Алматы от 10 ноября 2010 года N 4/840 «Об утверждении Государственного списка памятников истории и культуры местного значения города Алматы»

Գրականություն

խմբագրել