Aircompany Armenia (պաշտոնապես՝ Aircompany Armenia LLC[1]), հայկական մասնավոր ավիաընկերություն, որը կատարում է ուղևորափոխադրումներ և բեռնափոխադրումներ ԱՊՀ երկրներում և Եվրոպայում։ Ընկերության կենտրոնակայանը գտնվում է Երևանում։ 2023 թվականի մարտի 20-ին ավիաընկերությունը վերանվանվել է Air Dilijans։

Aircompany Armenia
Արմենիա Ավիաընկերություն
ՕՏՄԱ
RM
ՔԱՄԿ
NGT
Պայմանականչ
ARMENIA
Հիմնադրվել էՆոյեմբերի 25, 2015
Գործունեության սկիզբԱպրիլի 26, 2016
ԿենտրոններԶվարթնոց միջազգային օդանավակայան
Ինքնաթիռներ3
ԿարգախոսԻրականացնելով երազանքը
ԳլխամասԵրևան, Հայաստան
airdilijans.com

Կցագրված է Զվարթնոց միջազգային օդանավակայանին։ Ավիաընկերությունը ստեղծվել է 2015 թվականին, իսկ 2016թ․-ի սկզբին ավիաընկերությունը ստանալով անհրաժեշտ կոդերը՝ ICAO- NGT, IATA- RM (743) հուլիսից սկսել է իրականացնել առաջին չարթերային չվերթները տարբեր ուղղություններվ։ Այժմ ավիաընկերությունը կանոնավոր չվերթներ է իրականացնում դեպի Թել-Ավիվ, Բեյրութ, Վորոնեժ, Հուրգադա, Միներալնիյե Վոդի, Նովոսիբիրսկ և այլ քաղաքներ։

Ավիաընկերությունը ծածկագրերի համաձայնագրեր (Քոդ-շերինգ) ունի Վրացական ավիաուղիների հետ[2]։ Ավիաընկերության օդանավերի տեխնիկական սպասարկումը, վերանորոգումը և լոգիստիկ ծառայությունները կատարում են «Aquila Technics» և «Lufthansa Technik» ընկերությունները[3]։

Ուղղություններ խմբագրել

Ավիաընկերությունը չվերթներ է կատարում հետևյալ քաղաքներ[4]՝

Երկիր Քաղաք Օդանավակայան Նշումներ
  Հայաստան Երևան Զվարթնոց միջազգային օդանավակայան [Hub]
Գյումրի Շիրակի օդանավակայան
  Վրաստան Թբիլիսի Թբիլիսի միջազգային օդանավակայան
  Իրաք Բաղդադ Բաղդադի միջազգային օդանավակայան
  ԱՄԷ Դուբայ Դուբայ (օդանավակայան)
  Իսրայել Թել Ավիվ Բեն Գուրիոն օդանավակայան
  Եգիպտոս Հուրգադա Հուրգադա (օդանավակայան)
  Լիբանան Բեյրութ Ռաֆիկ Հարիրի անվան օդանավակայան
  Ռուսաստան Միներալնիե Վոդի Միներալնիե Վոդի (օդանավակայան)
Մոսկվա Շերեմետևո միջազգային օդանավակայան
Վնուկովո (օդանավակայան)
Վորոնեժ Վորոնեժ (օդանավակայան)
Նովոսիբիրսկ Նովոսիբիրսկ (օդանավակայան)
Կալուգա Կալուգա (օդանավակայան)

Նավատորմ խմբագրել

Armenia Aircompany ընկերության ավիատորմ
Օդանավ Շահագործվող Պատվիրվող Նստատեղեր Նշումներ
J Y Ընդամենը
Boeing 737-800 1 12 168 180 [5]
Boeing 737-500 1 12 104 116 [6]
Boeing 737-700 1 12 120 132 [6]
Ընդամենը 3 ,

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://armeniafly.com/content/documents/legal-notice-en.pdf
  2. Liu, Jim (2019 թ․ հուլիսի 15). «Georgian Airways adds Batumi – Yerevan service from July 2019». Routesonline. Վերցված է 2019 թ․ հուլիսի 15-ին.
  3. «Ընկերության մասին - Armenia Aircompany». Armenia Aircompany. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 16-ին.
  4. «Չվացուցակ - Aircompany Armenia». Aircompany Armenia. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 16-ին.
  5. «Երևան ժամանեց «Արմենիա» ավիաընկերության նոր Boeing 737-800 օդանավը». Facebook.
  6. 6,0 6,1 «Մեր նավատորմը - Aircompany Armenia». Aircompany Armenia. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 16-ին.

Արտաքին հղումներ խմբագրել