Dschinghis Khan
Dschinghis Khan[3][4][5][6] (հայերեն՝ Չինգիզ խան), գերմանական երաժշտական խումբ, որը ստեղծվել է 1979[7] թվականին Մյունխենում[8]։ Այն ձևավորվել է հատուկ նրա համար, որպեսզի ելույթ ունենա նույն թվականին կազմակերպված Եվրատեսիլ երգի մրցույթին[9]։ Եվրատեսիլի ժամանակ, 1979 թվականին, խումբը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը, որից հետո դարձավ շատ հայտնի ոչ միայն ԳԴՀ-ում, այլև Արևելյան Եվրոպայում, ԽՍՀՄ-ում, Ավստրալիայում, Ճապոնիայում։
Dschinghis Khan | |
---|---|
Ժանրեր | փոփ[1] և դիսկո[2] |
Գործունեություն | 1979 |
Պարգևներ | |
Կայք | dschinghis-khan.com |
Dschinghis Khan Վիքիպահեստում |
Շատ երգեր նվիրված են Լատինական Ամերիկայի, Ռուսաստանի, Մոնղոլիայի, Իսրայելի, Մերձավոր Արևելքի էկզոտիկային և կարծրատիպերին։
Կազմ
խմբագրել- Վոլֆգանգ Հայհել (ծնված 1950 թվականին, գերմանացի երաժիշ)
- Հենրիետ Պոլին Շտրոբել (ծնված 1953 թվականին, գերմանուհի, որն ամուսնացած էր Վոլֆգանգի հետ)
- Էդինա Պոպ (ծնված 1941 թվականին, 1969 թվին ստացավ Հունգարիայի լավագույն վոկալիստի մրցանակը)
- Ստիվ Բենդեր (ծնված 1942 թվականին, վոկալիստ)
- Լուիս Հենդրիկ Պոտգիտեր (1951-1993, պարող ՀԱՀ-ից)
- Լեսլի Մանդոկի (ծնված 1953 թվականին, վոկալիստ Հունգարիայից)
Պատմություն
խմբագրելՉինգիզ խան խումբը ստեղծվել է Եվրատեսիլ երգի մրցույթից ընդամենը 6 շաբաթ առաջ (1979 թվական)։ Խումբն հանդես եկեվ համանուն երգով՝ «Dschinghis Khan», որը ստեղծել էր կոմպոզիտոր Ռալֆ Զիգելը։ Արդյունքում հաղթելով գերմանական մրցույթում խումբը հանդես եկավ Եվրատեսիլին և զբաղեցրեց 4-րդ տեղը։ 1984 թվականին խումբը ցրվեց ֆինանսական խնդիրների պատճառով։
1988 թվականին «Dschinghis Khan» նախկին վոկալիստ Լեսլի Մանդոկին և հունգարական «Neoton Família» փոփ խմբի վոկալիստ Էվա Չեպրեգին համատեղ կատարեցին «Korea» երգը Սեուլի օլիմպիական խաղերի բացման ժամանակ։
1993 թվականին մահացավ խմբի պարող և սոլիստ Լուիս Հենդրիկ Պոտգիտերը։
1999 թվականին «Dschinghis Khan: The History of Dschinghis Khan» սկավառակի 4 երգեր գերմանացի հայտնի պրոդյուսեր Դեվիդ Բրենդեսի կողմից վերախմբագրվեցին և ներկայացվեցին հանրությանը։
2005 թվականին խումբը առաջին անգամ վերակազմավորվեց ՌԴ-ում դեկտեմբերի 17-ին։ Այդ օրը խումբը տվեց մեծ համերգ Մոսկվայի Օլիպիական մարզահամերգային համալիրում։ Այդ ժամանակ Մոսկվայում անցկացվում էր միջազգային երաժշտական փառատոն՝ «РЕТРО FM-ի լեգենդները» խորագրով. հենց այդ համերգին էլ ելույթ ունեցավ խումբը։
2006 թվականին խումբը դուրս ելավ հյուրախաղերի՝ նվիրված Ստիվ Բենդերի հիշատակին, որը մահացել էր քաղցկեղից։ Հյուրախաղերի շրջանակում խումբը ելույթներով հանդես եկավ Ուլան Բատորում և Կիևում։
2007 թվականին Dschinghis Khan-ը թողարկեց «7 Leben» ալբոմը (հայերեն՝ 7 կյանք)։ Դրանում ներառվեցին ինչպես նոր ստեղծագործություններ, այնպես էլ խմբի վերամշակված շատ հիթեր։
2009 թվականին խումբը հանդես եկավ Մոսկվայում Եվրատեսիլի մրցույթի բացման արարողության ժամանակ։
Սկավառակագրություն
խմբագրել- 1979 - Dschinghis Khan
- 1980 - Rom
- 1981 - Wir Sitzen Alle Im Selben Boot
- 1982 - Helden, Schurken Und Der Dudelmoser
- 1983 - Corrida
- 1984 - Helden, Schurken Und Der Dudelmoser
- 1993 - Huh Hah Dschinghis Khan
- 1998 - Die Großen Erfolge [CD 3]
- 1999 - The History Of Dschinghis Khan
- 1999 - Forever Gold
- 2004 - The Jubilee Album
- 2007 - 7 Leben
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ http://www.mtv.com/artists/dschinghis-khan/
- ↑ http://www.allmusic.com/artist/dschinghis-khan-mn0000913135/biography
- ↑ «Country=France, Genghis Khan* - Moscow (Vinyl)». Discogs website. Վերցված է 2014 թ․ հունվարի 1-ին.
- ↑ «Country=Brazil, Genghis Khan*- Moskau (Vinyl)». Discogs website. Վերցված է 2014 թ․ հունվարի 1-ին.
- ↑ «Country=Colombia, Genghis Khan* - Moscu (Vinyl)». Discogs website. Վերցված է 2014 թ․ հունվարի 1-ին.
- ↑ «Country=Japan, Genghis Khan* - Moskau / Rocking Son Of Dschinghis Khan (Vinyl)». Discogs website. Վերցված է 2014 թ․ հունվարի 1-ին.
- ↑ http://www.discogs.com/ja/artist/407103-Dschinghis-Khan
- ↑ «Talent in Germany 82: Bringing Home». Billboard. 1981 թ․ դեկտեմբերի 26. Վերցված է 2017 թ․ հունվարի 13-ին.
- ↑ Genghis Khan Discography at Discogs
Արտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական կայք Արխիվացված 2024-03-11 Wayback Machine (գերմ.) (անգլ.)
- Интервью группы Чингисхан в рамках программы "Настроение" на ТВЦ ՅուԹյուբում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Dschinghis Khan» հոդվածին։ |