Headlong
«Headlong» («Սրընթացորեն»), Queen բրիտանական ռոք խմբի սինգլը նրանց Innuendo տասնչորսերորդ ալբոմից։ Երգի հեղինակն է Բրայան Մեյը։ Ֆրեդի Մերկուրիի առաջարկով երգը օգտագործվել է Queen ալբոմի համար։
«Headlong» | ||||
---|---|---|---|---|
Queen-ի սինգլը | ||||
Թողարկված | 1991, հունվարի 14 (ԱՄՆ) 1991, մայիսի 13 (Եվրոպա) | |||
Ձայնագրված | 1990 | |||
Ժանր | Հարդ ռոք Հևի մետալ | |||
Երգահան | Queen (Բրայան Մեյ) | |||
Տևողություն | 4:38 | |||
Լեյբլ | Parlophone Records (Եվրոպա) Hollywood Records (ԱՄՆ) | |||
Պրոդյուսեր | Queen | |||
Queen-ի սինգլների ժամանակագրություն | ||||
|
Երգը եղել է առաջին սինգլ, որը թողարկվել է ԱՄՆ-ի համար 1991 թվականին հունվարի 14-ին Hollywood Records լեյլբի հետ պայմանագրի համաձայն։ Բրիտանիայում երգը թողարկվել է մայիսում։ Թողարկումից հետո երգը Billboard ամսագրի Hot Mainstream Rock Tracks հիթ-շքերթում երրորդ տեղ է զբաղեցրել։
ՇապիկԽմբագրել
Ամերիկյան հրատարակությամբ թողարկված սինգլի համար շապիկը ոգեշնչվել է ֆրանսիացի նկարիչ Ժան Գրանվիլի աշխատանքներից։
Ձայնագրման մասնակիցներԽմբագրել
- Ֆրեդի Մերկուրի՝ վոկալ
- Ջոն Դիքոն՝ բաս կիթառ, բեք վոկալ
- Ռոջեր Թեյլոր՝ հարվածայիններ, բեք վոկալ
- Բրայան Մեյ՝ կիթառ, ստեղնայիններ, բեք վոկալ
ՏեսահոլովակԽմբագրել
Դա խմբի վերջին տեսահոլովակն է, որը նկարահանվել է գունավոր տարբերակով։ Ֆրեդի Մերկուրիի երեսը գրեթե գրիմավորած չէր, դրա համար երևում էին նրա երեսի փոփոխությունները հիվանդության պատճառով։ Մերկուրին հայտնվում է դեղին սվիտերում, դասական շալվարում, կապույտ շապիկում և փողկապում։
Երաժշտությունը հատուկ ռիթմ ունի։ «Nothin' You can do about it» տողը ամեն անգամ փոխում է իր ռիթմը։ Երաժշտության տրամադրությունը ուրախ է, տեմպը՝ արագ։ Տեսահոլովակը նկարահանվել է մի քանի ամիսների ընթացքում․ սեպտեմբերին, նոյեմբերին, դեկտեմբերին։
Հիթ-շքերթներԽմբագրել
Հիթ-շքերթ | Դիրք | Շաբաթ |
---|---|---|
Կանադական սինգլների հիթ-շքերթ[1] | 25 | 11 |
Հոլանդական սինգլների հիթ-շքերթ[2] | 43 | 8 |
Իռլանդացի սինգլների հիթ-շքերթ[3] | 25 | 2 |
Բրիտանական սինգլների հիթ-շքերթ[4] | 14 | 4 |
Ամերիկյան սինգլների հիթ-շքերթ[5] | 3 |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Bienvenue au site Web BIBLIOTHÈQUE ET ARCHIVES CANADA | Welcome to the LIBRARY AND ARCHIVES CANADA website»։ Collectionscanada.gc.ca։ Արխիվացված է օրիգինալից 2013-07-05-ին։ Վերցված է 2012-02-20
- ↑ Steffen Hung։ «Queen - Headlong»։ dutchcharts.nl։ Արխիվացված է օրիգինալից 2013-07-05-ին։ Վերցված է 2012-02-20
- ↑ Jaclyn Ward - Fireball Media Ltd. - http://www.fireballmedia.ie (1962-10-01)։ «The Irish Charts - All there is to know»։ Irishcharts.ie։ Արխիվացված է օրիգինալից 2013-07-05-ին։ Վերցված է 2012-02-20
- ↑ «UK Singles & Albums Chart Archive»։ Chart Stats։ Արխիվացված է օրիգինալից 2013-07-05-ին։ Վերցված է 2012-02-20
- ↑ «AllMusic»։ AllMusic։ Արխիվացված է օրիգինալից 2013-07-05-ին։ Վերցված է 2012-02-20
Արտաքին հղումներԽմբագրել
- «Queen - Headlong (single) (1991)»։ Paulmcgarry.com։ Արխիվացված է օրիգինալից հոկտեմբերի 20, 2007-ին