Asking Alexandria, 2008 թվականին ստեղծված Metalcore խումբ՝ Բրիտանիայի Յորք քաղաքից։ 2009 թվականին Sumerian Records լեյբլի հետ համագործակցության սկզբից մինչ օրս խումբը թողարկել է 5 ալբոմ, որոնցից վերջինը՝ Asking Alexandria վերնագրով, լույս է տեսել 2017 թվականի դեկտեմբերի 15-ին։

Asking Alexandria
Ժանրերմետալկոր
Գործունեություն2008
ԼեյբլSumerian Records
Կայքaskingalexandria.com
 Asking Alexandria Վիքիպահեստում

Attack Attack! խմբի հետ համատեղ համարվում է electronicore ժանրը տարածող խումբ։

Պատմություն խմբագրել

Խմբի առաջին կազմ (2006-2008) խմբագրել

2006 թվականին խմբի կիթառահար Բեն Բրյուսը, որն այդ ժամանակահատվածում բնակվում էր Դուբայ քաղաքում, ստեղծում է End Of Reason անվանմամբ խումբ և ձայնագրում խմբի առաջին EP-ը` «Tomorrow.Hope.Goodbye», ինչից հետո խումբն անվանափոխվում է՝ դառնալով Asking Alexandria:

The Irony of your Perfection դեբյուտային ալբոմը թողարկվել է 2007 թվականի հունիսի 25-ին, որից հետո խումբն սկսել է հաճախակի ելույթներ ունենալ Rockers, Barfly, Dubai Desert Rock և այլ փառատոններում։

2008 թվականի մարտ ամսին խումբը բաժանվում է։ Ըստ Բեն Բրյուսի՝ խմբի բաժամնման պատճառն այն էր, որ խմբի անդամներն այլևս ոչինչ չէին անում։ Բաժանումից հետո Բենը որոշում է վերադառնալ Մեծ Բրիտանիա։

Stand Up and Scream (2008-2009) խմբագրել

Վերադառնալով Բրիտանիա՝ Բենն անմիջապես սկսում է փնտրել նոր երաժիշտներ։ Ծանոթանալով կիթառահար Դեննի Ուորսնոպի հետ՝ Բենը մեկնում է նրա մոտ՝ Յորք։ Այդպես ձևավորվում է խմբի նախնական կազմը՝ Բեն Բրյուսը (սոլո կիթառ), Դենի Ուորսնոպը (վոկալ), Քեմերոն Լիդդելը (ռիթմ կիթառ), Ջո Լանկաստերը (բաս կիթառ), Ջեյմս Կասսելը (հարվածային գործիքներ) և Ռայան Բինսը (ստեղնաշարային գործիքներ)։ Բեն Բրյուսը որոշում է օգտագործել հին խմբի անվանումը՝ Asking Alexandria:

Մինչ դեբյուտային ալբոմի ձայնագրման սկիզբը՝ խմբում տեղի են ունեցել որոշ փոփոխություններ՝ 2008 թվականին խումբը լքել է Ռայան Բինսը, իսկ 2009 թվականին բասիստ Սեմ Լանկաստերին փոխարինել է Սեմ Բետտլին։

Դեբյուտային՝ «Stand Up And Scream» ալբոմը, ձայնագրվել է 2009 թվականի աշնանը։ Ալբոմը լույս է տեսել սեպտեմբերին՝ Sumerian Records լեյբլի աջակցությամբ, որի հետ խումբը պայմանագիր էր կնքել ձայնագրությունը ավարտելուց հետո։ ԱՄՆ-ում ալբոմը զբաղեցնում էր Top Heatseekers աղյուսակի 4-րդ, Top Hard Rock Albums-ի 24-րդ և Top Independent Albums-ի 29-րդ հորիզոնականները[1]։ Խումբը մեկնում է շրջագայության և ելույթ է ունենում From First to Last, Memphis May Fire, The Word Alive և այլ խմբերի հետ՝ Alesana և Evargreen Terrace խմբերի համերգների բացմանը[2][3]։

Նույն թվականի դեկտեմբերին լույս է տեսնում The Final Episode երգի տեսահոլովակը (Let’s Change the Channel)[4]:

Reckless & Relentless (2010-2012) խմբագրել

2010 թվականի հունիսից մինչև սեպտեմբեր խումբը զբաղվել է երկրորդ ալբոմի ձայնագրմամբ։ Առաջին թողարկված երգն էր Akin Right Now Na Na երգի քավր տարբերակը, որը ձայնագրվել էր հատուկ Punk Goes Pop հավաքածուի համար։ 2010 թվականի դեկտեմբերին լույս տեսավ Life Gone Wild EP-ն, որի մեջ էին մտնում Skid Row խմբի Youth Gone Wild և 18 And Life երգերի քավր տարբերակները, 2 ռեմիքս, 1 դեմո և նոր երգ՝ Breathless վերնագրով։ «Reckless & Relentless» ալբոմը լույս տեսավ 2011 թվականի ապրիլի 5-ին։ Հետագայում նկարվեցին Closure, To The Stage, Breathless երգերի տեսահոլովակները։ 2012 թվականի մայիսի 15-ին լույս տեսավ կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմ (Through Sin + Self-Destruction), որը պատմում էր խմբի շրջագայության մութ կողմերի՝ ալկոհոլի հետ կապված խնդիրների և թմրանյութերի օգտագործման, ելույթների ու խմբի մասնակիցների կյանքի վրա դրանց ազդեցության մասին։

Դեննի Ուորսնոպի հեռանալը խմբից (2013-2015) խմբագրել

Երրորդ ալբոմը՝ From Death To Destiny, ձայնագրվել է շրջագայության ժամանակ։ Լույս է տեսել 2013 թվականի օգոստոսի 6-ին։ Թողարկման համար պատրաստ էին Killing You և The Death Of Me երգերի տեսահոլովակները։ 2014-ի օգոստոսին լույս տեսավ Moving On երգի տեսահոլովակը, որը նկարահանվել էր Mayhem Festival 2014 փառատոնի շրջաններում։ Ինչ վերաբերվում է ալբոմի երաժշտական մասին այն նկատելի փոփոխություններ է ունենում։ Hard Rock-ի և Heavy Metal-ի մասնիկները ամբողջովին ծածկում են էլեկտրոնային հատվածները՝ ամբողջովին փոխելով խմբի հնչողությունը։

Դեննիի ձայնը ավելի կոպիտ ու խռպոտ է դառնում ալկոհոլային կախվածության, թմրանյութերի և ծխախոտի պատճառով, ծանր երաժշտության հանդեպ նրա հետաքրքրությունը կորչում է և նա սկսում է ելույթների ժամանակ երգել այն հատվածները, որոնցում ձայնագրման ժամանակ օգտագործվել է էքստրիմ վոկալ։

2014 թվականի վերջում հայտնվում են լուրեր, որ Դեննին կարող է լքել Asking Alexandria-ն իր երկրորդ խմբի՝ We Are Harlot-ի պատճառով։ 2015 թվականի հունվարի 23-ին նա իր սոցցանցերում տեղադրում է պաշտոնական հայտարարություն, որում ասվում էր, որ նա լքել է Asking Alexandria խումբը։ Որոշ ժամանակ անց խմբի կիթառահար Բեն Բրյուսը հայտնում է, որ խումբը կշարունակի իր գործունեությունը նոր վոկալիստի հետ, որի անունը մի քանի ամիս գաղտնի էր պահվում։

«The Black» (2015-2016) խմբագրել

2015 թվականի մայիսին խումբը թողարկում է նոր երգ՝ I Won't Give In-ը և հայտնում, որ խմբի վոկալիստի տեղը զբաղեցրել է ուկրաինացի երաժիշտ Դենիս Շաֆորոստովը, որը հայտնի էր Make Me Famous և Down And Dirty խմբերի հետ աշխատանքով, ինչպես նաև բազմաթիվ վոկալային և կիթառային քավրներով, որոնք տեղադրվում էին նրա YouTube-յան ալիքում (above92), և ստանում էին բազմաթիվ լավ արձագանքներ հանդիսատեսի և երաժիշտների կողմից, որոնցից էր նաև Asking Alexandria-ն։

2015 թվականի սեպտեմբերի վերջին լույս է տեսնում Undivided երգը I Won't Give In երգի տեսահոլովակի հետ համատեղ, որը նկարահանվել էր Vans Varped Tour 2015-ի ժամանակ։ Դեկտեմբերի վերջում խումբը հայտնում է ալբոմի վերնագիրը։ 2015 թվականի մարտի 25-ին լույս է տեսնում The Black-ը։

2016 թվականի սեպտեմբերին խումբը թողարկում է Slipknot խմբի Duality և My Chemical Romance խմբի Famous Last Words երգերի քավր տարբերակները։

Կազմ խմբագրել

Այժմյան կազմ
  • Դենի Ուորսնոպ՝ վոկալ (2008—2015, 2016-ներկա ժամանակ), ստեղնաշարային, ծրագրավորում (2009—2011), ակուստիկ կիթառ, ռիթմ կիթառ (2013—2015, 2016-ներկա ժամանակ)
  • Բեն Բրյուս՝ սոլո կիթառ, բեք վոկալ, վոկալ (2008-ներկա ժամանակ), ստեղնաշարային, ծրագրավորում (2009—2011)
  • Քեմերոն Լիդել՝ ռիթմ կիթառ և սոլո կիթառ (2008-ներկա ժամանակ)
  • Ջեյմս Կասել՝ հարվածային գործիքներ (2008-ներկա ժամանակ)
  • Սեմ Բեթլի՝ բաս կիթառ (2009—ներկա ժամանակ)
Նախկին անդամներ
  • Ջո Լանկաստեր՝ բաս կիթառ (2008—2009)
  • Ռայան Բինս՝ ստեղնաշարային (2008—2009)
  • Դենիս Շաֆորոստով՝ վոկալ (2015—2016)

Սկավառակագրություն խմբագրել

Ստուդիական ալբոմներ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Asking Alexandria Stand Up and Scream». AllMusic.com. AllMusic. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 28-ին.
  2. «Evergreen Terrace, For The Fallen Dreams tour». Lambgoat.com. Lambgoat. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 28-ին.
  3. «Alesana, From First To Last, Word Alive tour». Lambgoat.com. Lambgoat. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 28-ին.
  4. Asking Alexandria «The Final Episode» Official Music Video | Director: @RobbyStarbuck — YouTube

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Asking Alexandria (խումբ)» հոդվածին։