Hydrogenics, ջրի էլեկտրոլիզի և պրոտոն փոխանակման մեմբրանի (PEM) տեխնոլոգիայի վրա հիմնված ջրածնի և վառելիքի բջիրջներ մշակող և արտադրողը[1][2][3]։ Հիդրոգենիկսը բաժանվում է երկու ենթաճյուղի՝ տեղում արտադրող (OnSite Generation) և էներգետիկ համակարգ (Power Systems): Onsite Generation-ի գլխավոր գրասենյակը գտնվում է Բելգիայի Օվել քաղաքում, 2013 թվականի դեկտեմբերին ունեցել է 73 լրիվ դրույքով աշխատող[4]։ Power Systems-ը տեղակայված է Կանադայի Օնտարիո նահանգի Միսիսաուգա քաղաքում, որի արբանյակային կառույցը գտնվում է Գլադբեկում, Գերմանիա։ 2013 թվականի դեկտեմբերին այն ունեցել է 62 լրիվ դրույքով աշխատող։ Hydrogenics-ը շարունակում է գործել Բելգիայում, Կանադայում և Գերմանիայում՝ ունենալով մասնաչյուղեր ԱՄՆ-ում, Ինդոնեզիայում, Մալայզիայում և Ռուսաստանում[2][4]։

Hydrogenics
Изображение логотипа
Տեսակբիզնես ձեռնարկություն և հանրային ընկերություն
Երկիր Կանադա
Հիմնադրված1995
ՆպատակներԱյլընտրանքային էներգիա
Գլխադասային գրասենյակԿանադա, Բելգիա, Գերմանիա
Բյուջե42,4 միլիոն ԱՄՆ դոլար
Անձնակազմ140
Կայքcummins.com/new-power

Բիզնես ակնարկ խմբագրել

OnSite արտադրություն խմբագրել

OnSite Generation ճյուղը հիմնված է ջրի էլեկտրոլիզի տեխնոլոգիայի վրա, որը ներառում է թթվածնի (O2) և ջրածնի (H2) անջատումը ջրից՝ էլեկտրոլիտի լուծույթով էլեկտրական հոսանք անցկացնելու միջոցով։ Արդյունքում գազային ջրածինը որսվում է և օգտագործվում արդյունաբերության մեջ, օրինակ՝ ջրածնային վառելիք ստանալու, վերականգնվող և ավելցուկային էներգիան ջրածնի գազային վիճակում մատակարարելու համար։ HydrogenicsHySTAT էլեկտրոլիզատոր արտադրանքը կարող է օգտագործվել ինչես բաց, այնպես էլ փակ տարածություններում։

Էլեկտրացանցեր խմբագրել

Power Systems ճյուղը հիմնված է PEM վառելիքային էլեմենտների տեխնոլոգիայի վրա, որը ջրածնի և թթվածնի էլեկտրաքիմիական ռեակցիայի արդյունքում առաջացող քիմիական էներգիան վերափոխում է էլեկտրական էներգիայի։ Նրա HyPM արտադրանքը կարող է ապահովել 1 կիլովատտից մինչև 1 մեգավատտ հզորության էլեկտրական էներգիայի ելք։ Ընկերությունը նաև մշակում և մատակարարում է ջրածնից պատրաստված արտադրանք, որը հիմնված է PEM ջրի էլեկտրոլիզի վրա։

Էներգիայից գազ խմբագրել

Power-to-Gas-ն էներգիական գործընթացների և պահեստավորման տեխնոլոգիա է, որը վերցնում է հողմային տուրբինների, արևային էներգիայի կամ կենսավառելիքի էլեկտրակայանների արտադրած ավելցուկային էներգիան և էլեկտրոլիզի միջոցով ածխաթթու գազն ու ջուրը վերածում է մեթանի՝ այն պահեստավորելու հնարավորություն տալով[5][6][7]։ Այնուհետև էլեկտրաէներգիայի ավելցուկը կարող է պահվել առկա պահեստներում՝ ներառյալ էլեկտրաէներգիայի և բնական գազի ցանցերում։ Սա թույլ է տալիս սեզոնային կարգով պահպանել զգալի քանակությամբ էլեկտրաէներգիա և ապահովել CO2 չեզոք վառելիքի պահեստավորումը վերականգնվող էներգիայի գազային աղբյուրի արդյունքի տեսքով[6][7]։

Պատմություն խմբագրել

1988 թվականին Hydrogenics-ը հիմնադրվել է Traduction Militech Translation Inc անվամբ[8]։ 1995 թվականին, երբ այն ներգրավվեց վառելիքի բջիջների ստացման տեխնոլոգիայի բիզնեսում, Traduction Militech Translation-ը անվանափոխվել էր Hydrogenics-ի (1990)[8]։

2002 թվականին Hydrogenics-ը ձեռք է բերել EnKAT GmbH-ը՝ ձևավորելով իր Եվրոպական բաժինը[9]։ Իսկ 2003 թվականին ձեռքբերեց «Կանաչ լույս էներգետիկ տեխնոլոգիաներ»-ը (Greenlight Power Technologies Inc)` վառելիքի բջիջների փորձարկման մրցակցային բիզնեսը։ 2004 թվականին ընկերությունը համալրվեց ալկալեական էլեկտրոլիտային տեխնոլոգիայի վրա հիմնված ջրածնի ստացման Stuart Energy արտադրությունով[8][10]։

2007 թվականին Hydrogenics-ը նվազեցրեց վառելիքի բջիջների գործունեության ուղղվածությունը` առավել կենտրոնանալով բեռնատարների վառելիքի և պահուստային էներգիայի շուկաների վրա[8] That same year, Heliocentris partnered with Hydrogenics and SMA Solar Technologie to incorporate Hydrogenics' fuel cell power modules into stationary backup power systems.[8]: Նույն թվականին Heliocentris-ը սկսեց համագործակցել Hydrogenics-ի և SMA Solar Technologie-ի հետ` իր վառելիքի բջիջների էներգիայի մոդուլները անշարժ պահեստային էներգիայի համակարգերում ներառելու ուղղությամբ։

2010 թվականի սեպտեմբերին Hydrogenics-ը դաշինք կնքեց Հյուսիսային Կարոլինայում գտնվող Հիկորին քաղաքում տեղակայված CommScope Inc.-ի՝ միջազգային հեռահաղորդակցման ընկերության հետ։ Դաշինքի համաձայն, CommScope– ը 8.5 միլիոն դոլար է ներդրել համատեղ արտադրանքի զարգացման ծրագրի համար[11]։

2012 թվականի ապրիլին Hydrogenics-ը փոխըմբռնման հուշագիր է ստորագրում ճապոնական էներգաարդյունաբերական Iwatani կորպորացիայի հետ։ Ընկերությունները սկսում են համագործակցել ճապոնական էներգաշուկայում՝ ներառյալ ջրածնային էներգիայի արդյունավետ պահեստավորման, ջրածնի ստեղծման ու որպես վառելիք օգտագործման, վառելիքի բջիջների ինտեգրման և արդյունաբերական ջրածնի ստեղծման ուղղությամբ[8][12]։ Այդ ամսվա վերջին Hydrogenics-ը և Enbridge Inc.-ը համատեղ ձեռնարկություն հիմնեցին` Օնտարիոյում մեկնարկելով էներգիայի կուտակման արդյունավետ տեխնոլոգիաների զարգացման գործընթաց։ Ըստ Համաձայնագրի վերականգնվող էներգիայի ավելցուկի առկայության ժամանակահատվածում արտադրված ջրածինը կփոխանցվի Էնբրիջի բնական գազատարի ցանցին։ 2013-ի հունիսին Hydrogenics-ը հայտարարեց, որ իր գազային սնուցման (Power-to-Gas) կայանn այլևս իրականություն է. տեղի է ունեցել ջրածնի առաջին ուղղակի ներարկումը գազատարի մեջ։

Hydrogenics-ը համագործակցություն սկսեց Հարավային Կորեայի հետ այստեղ տեղակայված Kolon Water & Energy-ի հետ 2014-ի հունիսից այդ երկրում էլեկտրաէներգիայի արտադրությունն ապահովելու համար[13]։

2019 թվականին Cummins-ը ձեռք բերեց Hydrogenics-ի զգալի մասը` որպես իր Նոր էներգիայի (New Power) ստորաբաժանում։ Hydrogenics-ի 81%-ն այժմ պատկանում է Cummins-ին, իսկ 19%-ը՝ Air Liquide-ին։

Նախագծեր խմբագրել

2000 թվականի հունիսին General Motors-ը և Hydrogenics-ը թողարկեցին իրենց կոդավորված HydroGen1-ը` առաջին սերնդի պրոտոն փոխանակման մեմբրանի վառելիքի բջիջների համակարգով աշխատող փոխադրամիջոցը։ Հաջորդ տարի հոկտեմբերին, երկու ընկերությունները մշակեցին մեքենաների և բեռնատարների սնուցման ցածր արտանետում ունեցող տեխնոլոգիա[8] The following year, in October, the two companies developed low-pollution technology to power cars and trucks.[14]:

2002 թվականի դեկտեմբերին «Կանադայի բնական ռեսուրսներ»-ն (NRCan) ընտրեց Hydrogenics-ը` նոր սերնդի հիբրիդային վառելիքի բջիջներով աշխատող ավտոբուս ստեղծելու համար. Hydrogenics-ն իր տրանսպորտային միջոց-ցանց տեխնոլոգիան ինտեգրեց 12,5 մետրանոց New Flyer Inverno 40i տրանզիտային ավտոբուսի մեջ։ Hydrogenics-ի FC Հիբիդային Տեկնոբաս (անգլ.՝ Hybrid Tecnobus) միկրոավտոբուսը Եվրոպայում ցուցադրվել է 2005 թվականին։

2010-ի հունվարին Hydrogenics-ը սկսեց մշակել հաջորդ սերնդի էներգահամակարգ, որը կօգտագործվի Կանադայի տիեզերական գործակալության համար Լուսնի մակերեսին շարժունակության կիրառման համար։ Համակարգը ներառում է էլեկտրոլիզատոր, որն արտադրում է ինչպես ջրածին, այնպես էլ թթվածին՝ օգտագործելով արեգակնային էներգիան և վառելիքային բջիջների համակարգ, որը կարող է օգտագործվել շարժունակության, օժանդակ և կենսապահովման համակարգերի համար։ Նույն թվականի օգոստոսին Heliocentris- ը և FAUN Umwelttechnick- ը սկսեցին համագործակցել Hydrogenics-ի հետ` BSR-ի (Berliner Stadtreinigung) համար հիբրիդային աղբատար ստեղծելու համար։

2012 թվականի հուլիսին Hydrogenics-ը միացավ ԵՄ անդամների կոնսորցիումին՝ կառուցելու աշխարհի ամենամեծ ջրածնի ստացիոնար պահեստարանն Իտալիայի Պուլիա շրջանում[15] The system is part of the R&D smart grid project "INGRID."[12][15]: Համակարգը «INGRID» R&D ցանցի նախագծի մի մասն է։ 2013 թվականի ապրիլին HydrogenicsՀամբուրգում տեղակայված E.ON-ի օժանդակ կառույցի համար 1 մեգավատ հզորության ջրածնանային էներգիայի պահեստավորման համակարգ կառուցելու պայմանագիր կնքեց։ Համակարգը կօգտագործի էլեկտրոլիզերներ, որոնք հիմնված են Hydrogenics-ի պրոտոնի փոխանակման մեմբրանի (PEM) տեխնոլոգիայի վրա և կօգտագործի տարածաշրջանային վերականգնվող էներգիայի աղբյուրներից գեներացվող ավելցուկային էներգիան։ E.ON- ի համար Hydrogenics-ի տեղադրած P2G սարքավորումներն առաջին անգամ գործարկվեցին նոյեմբերին։ Ֆալկենհագենի մեխանիզմը օգտագործում է քամու միջոցով աշխատող էլեկտրոլիզի սարքավորումներ, որպեսզի ջրից կորզի ջրածինը, որն այնուհետ միախառնվում է բնական գազի հետ։

2014 թվականի փետրվարին HydrogenicsՄիացյալ Թագավորության կառավարությունից երկու նախագիծ ստացավ։ Hydrogenics-ը կտրամադրի իր տեխնոլոգիաները Միացյալ Թագավորության ամբողջ տարածքում ջրածնի կայաններ կառուցելու համար։

2014 թվականի հուլիսին Hydrogenics-ը Օնտարիոյի էներգիայից-գազ (Power-to-Gas) նախագծի համար որպես նախընտրելի պատասխանատու է ընտրվել Էլեկտրաէներգիայի համակարգի անկախ օպերատորի (IESO) կողմից. կորպորացիա, որը պատասխանատու է էլեկտրաէներգիայի շուկայի կառավարման համար և ղեկավարում է հզոր էլեկտրացանցի աշխատանքը Կանադայի Օնտարիո նահանգում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Hydrogenics to develop fuel cell lunar power system for Canadian Space Agency». Renewable Energy Focus. 2010 թ․ հունվարի 8. Վերցված է 2014 թ․ հուլիսի 31-ին.
  2. 2,0 2,1 «Hydrogenics Corporation News». The New York Times. {{cite web}}: Missing or empty |url= (օգնություն)
  3. Jim Bentein (January–February 2014). «Green Hydrogen». New Technology Magazine. Վերցված է 2014 թ․ հուլիսի 31-ին.
  4. 4,0 4,1 «Form 20-F». United States Securities and Exchange Commission. 2013 թ․ մարտի 8. Վերցված է 2014 թ․ հուլիսի 31-ին.
  5. Tim Tyler (2013 թ․ մայիսի 24). «Germany To Begin Renewable Power-To-Gas Research Project». Clean Technia. Վերցված է 2014 թ․ հուլիսի 31-ին.
  6. 6,0 6,1 «Power to Gas». GridGas. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 31-ին.
  7. 7,0 7,1 «GTAI Power-to-Gas Technology». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 31-ին.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 Hikosaka Behling, Noriko (2013). Fuel Cells, Current Technology Challenges and Future Research Needs. Elsevier. էջեր 435, 446–7, 456, 528, 558–560, 563. ISBN 978-0-444-56325-5.
  9. Lee Oliver (2003 թ․ հունիսի 1). «Generation H». Profit Magazine.
  10. «Hydrogenics succeeds in Stuart Energy bid». Fuel Cells Bulletin. 2005 թ․ փետրվար.
  11. «Hydrogenics (HYGS) Receives Power Modules Order From Commscope». 2012 թ․ դեկտեմբերի 5. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 31-ին.
  12. 12,0 12,1 «Power-to-gas technology enables utility-scale storage of renewable energy». Clean Tech Canada. Վերցված է 2014 թ․ հուլիսի 31-ին.
  13. «Hydrogenics Targets Japanese Market with Iwatani Agreement». FuelCell Today. 2012 թ․ օգոստոսի 7. Վերցված է 2014 թ․ հուլիսի 31-ին.
  14. «COMPANY NEWS; G.M. TO BUY STAKE IN COMPANY THAT DEVELOPS FUEL CELLS». The New York Times. 2001 թ․ հոկտեմբերի 17. Վերցված է 2014 թ․ հուլիսի 31-ին.
  15. 15,0 15,1 Karrissa Singh (2012 թ․ հուլիսի 23). «EU and Canada team to build world's largest hydrogen storage system». Renewable Energy Technology. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 31-ին.

Արտաքին հղումներ խմբագրել