Դենիս Շաֆորոստով (անգլ.՝ Denis Stoff մայիսի 4, 1992(1992-05-04)[1], Խարցիզսկ, Դոնեցկի մարզ, Ուկրաինա[2]), ուկրաինացի երաժիշտ։ Make Me Famous խմբի նախկին վոկալիստն ու կիթահարը, Down & Dirty և Asking Alexandria խմբերի նախկին վոկալիստը։ Այս պահին զբաղվում իր սոլո նախագծով։

Դենիս Շաֆորոստով
Ծնվել էմայիսի 4, 1992(1992-05-04)[1] (31 տարեկան)
Խարցիզսկ, Դոնեցկի մարզ, Ուկրաինա[2]
Երկիր Ուկրաինա
Ժանրերմետալկոր, electronicore? և ալտերնատիվ ռոք
Մասնագիտություներաժիշտ, կիթառահար և երգիչ
Երգչաձայնտենոր
Գործիքներկիթառ և վոկալ
ԼեյբլSumerian Records
 Denis Stoff Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Դենիսը ծնվել է 1992 թվականի մայիսի 4-ին Խարցիզսկում, Ալեքսանդր և Նատալյա Շաֆորստովների ընտանիքում[3]։ 7 տարեկանում ծնողները նրան տարել են երաժշտական դպրոց՝ դաշնամուրի բաժին։ Սովորելով 9 ամիս, նա թողել է դպրոցը։ Սակայն, 10 տարեկանում Դենիսը սկսում է հաճախել երաժշտական դպրոցի կիթառի բաժին։ 16 տարեկանում սկսել է նվագել իր առաջին խմբում՝ Dance Red Drops-ում։ 17 տարեկանում նա իմացել էր, որ ռուսական Օրիգամի խմբին հարկավոր էր կիթառիստ։ Իր տեսանյութը նրանց ուղարկելուց մեկ շաբաթ անց, իմացել էր, որ իրեն հրավիրել են խմբում նվագելու։ Երկու ամիս հետո նա թողնում է խումբը։ Արդեն այդ ժամանակ Դենիսը միտք ուներ մեկնել ԱՄՆ։ Դենիսը սկսեց երգեր գրել, սովորել տեղեկությունները երգերի մասին։ Դրա հետ մեկտեղ, Դենիսը զբաղվում էր իր Յութուբյան ալիքով, որտեղ նա կիսվում էր իր սիրած խմբերի երգերի կիթառային և վոկալային քավրներով[4]։

Գործունեություն խմբագրել

Make Me Famous (2009—2012) խմբագրել

2009 թվականին Դենսիը ստեղծեց իր առաջին խումբը՝ Make Me Famous անվամբ։ 2011 թվականին խումբը թողարկեց առաջին EP ալբոմը՝ Keep This in Your Music Player վերնագրով, որի ժամանակ հրավիրվել էին այնպիսի երաժիշտներ, ինչպիսիք են՝ Ջոնի Ֆրանկը (Attack Attack!) և Թայլեր Կարտերը (Woe, Is Me)։ Այդ ժամանակ խումբը թողարկեց նաև իր՝ Make It Precious երգի առաջին տեսահոլովակը։ Առաջին ամիսներին տեսահոլոակը հավաքեց ավելի քան 1,5մլն դիտում, ինչն էլ խումբը դարձրելց հանրահայտ։ Թողարկելուց հետո Make Me Famous խմբի հետ՝ համագործակցության առաջարկով, կապվեցին այնպիսի խմբեր, ինչպիսիք են՝ Memphis May Fire-ը, Atreyu-ն և Դենի Ուորսնոպը Asking Alexandria-ից։ Նրանք ընտերցին Atreyu-ին։ Խումբը հեռացրեց իր թողարկած լեյբլը և մնաց Sumerian Records խոշոր լեյբլում։ Դրանից հետո Make Me Famous-ը սկսելց զննել Բալթիմորը, որտեղ էլ ընդունեց ձայնագրել իրենց դեբյուտային ալբոմը՝ It’s Now or Never վերնագրով։ Ալբոմի օգնությամբ խումբը կազմակերպեց շրջագայություն դեպի ԱՄՆ։ 2012 թվականի նոյեմբերի վերջին Դենիսը հեռացավ խմբից՝ անհամաձայնության պատճառով։ Շոտով խումբը ցրվեց։

Down & Dirty (2013—2015) խմբագրել

Make Me Famous խմբից լուծարվելուց հետո Դենսիը վերադարձավ Ուկրաինա, որտեղ ստեղծեց նոր նախագիծ՝ Down & Dirty վերնագրով։ 2013 թվականի նոյեմբերի 10-ին թողարկվեց Hate երգի թրեյլերը։ Սակայն, երկու ամիս անց թողարկվեց Move It երգի տեսահոլովակը, որը մեկ տարում հավաքեց 1մլն դիտում[5]։ 2014 թվականի դեկտեմբերի 24-ին խումբը թողարկեց I Will Never Lose My Way երգի տեսահոլովակը[6]։ Խումբը ծրագրել էր 2015 թվականին թողարկել դեբյուտային ալբոմ, սակայն Դենիսը հարկադրված էր լքել նախագիծը, որի պատճառն գործունեության համատեղումն էր Asking Alexandria-ում։ Այնուամենայնիվ, նա պահպանում էր լավ հարաբերություններ խմբի մնացած անդամների հետ և թույլ էր տալիս նրանց շարունակել գործունեությունը նախկին անվանումով։

Asking Alexandria (2015—2016) խմբագրել

2015 թվականի հունվարի 23-ին Դենի Ուորսնոպը լքեց Asking Alexandria խումբը, և խումբը որոշեց շարունակել իր գործունեությունը նոր անդամով, ում անունը ամիսներ շարունակ գաղտնի էր պահվում։ Այդ ժամանակ սոցիալական կայքերում հայտնվեցին զանազան ենթադրություններ, այդ թվում նաև Դենիսի վերաբերյալ։

2015 թվականի մայիսի 27-ին խումբը թողարկեց սինգլ՝ I Won’t Give In վերնագրով, փաստորեն Դենիսը հանդես եկավ, ոպրես նոր վոկալիստ։ Ինքը՝ Դենիսը իր ՎԿ-յում նույնպես հաստատեց, գրելով՝ «Շնորհակալություն նրա համար, որ հավատացիք ինձ ամենասկզբից»[7]։ 3 օրում երգը հավաքեց 1մլն դիտում[8]։ 2015 թվականին մայիսի 31-ին Դենիսը հարցազրույց տվեց Ուկրաինայի Առաջին ազգային ալիքին։ 2016 թվականի մարտի 5-ին խումբը թողարկեց իր լրիվ ֆորմատով չորրորդ ալբոմը՝ «The Black» վերնագրով, որը Դենիսի համար դարձավ դեբյուտային՝ որպես վոկալիստ և երգի համահեղինակ։ 2016 թվականի աշնանը խումբը ձայնագրեց Slipknot (Duality) և My Chemical Romance (Famous Last Words) երգերի քավր տարբերակները։

2016 թվականի հոկտեմբերին հայտնի դարձավ, որ Դենիսը խզել է իր հարաբերությունները խմբի հետ՝ այդպիսով լքելով խումբը։ Նրա փոխարեն խումբ վերադարձավ Դենի Ուորսնոպը։

2017 թվականի հոկտեմբերի 17-ին Դենիսը օնլայն հեռարձակման միջոցով հանդիպեց իր երկրպագուների հետ, հայտնելով 2018 թվականի նոր ծրագրերի մասին։ Հետագայում հեռարձակումը հայտնվեց YouTube-ում։

Asking Alexandria-ից հետո (2016-) խմբագրել

Նոր նախագծի մասին նորություններ չկան։ Ինչպես Դենիսը նշել էր սոցիալական կայքերում, երաժշտությունը չպետք է պարունակի էքստրիմ վոկալ և զգալիորեն թեթև կլինի իր նախկին աշխատանքներից։ Նոր նյութի ձայնագրությունը ավարտվել է 2018 թվականի ապրիլի 8-ին։

Ֆիլմագրություն խմբագրել

Ալբոմներ խմբագրել

Վերնագիր Տարի Խումբ Տեսակ
Keep This in Your Music Player 2011 Make Me Famous EP
It's Now or Never 2012 Studio Album
The Black 2016 Asking Alexandria

Singles խմբագրել

Վերանգիր Տարի Խումբ
"Move It" 2014 Down & Dirty[9][10]
"I Will Never Lose My Way" 2015
"I Won't Give In" Asking Alexandria[11][12][13]
"Undivided"
"The Black" 2016
"Let It Sleep"
"Here I Am"

Collaborations խմբագրել

Երգ Տարի Ալոբմ Երաժիշտ
"Limitless" 2011 Limitless Crown the Empire[14]
"#OIMATEWTF" 2012 Til Death Capture the Crown
"Just Another Night[mare]" Non-album single Skarlett[15]
"Sink Your Teeth Into This" 2015 Conquer Divide Conquer Divide[16]
"Lucid Dreams" Divide to Unite Forever In Combat[17]
"Hale's Own" Non-album single Polarity[18]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. 2,0 2,1 2,2 https://archive.is/20150918191906/http://cultprostir.ua/ru/news-single/urozhenec-kharcyzska-stal-solistom-britanskoy-gruppy
  3. «Уроженец Харцызска стал солистом британской группы». Cultprostir. 2015 թ․ մայիսի 28. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 18-ին.
  4. Канал Дениса
  5. Официальное видео на Move It
  6. Официальное видео на I Will Never Lose My Way
  7. Украинец стал вокалистом британской группы Asking Alexandria
  8. Официальный трек на Youtube
  9. «Down & Dirty Sign With Sumerian Records, Release "nove It" Music Video». Theprp.com. The PRP. Վերցված է 2015 թ․ մայիսի 29-ին.
  10. «Down & Dirty – new single "I Will Never Lose My Way" now available». Sumerianrecords.com. Sumerian Records. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 29-ին.
  11. Carter, Emily (2015 թ․ մայիսի 27). «Asking Alexandria Reveal Frontman, Stream New Song I Won't Give In». Kerrang!. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 27-ին.
  12. Asking Alexandria Releases New Song 'Undivided' – Blabbermouth.net
  13. «Stream Asking Alexandria's heavy new single, "The Black" - News – Alternative Press». Alternative Press. Վերցված է 2016 թ․ փետրվարի 2-ին.
  14. Crown The Empire – Limitless ft. Denis from MAKE ME FAMOUS – YouTube
  15. SKARLETT - Just Another Night[mare] (feat. Denis Stoff of Asking Alexandria) OFFICIAL MUSIC VIDEO – YouTube
  16. «CONQUER DIVIDE Releases 'Sink Your Teeth Into This' Song Feat. ASKING ALEXANDRIA's DENIS SHAFOROSTOV». BLABBERMOUTH.NET (ամերիկյան անգլերեն). 2015 թ․ հունիսի 16. Վերցված է 2016 թ․ փետրվարի 2-ին.
  17. «Lucid Dreams (feat. Denis Stoff) – Single».
  18. «"Hale's Own (feat. Denis Stoff of Asking Alexandria)"».
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դենիս Շաֆորոստով» հոդվածին։