It’s Late
«It’s Late» (անգլ.՝ «Ուշ է»), բրիտանական Queen ռոք խմբի երգը News of the World ալբոմից։ Հեղինակը Բրայան Մեյն է։ Երգը թողարկվել է որպսե սինգլ «Sheer Heart Attack» երգի հետ «Բ» կողմի վրա Կանադայում, ԱՄՆ-ում, Նոր Զելանդիյայում և Ճապոնիայում։
«It’s Late» | ||||
---|---|---|---|---|
Queen-ի սինգլը | ||||
Թողարկված | 1978 | |||
Ֆորմատ | Ձայնապնակ | |||
Ձայնագրված | 1977 | |||
Ժանր | Հևի մետալ, Բլյուզ-ռոք, Հարդ ռոք | |||
Երգահան | Բրայան Մեյ | |||
Տևողություն | 6:22 | |||
Լեյբլ | EMI Records, Elektra Records | |||
Պրոդյուսեր | Queen և Մայկ Սթոուն | |||
Queen-ի սինգլների ժամանակագրություն | ||||
|
Երգ խմբագրել
Երգը պատմում է մի մարդու մասին, ով սիրահարված է մի կնոջ, բայց շատ ամաչկոտ է նրան դրա մասին պատմելու համար։ Ու նրանց հարաբերությունները մոտ են ավարտին։
Դա նրանց ամենաերկար երգերից մեկն է՝ ինչպես դրանցից, որոնք հեղինակը Մեյն է, այդպես էլ դրանցից, որոնք երբևէ կատարել է խումբը։ Այդ երգում Մեյը առաջին անգամ օգտագործում է «թեփինգ» տեխնիկան։ Ի շնորհիվ այդ տեխնիկային երգը «ծանր» հնչում ունի։
Թողարկում խմբագրել
Երգը թողարկվել է որպես սինգլ ԱՄՆ-ում 1978 թվականին և 74-րդ հորիզոնական զբաղեցրել Billboard Hot 100-ում[1] և 66-րդ՝ Cash Box Top 100-ում[2]։ 1997 թվականին երգը ներառվել է Queen Rocks ժողովածուի մեջ։
Ձայնագրման կազմ խմբագրել
- Ֆրեդի Մերկուրի՝ վոկալ, բեք վոկալ
- Ջոն Դիքոն՝ բաս կիթառ
- Ռոջեր Թեյլոր՝ հարվածայիններ, բեք վոկալ, եռանկյուն
- Բրայան Մեյ՝ էլեկտրակիթառ, բեք վոկալ
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Joel Whitburn's Top Pop Singles 1955-2002
- ↑ «Cash Box Top 100 6/03/78»։ 50.6.195.142։ հունիսի 3, 1978։ Արխիվացված է օրիգինալից ապրիլի 2, 2015-ին։ Վերցված է հուլիսի 27, 2016