EA Gothenburg, Electronic Arts-ին պատկանող ստուդիա, որը տեղակայված է Գյոթեբորգ քաղաքում։ Ստուդիան կենտրոնացված էր Need for Speed համակարգչային խաղաշարքի մշակման վրա։ Ներկա պահին ստուդիան վերակազմավորվել է և զբաղվում է Electronic Arts-ի այլ նախագծերով։

EA Gothenburg
Изображение логотипа
Տեսակտեսախաղեր մշակող
Հիմնադրված է2011
ՎայրԳյոթեբորգ
Երկիր Շվեդիա
Արդյունաբերությունտեսախաղերի արդյունաբերություն
Մայր ընկերությունElectronic Arts
ՍեփականատերElectronic Arts

Պատմություն խմբագրել

Ghost Games հիմնադրվել է 2011 թվականին ինչպես EA Gothenburg, Մարկուս Նիլսսոնի կողմից (DICE նախկին աշխատակից)։ 2012 թվականին ընկերության անվանումը փոխարինվեց Ghost Games-ի[1]։

2014 թվականի հուլիս-օգոստոսին բացվեց ստուդիա Գիլֆորդում (Ghost Games UK)[2], որում սկսեցին աշխատել մեծ հաշվով Criterion Games-ի նախկին աշխատակիցներ[3]։

2015 թվականի մարտին բացվեց նոր ստուդիա Բուխարեստում (Ghost Bucharest)[4]։

2015 թվականի մայիսի 21-ին ցուցադրվեց Need For Speed խաղաշարքի նոր խաղ՝ Need For Speed (2015)[5]։ Թողարկումը նշանակված էր նոյեմբերի 3-ին Ամերիկայում և 2015 թվականի նոյեմբերի 5-ին Եվրոպայում։ Խաղը հասանելի էր PlayStation 4 և Xbox One համար[6]։ Համակարգիչների համար նախատեսված տարբեակը թողարկվեց մեկ տարի ուշացմամբ 2016 թվականի գարնանը։

2016 թվականի մայիսի 10-ին հրապարակվեց նորություն, որում մշակողները կիսվել էին խաղացողների նվաճումների գրաֆիկով, ինչպես նաև հայտարարվեց, որ հավելյալ SpeedList-ը կլինի վերջինը խաղաշարքում։

2020 թվականի փետվարի 12-ին Electronic Arts-ը հայտարարեց, որ Ghost Games-ում տեղի են ունենում կրճատումներ և ստուդիան վերանվանափոխվեց EA Gothenburg-ի։ Need For Speed խաղաշարքի մշակում կրկին անցնում է Criterion Games-ին։

Խաղեր խմբագրել

Անվանում Թողարկաման տարեթիվ Պլատֆորմ Ծանոթագրություն
Need for Speed: Rivals 2013 թվականի նոյեմբերի 19 Microsoft Windows, PlayStation 4, PlayStation 3, Xbox One, Xbox 360 մշակաման փուլին մասնակցել է Criterion Games
Need For Speed 2015 թվականի նոյեմբերի 3 (խաղային համակարգեր)

2016 թվականի մարտի 17 (համակարգիչների)

Microsoft Windows, PlayStation 4, Xbox One
Need for Speed Payback 2017 թվականի նոյեմբերի 10 Microsoft Windows, PlayStation 4, Xbox One
Need for Speed Heat 2019 թվականի նոյեմբերի 8 Microsoft Windows, PlayStation 4, Xbox One
Battlefield 2042 2021 թվականի հոկտեմբերի 22 Microsoft Windows, PlayStation 4, PlayStation 5, Xbox One, Xbox Series X/S

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «EA Gothenburg переименована в Ghost. Первым проектом студии станет NFS «следующего поколения»». PlayGround.ru. 15 ноября 2012. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 20-ին.
  2. «Studios - Ghost» (անգլերեն). www.ghostgames.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 20-ին.
  3. «Criterion Games попрощалась с 60 сотрудниками. Разработчики переехали в Ghost Games». PlayGround.ru. 16 сентября 2013 года. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 20-ին.
  4. «Need For Speed developer Ghost Games expands into Bucharest». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 18-ին.
  5. «Need for Speed Returns». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 21-ին.
  6. Need for Speed Teaser Trailer — PC, PS4, Xbox One