Ermenegildo Zegna
Ermenegildo Zegna (Էրմենեջիլդո Ձենյա) կամ Զեյնա, տղամարդկանց հագուստի, կոշիկի, օծանելիքի իտալական նորաձև լեյբլ։ Այն հիմնադրվել է Էրմենեջիլդո Ձենյան 1910 թվականին։ Այժմ արդեն կառավարում է Ձենյայի ընտանիքի չորրորդ սերունդը։ Այն հանդիսանում է տղամարդկանց հագուստի և կտորի աշխարհի առաջատար արտադրություններից մեկը[1]։
Ermenegildo Zegna | |
---|---|
Տեսակ | բիզնես ձեռնարկություն, ձեռնարկություն և նորաձևության տուն |
Հիմնադրված է | 1910 |
Հիմնադիր | Ermenegildo Zegna? |
Վայր | Միլան, Իտալիա |
Երկիր | Իտալիա |
Արդյունաբերություն | նորաձևություն |
Կայք | zegna.com |
Ermenegildo Zegna Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրելԷմենեջիլդո Ձենյան համանուն ընկերությունը հիմնադրել է 1910 թվականին Տրիվերոյում։ Ընկերությունն արագորեն ձեռք է բերել գերազանց որակով և տեաքով տղամարդու կոստյումներ արտադրողի համբավ, իսկ 1930-ականների վերջին ընկերությունում արդեն աշխատում էր շուրջ 1000 մարդ։ 1938 թվականին Ermenegildo Zegna-յի արտադրանքը առաջի անգամ վաճառվեց ԱՄՆ-ում[1]։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ այլ դերձակները վերաձևում էին հին հագուստները, Zegna գործարանն աշխատում էր ավստրալիական մերինոս բրդով. հենց այդ ժամանակ էլ այս ընկերության կտորները համարվում էին ամենաբարձրորակը։ Վաթսունական թվականներից ընկերությունը տարբեր երկրներից ֆերմերների համար սահմանել է մի շարք մրցանակներ ոչխարի ամենալավ բրդի արտադրության համար։
Երբ Էրմենեջիլդո Ջենյահի որդիները՝ Ալդոն (ծնվ. 1920) և Անջելոն (ծնվ. 1924) միացան գործին, ընկերության անունը վերափոխվեց՝ Ermenegildo Zegna and Sons (Էրմենեջիլդո Ձենյա և որդիները)։ 1955 թվականին ընկերությունում արդեն աշխատում էր 1400 մարդ[1]։
Էրմենեջիլդո Ձենյան մահացել է 1966 թվականին 74 տարեկան հասակում։ Ալդոն և Անջելոն բիզնեսն իրենց ձեռքն են վերցնում և երկու տարի անց թողարկում են Նովարայում Zegna ֆաբրիկայի արտադրած տղամարդկանց կոստյումների գիծ[1]։
Էրմենջիլդո Ձենյայի որդիներ՝ Ալդոն և Անջելոն բրենդը հայտնի դարձրեցին ամբողջ աշխարհում․ 1970 թվականին բարակ կտորների արտադրությունից բացի ավելացվեց տղամարդկանց հագուստի արտադրությունը, բացվեցին գործարաններ Իսպանիայում և Շվեյցարիայում, խանութներ Փարիզում, Միլանում և Նյու Յորքում։
Եվս մեկ գործարան բացվել է Իսպանիայում, իսկ 1975 թվականին Հունաստանում։ ՀունաստանՇվեյցարիի ձեռնարկությունը երկու տարի անց փակվեց։ Հաջորդ Zegna գործարանը բացվել է 1977 թվականին Շվեյցարիայում, որտեղ այժմ աշխատում է մոտ 900 մարդ։ 1999 թվականից «Ermenegildo Zegna» ցանցը ներառում էր ութ ձեռնարկություն Իտալիայում, երկուսը՝ Իսպանիայում, երեքը՝ Շվեյցարիայում, մեկը՝ Մեքսիկայում և մեկը՝ Թուրքիայում[1]։
Առաջին խանութը բացվել է 1980 թվականին Փարիզում, երկրորդը՝ Միլանում 1985 թվականին։ 2007 թվականի դրությամբ խանութների քանակը հասել էր 525-ի[1]։
Ալդո Ձենյան մահացել է 2000 թվականին, իսկ Անջելո Ձենյան մինչ այսօր ընկերության Պատվավոր տնօրենն է[1]։
Դերասան Էդրիեն Բրոուդին «Ermenegildo Zegna» ընկերության դեմքն էր և ներկայացնում էր «գարուն-ամառ 2003» և «աշուն-ձմեռ 2003» եղանակների տղամարդկանց հագուստի ցանցի գովազդային ընկերությունը[2]։
Արտադրանք
խմբագրել«Ermenegildo Zegna»-յի տեսականին ներառում է կտորներ, կոստյումներ, փողկապներ, տրիկոտաժ, վերնաշապիկներ, աքսեսուարներ և սպորտային հագուստներ։
Մեկ տարվա մեջ ընմկերությունը թողարկում է 2,3 մլն մետր կտոր, 600 000 կոստյում, 1,6 մլն սպորտային հագուստ և 1,7 մլն այլ տեքստիլ արտադրանք։ «Ermenegildo Zegna» ընկերությունում աշխատում է ավելի քան 7000 մարդ[1]։
2010 թվականին նշվել է Անջելո Ձենյայի հիմնադրած ընկերության հարյուրամյակը։ Անջելոյի որդին՝ Էմենեջիլդոն տարբեր երկրներում ուսումնասիրել է բրդյա կտորների արտադրանքը, փնտրել լավագույն դերձակներին, շրջագայել Իտալիայում, որպեսզի պարզի, թե ինչպես են նախընտրում հագնվել իտալացիները տարբեր քաղաքներում և գյուղերում։
Այժմ ընկերությունը ղեկավարում է Ձենյայի ընտանիքի չորրորդ սերունդը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 «History and Development of the Ermenegildo Zegna Group» (PDF). Ermenegildo Zegna Holditalia S.p.A. апрель 2004. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2007 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 28-ին.
- ↑ «Лицом Ermenegildo Zegna стал Эдриен Броуди» (ռուսերեն). fg.ru. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 13-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ermenegildo Zegna» հոդվածին։ |