Դե Յանգի թանգարան (անգլ.՝ De Young Museum, կոչվում է նաև Young Memorial Museum և M.H. De Young Memorial Museum), գեղարվեստի թանգարան ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Սան Ֆրանցիսկո քաղաքում՝ «Ոսկե դարպասներ» զբոսայգում. եղել է Սան Ֆրանցիսկո քաղաքի կերպարվեստի թանգարանի համալիր կառույցի կազմում։ Կրում է հիմնադրի՝ Մայքլ դե Յանգի անունը։

Դե Յանգի թանգարան
Изображение логотипа
Տեսակպատկերասրահ
Երկիր ԱՄՆ[1]
ՏեղագրությունՍան Ֆրանցիսկո[1]
ՎայրGolden Gate Park?
Մասն էՍան Ֆրանցիսկոյի գեղարվեստի թանգարաններ
Ղեկավարության նստավայրՍան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ՀասցեGolden Gate Park
Հիմնադրվել էմարտի 24, 1895
ՀիմնադիրՄայքլ Հենրի դե Յանգ[2]
Այցելուներ1 198 586 մարդ (2015)[3] և 394 402 մարդ (2021)[4]
Կայքdeyoung.famsf.org(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Թանգարանի հավաքածուն ներառում է 17-րդ դարից մինչև 21-րդ դարի ստեղծագործություններ՝ արտասահմանյան ժամանակակից արվեստ, մանածագործվածք, տարազներ, Աֆրիկայից, խաղաղօվկիանոսյան տարածաշրջանից, Հյուսիսային և Հարավային Ամերիկայից բերված ցուցադրանմուշներ։

Պատմություն

խմբագրել

Թանգարանը բացվել է 1895 թվականի մարտի 24-ին որպես Սան Ֆրանցիսկո քաղաքում անցկացվող «California Midwinter International Exposition» ցուցահանդեսի շարունակություն։ 1906 թվականի երկրաշարժի ժամանակ շենքը լուրջորեն վնասվել է, և թանգարանը մեկուկես տարի փակվել է վերանորոգման համար։ Թանգարանի մշտական զարգացման պատճառով նոր տարածքների անհրաժեշտություն է առաջացել՝ բավարարելու այցելուների աճող հոսքը։ Մայքլ դե Յանգը արձագանքել է այդ տենդենցին և պլանավորել է նոր շենք, որն իր ենթադրությամբ պիտի գոյատևեր մինչև 20-րդ դարը։ 1915 թվականին Պանամա-Խաղաղօվկիանոսյան միջազգային ցուցահանդեսի ճարտարապետ-կոորդինատոր Louis Christian Mulgardt-ը շենքին տվել է պլատերեսկո ոճի տեսք։

Թանգարանի նոր կառույցը ավարտվել է 1919 թվականին, և դե Յանգը այն հանձնել է քաղաքային այգուն։ 1921 թվականին դե Յանգը որոշ տարրեր է ավելացրել թանգարանի ճարտարապետությանը, և թանգարանն այդ տեսքով պահպանվել է մինչև 2001 թվականը։ Թանգարանը, որի ստեղծման գործում մեծ ջանքեր է ներդրել դե Յանգը, կոչվել է Մայքլ դե Յանգի հուշահամալիր։ 1920 թվականին և 1940 թվականին շենքը որոշ փոփոխությունների է ենթարկվել, այդ թվում և Խաղաղ օվկիանոսից փչող աղի օդի պատճառով։

1989 թվականի Լոմա- Պրիետա երկրաշարժի պատճառով թանգարանի շենքը լուրջ վնասներ է կրել, և 2005 թվականին նոր շենք է կառուցվել։ Լողավազանի մոտ տեղադրված ծաղկամաններն ու սֆինքսները դե Յանգի հին շենքի մնացած միակ բնօրինակներն են։ Շենքի դիմացի արմավենիները նույնությամբ պահպանվել են։

2014 թվականից թանգարանի տնօրենը Քոլին Բեյլին է։

Պատկերասրահ

խմբագրել

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
  2. https://deyoung.famsf.org/about/history-de-young-museum
  3. Visitor Figures 2015 // The Art Newspaper — 2016. — Iss. 278. — ISSN 0960-6556
  4. Art's most popular: Exhibition and museum visitor figures 2021 // The Art Newspaper — 2022. — ISSN 0960-6556

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դե Յանգի թանգարան» հոդվածին։