Curriculum vitae
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Сurriculum vitae, կրճատ՝ CV (լատ.՝ թարգմանաբար՝ «կյանքի ընթացք») — մարդու կյանքի և մասնագիտական հմտությունների հակիրճ նկարագրություն։
CV և ռեզյումե տերմինները Հայաստանում հաճախ կիրառվում են որպես լրիվ հոմանիշեր և նշանակում են փաստաթուղթ, որը հայցորդը ներկայացնում է պոտենցիալ գործատուին՝ իր թեկնածությունը դնելով ազատ աշխատատեղի (թափուր հաստիքի) համար։
Այլ երկրներում CV-ն և ռեզյումեն կարող են տարբեր փաստաթղթեր նշանակել։ Հիմնական տարբերությունն այն է, որ CV-ն պարունակում է մանրամասն տեղեկություններ թեկնածուի մասին և կարող է մի քանի տասնյակ A4 ֆորմատի էջի ծավալ ունենալ։ Այդպիսի մանրամասն նկարագրությունը օգտակար է գիտական աշխատողների կամ լրագրողների համար, օրինակ, երբ անհրաժեշտ է թվարկել բոլոր հրապարակումները։
Աշխատանքի ընդունվելիս կազմակերպությունների մեծամասնությունում թեկնածուի մանրամասն նկարագրության կարիք չի լինում։ Այդ դեպքերում կիրառվում է ռեզյումեն՝ հակիրճ նկարագրություն, որը զբաղեցնում է A4 ֆորմատի երկու թերթից ոչ ավել տարածք։ Ռեզյումեին կարելի է կցել ուղեկցող նամակ, որը պետք է զբաղեցնի մեկ էջից ոչ ավել տարածք։
ԱՄՆ-ում և Կանադայում CV-ն սովորաբար օգտագործվում է գիտական և բժշկական շրջանակներում, իսկ résumé տերմինը կիրառում են այս մասնագիտությունների տեր մարդկանց աշխատանքի ընդունելիս։ CV-ում շեշտն ավելի շատ դրվում է կրթության վրա, սովորաբար CV-ում ներառում են հրապարակումների, գիտական աշխատությունների, ստաժավորման, զգալի ձեռքբերումների ամբողջական ցուցակը։ Որոշ մասնագիտությունների դեպքում CV-ում կարող են ներառվել նույնիսկ որոշ աշխատանքներից հատվածներ, և այդ CV-ների ծավալը կարող է հասնել մի քանի տասնյակ էջերի։
Արտաքին հղումներԽմբագրել
Տես՝ curriculum vitae Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս |
Curriculum vitae Վիքիպահեստում |
- CV guide - Massachusetts Institute of Technology - Global Education & Career Development, United States
- Cover Letter guide - Massachusetts Institute of Technology - Global Education & Career Development, United States
- 10 tips on writing a successful CV - The Guardian