Akamai Technologies, վեբ-կայքեր արագացնող ծառայությունների մատակարար, ծրագրերի և հավելվածների համար նախատեսված հարթակների մատակարար։ Օգտագործում է 210 000[7] աշխարհագրորեն բաշխված սերվերներ, տվյալ ապրանքը կամ ծառայությունը հասցեատիրոջը ավելի արագ հասցնելու համար։

Akamai Technologies
Изображение логотипа
Տեսակբիզնես ձեռնարկություն, ձեռնարկություն, հանրային ընկերություն և content delivery network?
Հիմնադրված է1998
ՀիմնադիրF. Thomson Leighton?, Daniel Lewin? և Randall Kaplan?
ՎայրՔեմբրիջ, Մասաչուսեթս, ԱՄՆ և Մասաչուսեթս, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
ՏնօրենF. Thomson Leighton?[1]
Արդյունաբերությունինտերնետ ոլորտ և Հոսթինգ
Ընդհանուր ակտիվներ7,76 մլրդ $ (2020)[2]
Հասույթ3,2 մլրդ $ (2020)[2]
Աշխատողների թիվ8368 մարդ (2020)[2]
Դուստր ընկերություններProlexic Technologies?
ՍեփականատերThe Capital Group Companies[3] և The Vanguard Group[3]
Կայքakamai.com(անգլ.)
Մասնակից էՀամացանցի կոնսորցիում[4] և Business Software Alliance[5]
Բորսա
 Akamai Վիքիպահեստում

CDN-սերվերները Akamai-ին օգնում են ամենաշատ այցելու ունեցող կայքերում վերահսկել մարդկանց հոսքը, քեշավորել դրանց բովանդակությունը և տեղեկատվական հոսքերի գլոբալ ցանցում դրանք վերաբաշխել։ CDN-սերվերները նաև օգտագործվում են DoS-հարձակումների հայտնաբերման համար։

Ակամայը հիմնադրվել է 1998 թվականին Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի ուսանող՝ Դանիել Լևինի և նույն համալսարանի մաթեմատիկայի պրոֆեսոր Թոմսոն Լեյթոնի կողմից։ Լևինը զոհվել է American Airlines ինքնաթիռում 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության ժամանակ։

Ընկերության գնորդներն են՝ Adobe (ծրագրերի մշակմամբ զբաղվող ամերիկյան ընկերություն), Էփլ (ամերիկյան ընկերություն), AMD (կիսահաղորդչային ընկերություն), Amazon.com (էլեկտրոնային գործառնությունների ամերիկյան ընկերություն), Autodesk (ծրագրային ապահովման մատակարար), BBC (բրիտանական հեռուստա-ռադիո և ինտերնետ հեռարձակման խոշոր ընկերություն), BenQ, Blizzard (համակարգչային խաղերի մշակող), CNET (վեբ-կայք), Եվրոպական տիեզերական գործակալություն (միջազգային կազմակերպություն), IBM (միջազգային ընկերություն), Ֆեյսբուք (սոցիալական ցանց), GitHub, L’Oréal (ֆրանսիական ընկերություն), Մայքրոսոֆթ (ամերիկյան համաշխարհային կորպորացիա), MySpace (սոցիալական ցանց), ՆԱՍԱ (Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալություն), Նինթենդո (ճապոնական անդրազգային կորպորացիա), Nvidia (ամերիկյան խոշորագույն ընկերություն), PC World, Սոնի, Symantec, Red Hat, Ռոյթերս (միջազգային լրատվական գործակալություն), Siemens, RingCentral, Յահու (ամերիկյան անդրազգային համացանցային կորպորացիա), BuzzFeed:

Ակամայի առավել խոշոր մրցակիցներն են, Limelight Networks-ը և CDNetworks-ը։

Սեփականատերերը խմբագրել

2017 թվականի դրույթյամբ Akamai Technologies-ի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է ինստիտուցիոնալ ներդրողների (The Vanguard Group, BlackRock, Capital Group Companies[8]):

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Proxy Statement
  2. 2,0 2,1 2,2 Akamai Technologies Annual Report 2020 10-K
  3. 3,0 3,1 http://www.4-traders.com/AKAMAI-TECHNOLOGIES-INC-8303/company/
  4. https://www.w3.org/Consortium/Member/List
  5. https://web.archive.org/web/20240406093257/https://www.bsa.org/membership
  6. Polygon.io
  7. «Facts & Figures | Akamai». www.akamai.com. Վերցված է 2016 թ․ մարտի 22-ին.
  8. Akamai Technologies, Inc. Ownership

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Akamai Technologies» հոդվածին։