«Նյարդ» (անգլ.՝ Nerve)[4] — Ամերիկական երիտասարդական թրիլեր, նկարահանված Հենրի Յուսթի և Էրիել Շուլմա կողմից։ Սցենարի հեղինակն է Ջեսիկա Շարզերը։ Ֆիլմը Ջին Ռայնի պոեմի էկրանավորումն է։ Պրեմիերան տեղի է ունեցել 2016 թվականի հուլիսի 27-ին ԱՄՆ-ում [5], Ռուսաստանում՝ նույն թվականի սեպտեմբերի 15-ին։

Picto infobox cinema.png
Նյարդ
անգլ.՝ Nerve
Nerve 2016 logo.png
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրտեխնոթրիլեր, արկածային ֆիլմ, թրիլեր, մարտաֆիլմ և միստիկ ֆիլմ
Թվականսեպտեմբերի 8, 2016[1][2] և սեպտեմբերի 22, 2016[3]
Լեզուանգլերեն
ՌեժիսորHenry Joost? և Ariel Schulman?
ՊրոդյուսերAnthony Katagas?
Սցենարի հեղինակJessica Sharzer?
ԴերակատարներԴեյվ Ֆրանկո, Էմմա Ռոբերթս և Էմիլի Միդ
ԵրաժշտությունՌոբ Սիմոնսեն
Պատմվածքի վայրՆյու Յորք
Տևողություն96 րոպե
Բյուջե20 000 000 $
Պաշտոնական կայքէջ
Nerve (2016 film) Վիքիպահեստում

ՍյուժեԽմբագրել

Դպրոցի շրջանավարտ Վեներա «Վի» Դելմոնիկոին անհրաժեշտ էր գումար քոլեջ ընդունվելու համար։ Նա ստանում է հրավեր մասնակցելու «Նյարդ» համակարգչային վիդեոխաղին, խաղի դոգման է «Ճշմարտություն կամ գործողություն»։ Օնլայն ռեալիթի-շոուի ընոացքում խաղացողները պետք է կատարեն «դիտողների» ցանկությունները, և դրա դիմաց ստանան գումար, իսկ գումարի չափը կախված է առաջադրանքի բարդությունից։ Ըստ կանոնների՝ խաղացողը իրավունք չունի խաղից փախչելու կամ դրա մասին իրավապահ մարմիններին հայտնելու, հակառակ դեպքում նրա հաշիվը կզրոյացվի։ Խաղի ընթացքում Վին հանդիպում է Սեմին։ Այդ գրավիչ զույգը շատ արագ մեծ համբավ է ձեռք բերում և «դիտողները» պահանջում են, որ Վին և Յենը միանան և շարունակեն միասին կատարել առաջադրանքները։ Խաղը աստիճանաբար սրվում է և հերթական առաջադրանքը կարող է մեծ վտանգի հասցնել զույգին և սպառնալ նրանց կյանքին:

ԴերերումԽմբագրել

  • Էմմա Ռոբերթս — Վեներա «Վի» Դելմոնիկո
  • Դեյվ Ֆրանկո — Յեն / Սեմ
  • Ջուլետ Լյուիս — Նենսի
  • Էմիլի Միդ — Սինդի
  • Մայլս Հեյզեր-Թոմի
  • Կոմիկո Գլեն — Լիվ
  • Սամիրա Ուայլի — Ազհար
  • Էդ Սքվայր — Չակ
  • Բրայան Մարկ — Ջեյ Պի
  • Մարկ Ջոն Ջեֆֆրի —Ուես
  • Կոլսոն Բեյքեր — Թայ
  • Քեյսի Նայստատ — Քամեո

ԱրտադրությունԽմբագրել

2014 թվականի փետրվարին հայտնի դարձավ, որ Հենրի Յուստը и Էրիել Շուլմանը դարձել են Ջեսիկա Շարզերնի սցենարով գրված ֆիլմի ռեժիսորները, որը հիմնված էր Ջին Ռայնի պոեմի վրա։[6]։ 2015 թվականի հունվարին պարզ դարձավ, որ գլխավոր դերերում հանդես կգան Էմմա Ռոբերթսը և Դեյվ Ֆրանկոն[7]։ 2015 թվականի ապրիլին հայտարարեցին, որ Կոմիկո Գլենը և Կոլսոն Բեյքերը նույնպես նկարահանվելու են ֆիլմում[8][9]։

Հիմնական նկարահանումները սկսվել են 2015 թվականի ապրիլի 13-ից, Նյու Յորքում[10][11] և ավարտվել 2015 թվականի հունիսի 5-ին[12][13]։

ԸնդունելությունԽմբագրել

Դրամարկղային հավաքներԽմբագրել

«Նյարդ» ֆիլմը ԱՄՆ-ում Էկրաններին դուրս եկավ 2016 թվականի հունիսի 27-ին (չորեքշաբթի), չնայած սովորաբար ֆիլմերի պրեմիերաները ցուցադրվում են ուրբաթ օրերին։ Ըստ կանխատեսումների՝ առաջին հինգ օրերի ընթացքում սպասվում էր, որ պետք է ֆիլմի շահույթըհասներ 10 մլն-ից 15 մլն դոլլարի[14]։ Ֆիլմը սկզբում զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը և ստացել է 9,4 մլն դոլլարի շահույթ, իսկ հինգ օրվա ընթացքում՝ 15,5 մլն դոլլար․։[15]։ Ընդհանուր դրամարկղային հավաքները կազմել են 83,7 մլն դոլլար, որից 83,7 մլն դոլլար ԱՄՆ-ում, իսկ 38,6 մլն դոլլար՝ մյուս երկրներում։[16]։

ՔննադատությունԽմբագրել

Կինոնկարը քննադատներից ստացավ շատ տարբեր, բայց մեծմասամբ դրական արձագանքներ։ Rotten Tomatoes կայքում, 125 արձագանքի հիման վրա վարկանիշը կազմեց 66 %, իսկ գնահատականը՝ 10-ից 5,7[17]։ Metacritic կայքում ֆիլմը ստացավ 58 գնահատականը 100-ից՝33 արձագանքի հիման վրա[18]։

Շատ կինոքննադատներ կինոնկարը նմանեցնում են Pokémon Go[19][20][21][22] համակարգչային խաղին։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. http://www.mathaeser.de/mm/film/6E554000012PLXMQDD.php (нем.) — 1905.
  2. Internet Movie Database — 1990.
  3. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  4. «"Nerve"»։ Lionsgate 
  5. Busch, Anita (10 мая 2016 года)։ «"Lionsgate Moves YA Title ‘Nerve’ Into Summer, Schedules ‘The Woods’"»։ Deadline.com 
  6. Kit, Boyrs (10 февраля 2014 года)։ «"'Catfish' Directors to Tackle 'Nerve' for Lionsgate"»։ TheHollywoodReporter.com 
  7. Kroll, Justin (2015 թվականի հունվարի 27-ին)։ «"Dave Franco and Emma Roberts to Star in YA Thriller ‘Nerve’"»։ Variety.com 
  8. Pederson, Erik (2015 թվականի ապրիլի 17-ին)։ «"‘Married’s Kimiko Glenn Joins ‘Nerve’; Kino Lorber Acquires ‘Gueros’"»։ Deadline.com 
  9. Halperin, Shirley (2015 թվականի ապրիլի 17-ին)։ «"Machine Gun Kelly Joins Emma Roberts, Dave Franco In 'Nerve'"»։ TheHollywoodReporter.com 
  10. «"Emma Roberts and Dave Franco begin filming ‘Nerve’ in NYC on April 13"»։ onlocationvacations.com։ 31 марта 2015 
  11. «"Emma Roberts and Dave Franco spotted filming ‘Nerve’ in NYC"»։ onlocationvacations.com։ 18 апреля 2015 
  12. Joost, Henry (2015 թվականի հունիսի 15-ին)։ «"Last day shooting #NerveNYC 😢 #davefranco #denim #triplets 📷 by @orleeroses"»։ Instagram.com 
  13. «"On the Set for 6/15/15: Martin Scorsese Starts Shooting "Free Fire", Matthew McConaughey Finishes "Free State of Jones" & More"»։ SSNInsider.com։ 2015 թվականի հունիսի 15-ին 
  14. «'Jason Bourne’ Should Lead Box Office, But Not Ladies Looking For ‘Bad Moms’ & ‘Nerve’ – B.O. Preview»։ Deadline.com 
  15. Brad Brevet (հուլիսի 31, 2016)։ «'Jason Bourne' Tops Weekend with $60M; 'Star Trek Beyond' Suffers Big Second Weekend Drop»։ Box Office Mojo։ Վերցված է հուլիսի 31, 2016 
  16. «Nerve (2016)»։ Box Office Mojo։ Վերցված է հոկտեմբերի 9, 2016 
  17. «Nerve (2016)»։ Rotten Tomatoes։ Վերցված է սեպտեմբերի 11, 2016 
  18. «Nerve reviews»։ Metacritic։ Վերցված է օգոստոսի 26, 2016 
  19. Travers Peter (հուլիսի 27, 2016)։ «'Nerve' Review: It's 'Pokemon Go' as a Gonzo Horror Movie»։ Վերցված է հուլիսի 29, 2016 
  20. Bahr Lindsey (հուլիսի 28, 2016)։ «‘Nerve’ is a dark thriller for the Pokemon Go generation»։ Վերցված է հուլիսի 29, 2016 
  21. Dowd A.A. (հուլիսի 26, 2016)։ «Nerve is a techno teen movie for the Pokémon Go era»։ Վերցված է հուլիսի 29, 2016 
  22. Truitt Brian (հուլիսի 27, 2016)։ «'Nerve' stars explore darker side of social media»։ Վերցված է հուլիսի 29, 2016 

Արտաքին հղումներԽմբագրել