Carrera y Carrera («Կարերա ի Կարերա»), ոսկերչական ընկերություն Իսպանիայում։ Հիմնադրվել է 1970-ական թվականներին Մանուել և Խուան Խոսե Կարերա եղբայրների կողմից և շարունակում է ոսկերչական տան պատմությունը, որը 1885 թվականին Մադրիդում հիմնադրվել է նրանց նախնի Սատուրիո Էստեբան Կարերայի կողմից։ Ընկերության գլխավոր գրասենյակը գտնվում է Մադրիդի Սան Ագուստին դել Գուադալիքս շրջանում։

Carrera y Carrera
Изображение логотипа
Տեսակբիզնես ձեռնարկություն և ձեռնարկություն
Հիմնադրված է1885
ՎայրՄադրիդ, Իսպանիա
Երկիր Իսպանիա
ԱրդյունաբերությունBench jeweler?
Կայքcarreraycarrera.com
 Carrera y Carrera Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Ընկերության պատմությունը սկսվում է 1885 թվականին, երբ Սատուրիո Էստեբան Կարերան, Ալկալա դե Էնարես քաղաքից տեղափոխվելով Մադրիդ, այնտեղ` Բարիո դե լաս Լետրասի շրջանում, բացել է ոսկերչական ոչ մեծ խանութ[1]։ Նրա որդին` Խոսե Էստեբան Կարերան, ոսկերչական արվեստ է սովորել Փարիզում և 1920 թվականին վերադարձել Մադրիդ, որտեղ շարունակել է հոր գործը։ Նա իր վարպետության ավանդույթները փոխանցել է իր չորս զարմիկներին` Խոսեին, Սատուրիոյին, Պեդրոյին և Անդրեսին։

1960 թվականին ոսկերչական տունը պատվեր է ստացել պատրաստելու Ֆաբիոլա դե Մորա ի Արագոնի հարսանեկան թագապսակը նրա և Բելգիայի թագավոր Բոդուենի ամուսնության առիթով։ Այս պատվերը ընկերությունը նոր մակարդակի է բարձրացնում` նրան բերելով միջազգային հեղինակություն։ 1970-ական թվականներին Սատուրիոյի ծոռները` Մանուել և Խուան-Խոսե Կարերաները, միացյալ ջանքերով հիմնադրում են Carrera y Carrera ապրանքանիշը։

 
Carrera y Carrera ընկերության գլխավոր գրասենյակը Սան Ագուստին դել Գուադալիքսում, Մադրիդ

1979 թվականին ընկերությունը դուրս է եկել ամերիկյան շուկա, 1980-ական թվականներին սկսել է այլ շուկաներ գրավել։ 1994 թվականին հայտնվել է Ռուսաստանում, իսկ 2013 թվականին առաջին խանութն է բացել Չինաստանում։ Carrera y Carrera ընկերության ոսկերչական իրերն ու ձեռքի ժամացույցները վաճառվում են աշխարհի ավելի քան 40 երկրներում, տասնյակ քաղաքներում, այդ թվում` Նյու Յորքում, Տոկիոյում, Դուբայում[2]։

Իր գոյության ընթացքում ընկերությունը փոխել է մի քանի սեփականատերեր[3]։ 2000 թվականին դիզայներների խմբի մեջ են մտել Մարիամ դե Ունգրիան և արքայադուստր Տիռնովոն։

2001 թվականին առևտրական տան 58 % բաժնետոմսերն անցել են հախճապակի արտադրող իսպանական Lladró ընկերությանը, 2006 թվականին նրա բաժնեմասն արդեն կազմում էր 100 %։ 2010 թվականին ընկերությունը ձեռք է բերել ռուսական ներդնողների խումբը, ովքեր չեն ցանկացել հրապարակել իրենց անունը[4]։ 2013 թվականի սկզբին նրանք ապրանքանիշը հանել են վաճառքի. որպես գնող հանդես է եկել ռուսական Խնայբանկը (ռուս.՝ Сбербанк): «Ռուսական ոսկերչական արվեստ» ընկերության նախագահ Անդրեյ Անանովի կարծիքով ռուս բիզնեսմենները պարզապես չեն կարողացել կառավարել ընկերությունը։ «Եթե Կարերան թողել է գործը և այդ պատճառով վաճառել իր ընկերությունը, ապա դա այն դեպքն է, երբ գնել են գործարանը, սակայն այն աշխատեցնել չեն կարողացել` առանց ղեկավարի»,-նշել է նա[4]։

2013 թվականին ապրանքանիշի հիմնադիր Մանուել Կարերան վերադարձել է հավաքածու ստեղծելու գործին[5]։ Նրա որդին` Մանուել Կարերա Կորդոնը, 2005 թվականին հիմնել է իր սեփական ընկերությունը` MC Virtuti անունով` շարունակելով ընտանեկան ավանդույթները։ Սկսած 2014 թվականից` ընկերությունը պատրաստում է արձանիկներ «Ոսկե արծիվ» կինոմրցանակի համար, որը հանձնում է Ռուսաստանի Գիտության և ազգային կինեմատոգրաֆիկական արվեստների ակադեմիան[6]։

2015 թվականին ընկերության 130-ամյակի կապակցությամբ ռուս ռեժիսոր Ռենատա Լիտվինովան սեփական սցենարով նկարահանել է կարժամետրաժ ֆիլմ` «Պատահար Մադրիդում տիկին Կ-ի հետ», որտեղ նկարահանվել է գլխավոր դերում։

Արտադրանք խմբագրել

Carrera y Carrera ընկերության արտադրանքը կրում են նշանավոր շատ մարդիկ` երգիչներ, դերասաններ։ Արտադրանքը գովազդում են հայտնի այնպիսի մոդելներ, ինչպիսիք են Եվգենիա Սիլվան, Ալմուդեն Ֆերնանդեսը և Ալեխանդրա Ալոնսոն[7]։

2010 թվականին Կինեմատոգրաֆի արվեստի ու գիտությունների իսպանական ակադեմիան ներմուծել է նոր անվանակարգ` «Մախա դե լաս Գոյա» (հանձնվում է «Գոյա» մրցանակաբաշխությանը ներկա ամենանրբագեղ դերասանուհուն), որի օղակաձև մրցանակը Carrera y Carrera ընկերության արտադրանքն է։ Մրցանակը ստացել են Գոյա Տոլեդոն, Լիդիա Բոշը, Բլանկա Սուարեսը, Մարիբել Վերդուն[8][9][10][11]։

Հասույթ խմբագրել

Carrera y Carrera ընկերության միջին արժեթուղթը տատանվում է 2.5-7 հազար դոլար։ 2010 թվականին ընկերության շրջանառությունը կազմել է 20 միլիոն դոլար, 2011 թվականին՝ 27 միլիոն դոլար, 2012 թվականին՝ կանխատեսվել էր մոտ 30 միլիոն դոլար[4]։

Ճանաչում և մրցանակ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Законы ювелирной вселенной - 130 лет Carrera y Carrera». kommersant.ru. 2015 թ․ մայիսի 14. Վերցված է 2015 թ․ մայիսի 26-ին.
  2. «La joya española huye al exterior» (իսպաներեն). elpais.com. Վերցված է 2015 թ․ մայիսի 22-ին.
  3. «Noticias Carrera y Carrera» (իսպաներեն). elpais.com. Վերցված է 2015 թ․ մայիսի 22-ին.
  4. 4,0 4,1 4,2 Возможно, бренд Carrera попал в круг тех торговых марок, которые консолидируются // «Коммерсант», 25 января 2013.
  5. «"В искусстве не должно быть ограничений" Мануэль Каррера, основатель Carrera y Carrera». kommersant.ru. 2014 թ․ դեկտեմբերի 18. Վերցված է 2015 թ․ մայիսի 26-ին.
  6. «Описание приза». kinoacademy.ru. Վերցված է 2015 թ․ մայիսի 22-ին.
  7. «Alejandra Alonso, 'the best': elegida 'modelo revelación' de 2011» (իսպաներեն). hola.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 22-ին.
  8. «Lydia Bosch es La Maja de los Goya» (իսպաներեն). academiadecine.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 22-ին.
  9. «Blanca Suárez recibe el premio 'Maja de los Goya' 2012» (իսպաներեն). academiadecine.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 22-ին.
  10. «Maribel Verdú recibe el exclusivo premio 'Maja de los Goya': 'Es una suerte ser elegida la más elegante'» (իսպաներեն). Վերցված է 2015 թ․ մայիսի 22-ին.
  11. «Maribel Verdú recibe el premio "Maja de los Goya", un anillo de 25.000 euros» (իսպաներեն). hola.com. Վերցված է 2015 թ․ մայիսի 22-ին.

Գրականություն խմբագրել

  • Montané, Joan Lluis Manuel Carrera, 50 years of creation and unforgettable moments = Manuel Carrera, 50 años de creaciones y momentos inolvidables. — Publicaciones Joyeras, S.A., 2004.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Carrera y Carrera» հոդվածին։