HMC ծրագրեր Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում

կազմակերպություն

HMC ծրագրերը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում երաշխավորությամբ սահմանափակված կազմակերպություն է, որը կառավարվում է Մեծ Բրիտանիայից։ Այս կազմակերպությունը մեծ հնարավորություններ է տալիս Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի 14 երկրների աշակերտներին և ուսուցիչներին մեկ ուսումնական տարի համապատասխանաբար կա՛մ սովորելու, կա՛մ դասավանդելու բրիտանական մասնավոր դպրոցներում[1]։

HMC ծրագրեր Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում
Հիմնադրված1992 թվականի մայիսին
ՀիմնադիրներՌոբին Շլիհ, Ռոջեր Վիքս
ՏեղագրությունՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
ԿայքOfficial homepage

Պատմություն

խմբագրել

Ռոբին Շլիհի հրավերի կոչը

խմբագրել

1992 թվականի գարնան կոնֆերանսին հոդված հրատարակվեց դպրոցների մասին, որոնք ստեղծում են անհատական կապեր Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների հետ։ Սա ոգեշնչում է Ռոբին Շլիհին կոչ անել հանձնաժողով ստեղծելու, այնպես որ բոլոր երկրները կլինեին հավարապես ներկայացված։ 1992 թվականի հոկտեմբերի 5-ին հանձնաժողովի առաջին հանդիպումը տեղի ունեցավ Լեսթերի HMC-ի գրասենյակում։ Իսկ արդեն սեպտեմբերին առաջին երկու աշակերտները Չեխոսլովակիայից ժամանեցին Մեծ Բրիտանիա[2]։

Առաջին շրջանավարտները

խմբագրել

1993 թվականի սեպտեմբերին առաջին պաշտոնական HMC սովորողները եկան Մեծ Բրիտանիա աշակերտների կրթաթոշակային նախագծի շրջանակներում[2]։
Այդ տարի աշակերտներ եկան յոթ տարբեր երկրներից։ Այդ երկրներն էին Բուլղարիան, Չեխիան, Հունգարիան, Լատվիան, Լիտվան, Ռումինիան և Սլովակիան։ 1994 թվականին Խորվաթիան, Մակեդոնիան, Մոլդովան, Մոնղոլիան, Լեհաստանը և Հարավսլավիան միացան այս երկրների շարքին։ Մյուս երկրները արդեն միացան հաջորդ տարիներին։

Ուսուցիչների գործունեության ծրագրի հիմնադրամ

խմբագրել

1996 թվականին Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երիտասարդ ուսուցիչների համար հատուկ ծրագիր ստեղծվեց, որը շուտով հաստատվեց Բրիտանական խորհրդի և UKBA-ի կողմից։ 1996 թվականից ավելի քան 300 ուսուցիչներ միացել են այս ծրագրին[3]։

Անդամ երկրներ

խմբագրել

Ներկայումս այս ծրագիրը բաղկացած է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի 14 երկրներից։ Այս երկրներիս 13-ը մասնակցում են երկու ծրագրերին։ Այդ երկրներն են Բուլղարիան, Խորվաթիան, Չեխիան, Էստոնիան, Վրաստանը, Մոլդովան, Մոնտենեգրոն, Լեհաստանը, Ռումինիան, Սերբիան, Սլովակիան և Ուկրաինան[4]։ Հունգարիան միայն մասնակցում է ուսուցիչների ծրագրին[5]։ Լատվիան, Լիտվան, Մակեդոնիան և Մոնղոլիան նախկինում նույնպես մասնակցել են այս ծրագրին։

Մասնակցող դպրոցներ

խմբագրել

Այս ծրագիրը ուղարկել է աշակերտներին համարյա 100 տարբեր դպրոցներ։ Նախագիծը հիմնականում բաղկացած է պետական դպրոցներից, բայց նաև ընդգրկում է որոշ ակադեմիան, որոնցից է Վիմոնդհամ քոլեջը։ Այս տարիների ընթացքում որոշ միջազգային դպրոցներ նույնպես մասնակցություն են ունեցել։ Այդ դպրոցներից են Շվեյցարիայի Էիգլոն քոլեջը, Բրյուսելի Բրիտանական դպրոցը, Գերմանիայի Սալեմ Քասլ դպրոցը և Թայլանդի Բրոմսգրուվ միջազգային դպրոցը։

Նշանավոր շրջանավարտներ

խմբագրել

Դոինա Սեբոտարի - Վաշինգտոն եվրոպական ընկերության գլխավոր քարտուղար Washington European Society, Մոլդովայի վարչապետի խորհրդատու
Ռազվան Օրասանու - Ռումինիայի վարչապետի տնտեսական գործերի նախկին ավագ խորհրդատու

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Smithers, Alan; Robinson, Pamela (September 2008). «HMC SCHOOLS: A Quantitative Analysis» (PDF). էջեր 41–42. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 16-ին.
  2. 2,0 2,1 Fox, Rodney (Autumn 2012). «HMC Projects in Central and Eastern Europe». Conference and Common Room. էջեր 27–34. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 1-ին.(չաշխատող հղում)
  3. de Voil, Peter (Autumn 2012). «HMC Projects: 300 Teachers since 1996». Conference and Common Room. էջեր 25–26. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 1-ին.(չաշխատող հղում)
  4. «Student Applications». HMC Projects. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 1-ին.
  5. «Teacher Applications». HMC Projects. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 1-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել

Նորություններ

խմբագրել