Պարույր Փանոսյան[1][2] (ավելի հայտնի Bei Ru բեմական անունով, դեկտեմբերի 12, 1980(1980-12-12), Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկահայ երաժշտական պրոդյուսեր և կոմպոզիտոր, որը հայտնի է իր մերձավորարևելյան ռիթմերի միախառնմամբ հարվածային գործիքների, էլեկտրոնային հնչյունների և կենդանի գործիքների հետ[3]։

Bei Ru
Ծնվել էդեկտեմբերի 12, 1980(1980-12-12) (43 տարեկան)
ԾննդավայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտություներաժշտական պրոդյուսեր և կոմպոզիտոր
Կայքbeirumusic.com

Պարույրն առավել հայտնի է իր «Little Armenia (L.A.)» ալբոմով, որը ստեղծվել է գրեթե բացառապես հայկական երաժշտական նմուշների միջոցով։ Նրա երկրորդ ալբոմը՝ Saturday Night at The Magic Lamp, միավորում է էլեկտրոնիկան, մերձավորարևելյան ազդեցությունները, կենդանի գործիքավորումը, ֆանկը և հիփ հոփը[4]։ Գրել է երեք երգ «Աղջիկը երեկոյան միայնակ վերադառնում է տուն» ֆիլմի համար, որը իրանական վամպիրային վեսթերն է պրոդյուսավորված Էլայջե Վուդի կողմից և տարածված Vice ամսագրի միջոցով, ինչպես նաև «Ես ծիծաղում եմ պատասխանի փոխարեն» ֆիլմի համար, որտեղ գլխավոր դերում հանդես է գալիս Սառա Սիլվերմանը[5][6]։

Կենսագրություն խմբագրել

Փանոսյանը ծնվել է 1980 թվականի դեկտեմբերի 12-ին[7], լիբանանահայ գաղթականների ընտանիքում, Կալիֆոռնիայի նահանգի Լոս Անջելես քաղաքում։ Նրա ծնողները Լիբանանում ապրել են Բեյրութից ոչ հեռու գտնվող Անջար քաղաքում։ 1970-ականների կեսերին նրանք տեղափոխվել են Միացյալ Նահանգներ և սովորել Կալիֆոռնիայի համալսարանում, սակայն ավարտելուց հետո Լիբանանում քաղաքացիական պատերազմ է սկսվել և նրանք ստիպված են եղել մնալ ԱՄՆ-ում։ Պարույրի հայրը Լոս Անջելեսի հայ համայնքի ակտիվ անդամներից է եղել, մասնակցել է բոլոր խոշոր իրադարձություններին, դժվար պահերին օգնություն է հավաքել Հայաստանի համար, բերել Երևան։ Պարույրը մեծացել է Սան Ֆերնանդոյի հովտում իր ավագ քրոջ և կրտսեր եղբոր հետ, որտեղ կարճ ժամանակով հաճախել է հայկական ամենօրյա դպրոց[8], մասնակցել հայկական մշակութային միջոցառումներին և հաճախակի ճանապարհորդել իր պատմական հայրենիքում՝ Լիբանանում, ինչը կարևոր դեր է խաղացել նրա ձայնի զարգացման գործում[9]։ Պարույրը սովորել է Վուդլենդ Հիլզի Թաֆթ քաղաքի դպրոցում, հաճախ է վկայակոչում հայտնի էստրադային երգիչներին և կոմպոզիտորներին, որոնց հայերեն ձայնագրությունները ունկնդրել է մանուկ հասակում, ինչպիսիք են Հարութ Փամբուկչյանը, Ադիս Հարմանդյանը, Կոնստանտին Օրբելյանը, ինչն էլ մեծ ազդեցություն է ունեցել նրա երաժշտական ընդունակությունների ձևավորման վրա[2]։ Մանկական տարիները մեծապես ազդել են նրա՝ որպես երաժիշտ զարգացման վրա, քանի որ նա տասը տարի սովորել է դասական դաշնամուր նվագել։ Ավարտել է Նորթրիջի Կալիֆորնիայի համալսարանը հոգեբանություն մասնագիտությամբ[10]։ Վաղ պատանեկության տարիներին Փանոսյանը սկսում է հետաքրքրվել հիփ հոփով և որոշում է զբաղվել դիջեյությամբ[1]։ Տասնհինգ տարեկանում նա գումար է հավաքում քիմմաքրման աշխատանքներ կատարելով և գնում է երաժշտական սարքավորումների իր առաջին հավաքածուն, չնայած մի քանի տարի առաջ ծնողները նրան Casio սինթեզատոր էին նվիրել[11][12]։

2017 թվականի հունվարին հրավերով այցելել է Երևանի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, որտեղ հայ երեխաներին և երիտասարդներին սովորեցրել է երաժշտություն ստեղծել[13]։

Կարիերա խմբագրել

2008 թվականին Պարույրը մուտք է գործել Լոս Անջելեսի հիփ հոփ բեմահարթակ՝ իր «Beirut Gangster» ալբոմով, որտեղ նա ռեմիքս է արել ամերիկյան հայտնի ռեփեր Jay-Z «American Gangster» ալբոմը՝ մերձավորարևելյան ազդեցություններով և հիփ հոփ բիթերով, ինչը խթանել է նրա մասին առաջին անգամ գրել The Source երաժշտական ամսագրում։ Իր դեբյուտային ալբոմի համար Պարույրը փոխառել է Հայաստանի մշակութային արժեքներին առնչվող երաժշտություն, ինչպիսիք են՝ «Տէր ողորմեա»-ն («Տեր, ողորմիր») Կոմիտասի Սուրբ Պատարագից և Արամ Խաչատրյանի «Գայանե»-ից, ինչպես նաև 60-ականների և 70-ականների ֆանկ, սոուլ և ջազ կատարողներից՝ երբեմն օրինակներ նվագելով կենդանի բասով, հարվածային գործիքներով, կիթառներով և նույնիսկ օգտագործելով եղջերափող։ Երբեմն հայերի մասին 1970-ականների անգլալեզու ֆիլմերից երկխոսությունների հատվածներ են ընդգրկվում նրա երգերում։ Պարույրը հատուկ ալբոմի համար Հայաստանում և Լիբանանում փնտրել է երաժշտության հայկական ձայնագրություններ վինիլի և ձայներիզների վրա[8]։

Իր դեբյուտային ալբոմի թողարկումով նա ստեղծել է իր սեփական «Musa Ler Music» լեյբլը։

2011 թվականին Պարույրը ձայնագրել է ալբոմ, որը թողարկվել է «Little Armenia (L.A.)» անունով։

2015 թվականին ձայնագրել է իր երրորդ ստուդիական ալբոմը՝ Saturday Night at The Magic Lamp, որը միավորում է էլեկտրոնիկան, մերձավորարևելյան ազդեցությունները, կենդանի գործիքները, ֆանկը և հիփ հոփը։ Նա հրավիրել է կիթառահար, բասիստ, մի քանի ստեղնաշարահար և ուդ նվագողների՝ իր երգերի համար կենդանի ձայն ստեղծելու համար։ Էլեկտրական ուդը, որը նվագում էր լոսանջելեսցի երաժիշտ Անդրանիկ Կզիրիյանը, որոշիչ էր եղել ալբոմի որոշ թրեքների հնչեղության համար։ Նույն տարում նա բեմ է բարձրացել Lincoln Heights երեկույթի Low End Theory-ում իր նոր ստեղծագործությամբ։ Դրանից հետո մեկնել է Քուվեյթ Red Bull Music Academy երաժշտական միջոցառմանը մասնակցելու համար, ինչպես նաև Լիբանան և Հորդանան[14]։

2016 թվականի հոկտեմբերի 7-ին Bei Ru-ն թողարկել է իր չորրորդ ալբոմը՝ «L.A. Zooo» ֆանկ ներդաշնակ մեղեդիների տարրերով փսիխոդելիկ ջազ նմուշներով։ Այդ ձայնագրության մեջ նա ունկնդրին ուղարկում է ճանապարհորդություն դեպի մի այլ քաղաք, որտեղ կենդանիներն ու մարդիկ ապրում են կողք կողքի՝ համաձայն բնության օրենքների։ Պարույրը ստեղծել է իր երաժշտությունը երրորդ լեզվով՝ օգտագործելով այն առանց որևէ բառ ասելու պատմություն պատմելու համար[12]։

Սկավառակագրություն խմբագրել

Ալբոմներ խմբագրել

  • Beirut Gangster (2008)
  • Little Armenia (L.A.) (2011)
  • Saturday Night at The Magic Lamp (2015)
  • L.A. Zooo (2016)
  • Pomegranate Juice (2020)
  • Custom Made Life (2020)

Տեսանկարահանում խմբագրել

  • Sweet Temptress (2015)
  • Say Goodbye (2015)
  • Tigers On Tujunga (2017)
  • Tortoisehead (2017)
  • Anahid (2020)
  • How To Let Go Of Bad Vibes (2020)
  • Look At You feat. Zackey Force Funk (2021)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Ohanesian, Liz. «Dj Bei Ru Mines the Neglected Grooves of his Heritage for Beats Gold». LA Weekly. LA Weekly. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 26-ին.
  2. 2,0 2,1 Bekhrad. «The Sound of Pomegranates». REORIENT - Middle Eastern Arts and Culture Magazine (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 29-ին.
  3. «About: Bei Ru». Bei Ru Music. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 26-ին.
  4. = Oud Future: Producer Bei Ru Remixes Armenian Vinyl Archives|url = http://www.kcet.org/arts/artbound/counties/los-angeles/bei-ru-saturday-night-at-the-magic-lamp.html|website = KCET|access-date = 2016-01-29|language = en-US|first = Liz|last = Ohanesian
  5. Ito, Robert (2014 թ․ նոյեմբերի 12). «Ana Lily Amirpour's World: 'A Girl Walks Home Alone at Night'». The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 29-ին.
  6. Amirpour, Ana Lily (2015 թ․ ապրիլի 20), A Girl Walks Home Alone at Night, Վերցված է 2016 թ․ հունվարի 29-ին «Источник». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 13. Վերցված է 2019 թ․ մայիսի 26-ին.{{cite web}}: CS1 սպաս․ unfit URL (link)
  7. UpClosed. «About Bei Ru | Biography | Record producer, Composer | UpClosed» (անգլերեն). upclosed.com. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 26-ին.
  8. 8,0 8,1 Liz Ohanesian (2011 թ․ հունվարի 27). «Dj Bei Ru Mines the Neglected Grooves of his Heritage for Beats Gold». L.A. Weekly. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 26-ին.
  9. Ohanesian, Liz. «Dj Bei Ru Mines the Neglected Grooves of his Heritage for Beats Gold». L.A. Weekly. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 29-ին.
  10. Layne Weiss (2016 թ․ հոկտեմբերի 7). «Armenian Producer Bei Ru Mixes Arabian Synths With Hip-Hop Beats (and Tigers)». L.A. Weekly. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 26-ին.
  11. «State of the Arts – Bei-Ru». Armenian Youth Federation - Western Region. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 29-ին.
  12. 12,0 12,1 «The LA Zookeeper: An Interview & Mix with Producer Bei Ru» (անգլերեն). Passion of the Weiss. 2016 թ․ սեպտեմբերի 23. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 26-ին.
  13. «КРАСИВАЯ МУЗЫКА ДЛЯ МОЛОДЕЖИ». golosarmenii.am. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 26-ին.
  14. Liz Ohanesian (2015 թ․ փետրվարի 5). «Oud Future: Producer Bei Ru Remixes Armenian Vinyl Archives» (անգլերեն). KCET. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 26-ին.