Southwest Airlines
Southwest Airlines Ամերիկյան ցածրարժեք ավիաընկերություն, որը հիմնադրվել է 1971 թվականին։ Միացյալ Նահանգների և աշխարհի ամենամեծ ցածր գնով ավիաընկերությունը ուղևորափոխադրումների տեսանկյունից, և երկրորդը բոլոր ավիաընկերությունների շարքում[7]։ Ընկերությունը հիմնված է Դալլասում և գործում է միայն Boeing 737 ինքնաթիռներով։ Ընկերության նավատորմը բաղկացած է 751 Boeing 737 տարբեր ինքնաթիռներից, որոնք օրական կատարում են ավելի քան 4000 թռիչք։
Southwest Airlines | ||||
---|---|---|---|---|
| ||||
Հիմնադրվել է | 1971 թվական | |||
Հիմնադիր | Herb Kelleher?[1][2] և Rollin King?[1] | |||
Գործունեության սկիզբ | հունիսի 18, 1971[3][1] — այժմ | |||
Կենտրոններ | Dallas Love Field? | |||
Ինքնաթիռներ | Boeing 737 Classic, Boeing 737 Next Generation, Բոինգ 737 ՄԱՔՍ և Բոինգ 737 | |||
Մամուլ | Spirit? | |||
Կարգախոս | Low fares. Nothing to hide | |||
Գլխամաս | Դալաս, ԱՄՆ | |||
Ղեկավարություն | Bob Jordan?[1][2][4] | |||
Շրջանառություն | ▲23,8 մլրդ $ (2022)[5] | |||
Բորսա | NYSE: LUV[6] | |||
Աշխատակիցներ | ▲59 793 մարդ (հունիսի 30, 2019) | |||
southwest.com |
Պատմություն
խմբագրելԸնկերությունը ի սկզբանե հիմնադրվել է որպես տեղական գիծ, որը սպասարկում է Տեխասի երեք խոշոր քաղաքները։ Ավիաընկերությունը իր առաջին չվերթը իրականացրել է Դալլասից դեպի Հյուսթոն։
2016 թվականի մարտին ավիաընկերությունը փակեց մուտքը դեպի իր կայք ԱՄՆ-ից դուրս գտնվող IP հասցեներից։ Ընկերությունը հրաժարվեց մեկնաբանություններ տալ։ Տոմսեր հնարավոր էր գնել միայն ԱՄՆ-ից դուրս` օգտագործելով VPN ծառայությունները։ 2019 թվականի սկզբին ընկերությունը վերացրեց հասցեների արգելափակումը։
Չվերթ
խմբագրել2018 թվականի հունիս ամսի դրությամբ ավիաընկերության նավատորմը բաղկացած էր հետևյալ ինքնաթիռներից`
Ինքնաթիռ | Գործում է | Պատվերված | Տարբերակներ | Տեղերի քանակ | Նշումներ |
---|---|---|---|---|---|
Boeing 737-700 | 513 | 0 | 37 | 143 | Այս մոդելի հիմնական հաճախորդը և ամենամեծ օպերատորը |
Boeing 737-800 | 207 | 18 | 0 | 175 | գործում է մինչև 2018 թվականը |
Boeing 737 MAX-7 | 0 | 30 | 0 | 150 | Այս մոդելի մեկնարկային հաճախորդ, առաքումների մեկնարկ 2019 թվականից |
Boeing 737 MAX-8 | 26 | 234 | 0 | 175 | Չվերթները սկսել են 2017 թվականից, գործողությունը կասեցվել է `մինչ Ադիս Աբեբայի մերձակայքում Boeing 737-ի կործանման պատճառների պարզումը` |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Texas State Historical Association, Barkley R. R., Tyler R. C. Handbook of Texas Online // Handbook of Texas — Texas State Historical Association, 1952. — ISBN 978-0-87611-151-2
- ↑ 2,0 2,1 CrunchBase — 2007.
- ↑ http://www.fundinguniverse.com/company-histories/southwest-airlines-co-history/
- ↑ Koenig D. Incoming CEO at Southwest Air faces numerous challenges — AP, 2022.
- ↑ Form 10-K — 2023.
- ↑ https://www.nyse.com/quote/XNYS:LUV
- ↑ Ryanair confirmed as world's largest international airline