«Electric Love»–ը ամերիկացի երգիչ և երգերի հեղինակ Բորնսի դեբյուտային սինգլն է։ Երգը սկզբնապես ձայնագրվել է Բորնսի կողմից իր երկրորդ Candyմինի ալբոմի համար, որտեղ այն հայտնվում է որպես առաջին երգ, իսկ ավելի ուշ հայտնվել է որպես Dopamine դեբյուտային ստուդիական ալբոմի երրորդ երգը։ 2017 թվականի փետրվարի 26-ին ձայնագրող ընկերությունների ամերիկյան ասոցիացիայի կողմից երգը արժանացել է պլատինե մրցանակի[2]։
«Electric Love»-ը սկզբնապես թողարկվել է 2014 թվականի նոյեմբերի 10-ին ՝ Բորնսի երկրորդ՝ CandyEP-ում[1]։ Երգը վերահրատարակվել է որպես ԲորնսիDopamine դեբյուտային ալբոմի երրորդ երգ[3]։
2015 թվականի մայիսի 6-ին «Electric Love» երգի երաժշտական տեսահոլովակը ներբեռնվել է Børns–ի YouTube-յան ալիքում։ Տեսահոլովակում Բորնսը երգում և կիթառ է նվագում, ինչպես նաև կան բազմաթիվ պարողներ և հիանալի գունագեղ անիմացիաներ։
«Electric Love»-ը լավ է ընդունվել ինչպես քննադատների, այնպես էլ հանդիսատեսի կողմից։ NPR-ը այս երգն անվանել է վիրուսային[4]։ The Guardian–ի Քեյթ Հաթչինսոնը բարձր է գնահատել գլեմ ռոքի և «բարձր ձայնի ինտենսիվության» խառնուրդը[5]։ AllMusic-ից Նիլ Զ.Յունգը երգը վերանվանել է որպես՝ «Գերի Գլիթեր սթոմփեր» և «2015 թվականի ամռան ալտ ռադիո հիթ»[6]։ Spin–ից Բրենան Կարլին այս երգը նկարագրել է որպես «հստակ, լողափային փոփ օրհներգ»[7]։
Երգը ներկայացվել է 2016 թվականի «Նյարդ» թրիլերական ֆիլմում և «Ֆլեշ» դրամայի դրվագներից մեկում։ Այն նաև ներկայացվել է The CW-ի մեկ այլ շոույում՝ iZombie- ում։
*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։ ^Տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։ xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։