Canva- ն ավստրալիական գրաֆիկ դիզայնի հարթակ է, որն օգտագործվում է մեդիա գրաֆիկներ, սահիկաշարեր, պաստառներ, փաստաթղթեր և այլ մեդիա կոնտենտներ ստեղծելու համար։ Հավելվածը ներառում է օգտատերերի համար նախատեսված ձևանմուշներ։ Այն անվճար է, սակայն լրացուցիչ ֆունկցիոնալության համար առաջարկում է վճարովի բաժանորդագրություններ, ինչպիսիք են Canva Pro-ն և Canva for Enterprise-ը[1]։ 2021 թվականին Canva-ն գործարկեց տեսանյութերի խմբագրման գործիք[2]։ Canva-ի oգտատերերը կարող են նաև վճարել հավելվածում իրենց ստեղծած նյութերի տպագրման և առաքման համար՝ ստանալով ֆիզիկական արտադրանք։

Canva
Изображение логотипа
Տեսակբիզնես ձեռնարկություն և առցանց ծառայություն
ՀեղինակMelanie Perkins? և Cliff Obrecht?
Լույս տեսավ՝2013
Կայքcanva.com
 Canva Վիքիպահեստում

2020 թվականի հունիսին, Canva-ն ձեռք բերեց 60 միլիոն ավստրալիական դոլար հասցնելով իր արժեքը 60 միլիարդի։ Դրանից գրեթե մեկ տարի անց՝ 2021 թվականի սեպտեմբերին, Canva-ն ձեռք բերելով 200մլն ԱՄՆ դոլար, հասցրեց իր արժեքը 40 մլրդ ԱՄՆ դոլարի։

Պատմություն խմբագրել

Canva-ն հիմնադրվել է 2013 թվականի հունվարի 1-ին Պերթ քաղաքում, Ավստրալիա, Մելանի Պերկինսի, Քլիֆ Օբրեխտի և Քեմերոն Ադամսի կողմից։ Իր ստեղծման առաջին տարում Canva-ն ուներ ավելի քան 750,000 օգտատեր։ 2014 թվականի ապրիլին սոցիալական մեդիայի և տեխնոլոգիաների փորձագետ Գայ Կավասակին միացավ ընկերությանը՝ որպես գլխավոր մարքեթոլոգ։ 2015-ին ստեղծվեց Canva for Work- ը, որը կենտրոնացած էր շուկայավորված (մարքեթինգային) նյութերի վրա։

2016-17 ֆինանսական տարվա ընթացքում Canva-ի եկամուտն աճել է 6.8 միլիոն A$-ից մինչև 23.5 միլիոնի։ 2017 թվականին ընկերությունը սկսել է ստանալ շատ մեծ շահույթ և ունեցել է ավելի քան 294,000 հաճախորդ[3]։

2018 թվականի հունվարին Պերկինսը հայտարարեց, որ Sequoia Capital-ը, Blackbird Ventures-ը և Felicis Ventures-ը Canva-ի մեջ 40 միլիոն դոլարի ներդրում են ունեցել և ընկերությունը գնահատվել է 1 մլրդ ավստրալիական դոլար[3][4][5]։

2019 թվականի մայիս ամսվա ընթացքում ընկերությունը ստացել է ավելի քան 70 միլիոն դոլար շահույթ General Catalyst-ից և Bond-ից, ինչպես նաև իր գործող ներդրողներից՝ Blackbird Ventures-ից և Felicis Ventures-ից, որից հետո Canva-ն գնահատվել է 2,5 մլրդ ավսրտրալական դոլար։ Նույն տարվա հոկտեմբերին ընկերությունը հայտարարեց, որ ունեցել է լրացուցիչ 85 միլիոն դոլարի շահույթ և այժմ գնահատվում է 3.2 միլիարդ Ա-դոլար։

2019 թվականի դեկտեմբերին ընկերությունը հայտարարեց Canva հավելվածում նոր բաժնի՝ Canva for Education-ի (Քանվան կրթության համար) ստեղծման մասին։ Այն անվճար է դպրոցների և այլ ուսումնական հաստատությունների համար, քանի որ միտված է ուսանողների և ուսուցիչների միջև համագործակցությունը հեշտացնելուն։

2020 թվականի հունիսին Canva-ն հայտարարեց FedEx Office ընկերության, ապա հաջորդ ամսում Office Depot ընկերության հետ համագործակցության մասին։ 2020 թվականի հունիսից, Canva-ի արժեքը բարձրացել է մինչև 6 միլիարդ Ա-դոլար։ 2021 թվականի սեպտեմբերին, երբ համահիմնադիրներ Պերկինսը և Օբրեխտը հայտարարեցին իրենց կարողության մեծ մասով բարեգործություն կատարելու պլանի մասին, ընկերության արժեքը աճեց մինչև 40 միլիարդ ավստրալիական դոլար[6]։

Տվյալների արտահոսք խմբագրել

2019 թվականի մայիսին Canva-ում տվյալների արտահոսք է տեղի ունեցել, որի ժամանակ ավելի քան 139 միլիոն օգտատերերի տվյալներ կոտրվել են (hacked)[7]: Բացահայտված տվյալները ներառում էին օգտատերերի իրական անունները, հավելվածային անունները (usernames), էլ. հասցեները, աշխարհագրական տվյալները, ինչպես նաև որոշ օգտատերերի գաղտնաբառերի հեշեր[8]։ Տվյալների արտահոսքը որոշ չափով օգնեց Canva-ին տեխնիկական զարգացման հարցում, սակայն օգտատերերի շրջանում այս իրադարձությունը մեծ քննադատության արժանացավ։

Ձեռքբերումներ խմբագրել

2018 թվականին, ընդլայնվելու նպատակով ընկերությունը ձեռք բերեց շնորհանդեսների ստարտափ Zeetings-ը։

2019 թվականի մայիսին ընկերությունը հայտարարեց Pixabay-ի և Pexels-ի ՝ Գերմանական երկու անվճար ֆոնդային լուսանկարչական կայքերի ձեռքբերման մասին, որոնք Canva-ի օգտատերերին հնարավորություն տվեցին ներբեռնել իրենց լուսանկարները ձևավորման համար[9]։

2021 թվականի փետրվարին Canva-ն ձեռք բերեց ավստրիական Kaleido.ai ստարտափը և չեխական Smartmockups-ը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Reuter, Dominick (2020 թ․ հունվարի 10). «5 apps entrepreneurs can use right now». Business Insider. «How much it costs: Pro, $120/year per user; Enterprise, $360/year per user; free and discounted accounts available for nonprofits and educators.»
  2. «Canva is getting into video». TechCrunch (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 9-ին.(չաշխատող հղում)
  3. 3,0 3,1 «New Sequoia China investment values Australian design company Canva at $1 billion – TechCrunch». techcrunch.com (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 27-ին.
  4. Stanton, Kate; Griffith, Hywel (2018 թ․ հունվարի 9). «The 30-year-old woman who designed a $1bn business». BBC News. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 9-ին.
  5. Chau, David (2018 թ․ հունվարի 9). «Canva: Online design startup joins generally overvalued 'unicorn' club». ABC News. Australia. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 9-ին.
  6. «Canva founders to give $16.5b fortune away». Australian Financial Review (անգլերեն). 2021 թ․ սեպտեմբերի 14. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 19-ին.
  7. «Australian tech unicorn Canva suffers security breach». ZDNet (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 7-ին.
  8. «139 Million Users Hit in Canva Data Breach». Tom's Guide (անգլերեն). 2019 թ․ մայիսի 24. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 7-ին.
  9. Jonathan, Shieber. «Australia's design unicorn, Canva, picks up two free image-sharing services, and launches new photo product». TechCrunch. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 10-ին.