Give in to Me (անգլ. թարգմանաբար՝ «Զիջիր ինձ»), ամերիկացի հեղինակ-կատարող Մայքլ Ջեքսոնի երգը։ Երաժշտի Dangerous ութերորդ ստուդիական ալբոմի յոթերորդ սինգլը։ Epic Records ձայնագրման լեյբլը թողարկվել է 1993 թվականի փետրվարին։ ԱՄՆ-ում և Կանադայում թրեքը չի թողարկվել որպես սինգլ։

«Give in to Me»
Մայքլ Ջեքսոնի երգը «Dangerous» ալբոմից
Թողարկված15 փետրվարի, 1993
Ֆորմատ7", 12", CD, CS
Ձայնագրված1990 — 1991
Ժանրհարդ ռոք[1], հևի մետալ[2]
Լեզուանգլերեն
Տևողություն4:43
ԼեյբլEpic Records
ՀեղինակՄայքլ Ջեքսոն[3] և Bill Bottrell?[3]
ԿոմպոզիտորՄայքլ Ջեքսոն[3] և Bill Bottrell?[3]
ՊրոդյուսերՄայքլ Ջեքսոն
Բիլլլ Բոթրել
Dangerous ալբոմի երգացանկ
Heal the World «Give in to Me» Will You Be There

Քննադատները «Give in to Me» երգը վերագրել են հարդ ռոք և հևի մետալ ժանրերին։ Կոմպոզիցիան գլխավորել է Նոր Զելանդիայի հիթ-շքերթը և Մեծ Բրիտանիայում ու Իռլանդիայում զբաղեցրել է հիթ-շքերթների երկրորդ հորիզոնականը։ Երգի տեսահոլովակը նկարահանել է ռեժիսոր Էնդի Մորահան։ Հոլովակի պրեմիերան կայացել է 1993 թվականի փետրվարի 10-ին՝ Մայքլ Ջեքսոնի և Օփրա Ուինֆրիի հարցազրույցի հաղորդման ժամանակ։

Ստեղծման պատմություն և կոմպոզիցիայի յուրահատկություններ խմբագրել

Երգը գրել են Մայքլ Ջեքսոնն ու Բիլլ Բոթրելը Dangerous ալբոմի պատրաստման ընթացքում։ Կիթառային ռիֆն ու մեներգը կատարել է «Guns N’ Roses» խմբի կիթառահար Սլեշը։ Ջեքսոնը նրան է ուղարկել փորձնական տարբերակը, երաժիշտները հեռախոսազանգով կապվել են և պայմանավորվել ձայնագրության մասին։ Արտիստների ժամանակացույցերը չեն համընկել, քանի որ կիթառահարը հյուրախաղեր է ունեցել և պարտիան ձայնագրվել է միայն նրա վերադարձից հետո՝ 2013 թվականին։ Սլեշը հիշում էր․ «Մայքլն ուզում էր, որ ես պարզապես մի բան նվագեմ իմ ոճով, ոչ մի ճնշում։ Ես ներս մտա ստուդիա և սկսեցի նվագել՝ ահա և վերջ։ Մենք մի ալիքի վրա էինք գտնվում»։

«Give in to Me» երգը չափավոր դանդաղ տեմպ ունեցող երգ է, որը գրված է սոլ մաժորում[4]։ Երգի տներում երգիչը պատմում է իր նախկին սիրեցյալի դավաճանության մասին, այն ցավի, որը դրա հետ կապված նա զգում է։ Կրկներգում պատմության հերոսը պահանջում է․ «Սերը զգացմունք է, նվիրիր այն ինձ, երբ կցանկանամ։ Հագեցրու իմ ցանկությունները, որովհետև ես կրակի մեջ եմ» («Love is a feeling/Give it when I want it/'Cause I’m on fire/Quench my desire»): Քննադատները «Give in to Me» երգը վերագրում են հարդ ռոք և հևի մետալ ժանրերին[1][2]։

Սինգլի թողարկում և քննադատների արձագանք խմբագրել

«Give in to Me» երգը 1993 թվականի փետրվարին թողարկվել է որպես Մայքլ Ջեքսոնի Dangerous ալբոմի յոթերորդ սինգլ։ Երգը վաճառքի է դրվել վինիլային սկավառակներով և CD-ով[5]։ ԱՄՆ-ում և Կանադայում սինգլը չի թողարկվել։ Երգը գլխավորել է Նոր Զելանդիայի հիթ-շքերթը և զբաղեցրել է Մեծ Բրիտանիայի ու Իռլանդիայի հիթ-շքերթների երկրորդ հորիզոնականը[6][7][8]։

Rolling Stone-ի լրագրողը «Give in to Me» երգն անվանել է Ջեքսոնի ամենամռայլ երգերից մեկը․ «Այս չարագուշակ ստեղծագործությունը կարծես ստեղծված է սառույցից և ստվերներից։ Երաժշտի ձայնը կրկներգում խելահեղ է հնչում, Սլեշի արպեջոն խճճում է երգն այնպես, ինչպես սարդոստայնը»[9]։ «Փշաքաղեցնող» ստեղծագործությունը Entertainment Weekly պարբերականի կարծիքով Ջեքոսոնի կարիերայում հարդ ռոքի լավագույն կատարումն է[1]։

Երաժշտական տեսանյութ խմբագրել

Տեսահոլովակը նկարահանել է ռեժիսոր Էնդի Մորահանը։ Երկժամյա նկարահանումներն անցկացվել են գերմանական գիշերային ակումբներից մեկում։ Տեսանյութը ներկայացնում է Ջեքսոնի համերգային ելույթը հանդիսատեսի առաջ։ Հոլովակի պրեմիերան կայացել է 1993 թվականի փետրվարի 10-ին Մայքլ Ջեքսոնի և Օփրա Ուինֆրիի հարցազրույցի հաղորդման ժամանակ։

Կոմպոզիցիայի ցուցակ խմբագրել

  •   7" (Համար Epic Records կատալոգում՝ 658946 7)[5]
B կողմ
# Անվանում Տևողություն
2. «Dirty Diana»   4:40
  •   12" (Համար Epic Records կատալոգում՝ 658946 6)[5]
A կողմ
# Անվանում Տևողություն
1. «Give in to Me» (Album Version) 5:29
2. «Dirty Diana» (Album Version) 4:52
B կողմ
# Անվանում Տևողություն
3. «Give in to Me» (Vocal Version) 4:43
4. «Beat It» (Album Version) 4:17
  •   CD (Համար Epic Records կատալոգում՝ 659069 2)[5]
# Անվանում Տևողություն
1. «Give in to Me» (Album Version) 5:26
2. «Dirty Diana» (Album Version) 4:52
3. «Beat It» (Album Version) 4:17

Ձայնագրության մասնակիցներ խմբագրել

Դիրքը հիթ շքերթներում խմբագրել

Հիթ շքերթ (1993) Բարձրագույն դիրք
  Ավստրալիա[10] 4
  Ավստրիա[11](ARIA Chart)) 12
  Բելգիա[12] 13
  Մեծ Բրիտանիա[7] 2
  Գերմանիա[13] 10
  Զիմբաբվե 1
  Իռլանդիա[8] 2
  Իտալիա 11
  Նիդերլանդներ[14] 4
  Նոր Զելանդիա[6] 1
  Նորվեգիա[15] 7
  Լեհաստան[16] 1
  Ֆրանսիա[17] 7
  Շվեյցարիա[18] 7
  Շվեդիա[19] 15

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Browne, David. (1991 թ․ նոյեմբերի 29). «Dangerous» (անգլերեն). Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 14-ին.
  2. 2,0 2,1 «The Atlantic, Volume 269» (անգլերեն). Atlantic Monthly Company. 1992. Վերցված է 2016 թ․ ապրիլի 6-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 ISWC-Net
  4. «Give In To Me By Michael Jackson — Digital Sheet Music» (անգլերեն). musicnotes.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 1-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 «Michael Jackson — Give In To Me» (անգլերեն). Discogs. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 14-ին.
  6. 6,0 6,1 «Michael Jackson — Give in to Me» (անգլերեն). Hung Medien. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 13-ին.
  7. 7,0 7,1 «Michael Jackson. Artist» (անգլերեն). Official Charts Company. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 13-ին.
  8. 8,0 8,1 «Search The Charts» (անգլերեն). IRMA — Необходимо задать параметр «Search by Artist» как «Michael Jackson», а параметр «Search by Song Title» — как «Give in to Me». Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 13-ին.
  9. Keyes, J. Edward. (2009 թ․ հունիսի 26). «Michael Jackson: The Essential Playlist» (անգլերեն). Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 14-ին.
  10. «Michael Jackson — Give in to Me» (անգլերեն). Hung Medien. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 13-ին.
  11. «Michael Jackson — Give in to Me» (գերմաներեն). Hung Medien. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 13-ին.
  12. «Michael Jackson — Give in to Me» (հոլանդերեն). Hung Medien. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 13-ին.
  13. «Single — Michael Jackson, Give in to Me» (գերմաներեն). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 12-ին.
  14. «Michael Jackson — Give in to Me» (հոլանդերեն). Hung Medien. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 13-ին.
  15. «Michael Jackson — Give in to Me» (անգլերեն). Hung Medien. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 13-ին.
  16. «Lista Przebojow Trojki» (լեհերեն). polskieradio.pl. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 4-ին.
  17. «Michael Jackson — Give in to Me» (ֆրանսերեն). Hung Medien. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 13-ին.
  18. «Michael Jackson — Give in to Me» (գերմաներեն). Hung Medien. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 13-ին.
  19. «Michael Jackson — Give in to Me» (անգլերեն). Hung Medien. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 13-ին.

Գրականություն խմբագրել

  • Халстед К. Кадман К. Майкл Джексон. Энциклопедия творчества. — ИП Зайцева Е. В., 2013. — 308 с. — ISBN 978-5-9902359-1-5
  • Вогель Дж. Майкл Джексон: Человек в музыке. — Энас-книга, 2013. — 352 с. — ISBN 978-5-91921-185-3
  • Halstead C., Cadman C. Michael Jackson the Solo Years. — Authors On Line Ltd, 2003. — 270 с. — ISBN 9780755200917

Արտաքին հղումներ խմբագրել