«Spread Your Wings» (Պարզիր թևերդ), անգլիական Queen ռոք խմբի երգ «News of the World» ալբոմից[1]։ Հեղինակը Ջոն Դիքոնն է։ Երգը թողարկվել է որպես սինգլ «Sheer Heart Attack» երգի հետ «А» կողմի վրա։

«Spread Your Wings»
Queenսինգլը
«News of the World» ալբոմից
Թողարկված1978, փետրվարի 2
Ձայնագրված1977
ԺանրՀարդ ռոք, Ռոք բալադ
ԵրգահանՋոն Դիքոն
Տևողություն4:32
ԼեյբլEMI Records, (US) Elektra Records (US)
ՊրոդյուսերQueen և Մայքլ Սթոուն
Queen-ի սինգլների ժամանակագրություն
«We Are the Champions»
(1977)
«Spread Your Wings»
(1978)
«It's Late»
(1978)

Երգ խմբագրել

Երգի բառերը պատմում են Սեմի անունով մի տղայի մասին, ով հավաքարար է աշխատում «Զմրուխտ» բարում։ Պատմողը փորձում է քաջալերել Սեմիին, ասելով նրան «պարզել թևերը և թռչել» («spread your wings and fly away»)[2]։

Այդ երգի համար սինգլը եղել է առաջինը, որի վրա երգը ձայնագրվել է առանց երգչախմբերի և այլ բարեհնչյուն վոկալային պարտիաների։

Խումբը ձայնագրել է երգի ևս մեկ տարբերակ BBC սեսիաների ժամանակ։ Այդ տարբերակում ավելի նկատելի է դաշնամուրի մուտքը և ավելի էներգետիկ ավարտը։

Տեսահոլովակ խմբագրել

Երգի տեսահոլովակը նկարահանել է ռեժիսոր Ռոք Ֆլիքսը 1978 թվականի հունվարին։ Նկարահանումները անցկացվել են «We Will Rock You» երգի համար տեսահոլովակի նկարահանումների հետ միասին։ Վիդեոն իրենից ներկայացնում է խմբի ելույթը Ռոջեր Թեյլորի այգում։

Երաժիշտների հագուստից երևում է, որ նկարահանման հրապարակում ցուրտ էր՝ Դիքոնը կրում էր կարմիր բաճկոն, Մերկուրին և Թեյլորը՝ նմանատիպ սև բաճկոններ, իսկ Բրայան Մեյը՝ կարճ սև բաճկոն։

Քավեր տարբերակներ խմբագրել

  • Գերմանական Blind Guardian խումբը ձայնագրել է երգի քավեր տարբերակը իր «Somewhere Far Beyond» ալբոմի վրա։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Ի պատիվ այդ երգի անվանվել է «That '70s Show» հեռուստասերիալի դրվագներից մեկը։

Ձայնագրման մասնակիցներ խմբագրել

Հիթ-շքերթներ խմբագրել

Հիթ-շքերթ (1978) Բարձրագույն

դիրք

20 20
26 26
34 34

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Your Wings News of the World: Spread Your Wings (Track 5) Ultimate Queen. Retrieved 11 July 2011
  2. Spread Your Wings Allmusic. Retrieved 11 July 2011
  3. Spread Your Wings: Song Analysis Queen Songs. Retrieved 17 November 2018
  4. Nederlandse Top 40 - Queen search results (նիդեր.). Stichting Nederlandse Top 40. Ստուգվել է 6 October 2013.
  5. Dutchcharts.nl — Queen — Spread Your Wings (նիդեր.). Mega Single Top 100. Hung Medien / hitparade.ch. Ստուգվել է 18 June 2013.
  6. February 1978 Archive Chart UK Singles Chart. The Official Charts Company. Ստուգվել է 6 October 2013.

Արտաքին հղումներ խմբագրել