«88 րոպե» (անգլ.՝ 88 minutes), ամերիկյան հոգեբանական թրիլեր՝ նկարահանված 2007 թվականին։ Ֆիլմի ռեժիսորն է Ջոն Էվնետը։ Հենց սկզբից պլանավորված էր, որ ֆիլմի ռեժիսորը լինելու է Ջեյմս Ֆոուլին, սակայն, հետո ընտրվեց Էվնետը։ 2007 թվականի մայիսին «Sony Pictures Worldwide» ընկերությունը $ 6 միլիոն վճարեց, որպեսզի ֆիլմը տարածի աշխարհով մեկ[5][6]։

88 րոպե
անգլ.՝ 88 Minutes
«88 րոպե» ֆիլմի պաստառը
Երկիր ԱՄՆ
Ժանրհոգեբանական թրիլեր, դրամա և քրեական ֆիլմ
Թեմասերիական մարդասպան և մահապատիժ
Թվականփետրվարի 14, 2007[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՋոն Էվնետ
ՊրոդյուսերԱվի Լերներ, Գարի Սքոթ Թոմփսոն, Ռենդոլ Էմեթ[1] և Ջոն Էվնետ[1]
Սցենարի հեղինակԳարի Սքոթ Թոմփսոն
ԴերակատարներԱլ Պաչինո, Ալիսիա Ուիթ, Լիլի Սոբիեսկի, Դոբորա Կարա Անգեր, Էմի Բրեննեման, Նիլ ՄակԴոնաֆ, Բենջամին Մքքենզի, Ուիլյամ Ֆորսայթ, Սթիվեն Մոյեր, Բրենդան Ֆլեթչեր, Քրիստոֆեր Ռեդմեն, Կաժ Էրիկ Էրիքսեն, Մայքլ Էքլունդ, Լիա Քեյրնս[2], Փոլ Քեմփբել[2], Մայք Դոփուդ[2] և Ջուլիան Քրիստոֆեր[2]
ՕպերատորԴենի Լենուար
ԵրաժշտությունԷդվարդ Շերմուր
ՄոնտաժՓիթեր Է․ Բերգեր
Պատմվածքի վայրՎաշինգտոն
Նկարահանման վայրՎանկուվեր և Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան
ԿինոընկերությունMillennium Films
Տևողություն95 րոպե
Բյուջե$30 million[3]
Շահույթ$32,593,385[4]
MPAA վարկանիշ18+
ԿինոՊոիսկID 81490
Պաշտոնական կայքէջ

Սյուժե խմբագրել

Քոլեջի պրոֆեսոր Ջեք Գրեմը համագործակցում է Հետաքննությունների դաշնային բյուրոյի հետ։ Նա աշխատակիցներին ներկայացնում է մարդասպանների հոգեբանական դիմանկարները։ Մի անգամ Գրեմն օգնում է, որպեսզի ճաղերից այն կողմ հայտնվի սերիական մի մարդասպան։ Վերջինիս մահապատժից մի քանի ժամ առաջ զանգահարում են Գրեմին և հայտնում, որ նրան մնացել է ապրելու ընդամենը 88 րոպե։ Դրանից հետո Գրեմն սկսում է պարզել, թե իրական ինչ վտանգներ են նրան սպառնում։

Դերերում խմբագրել

Դերասան Դերը
Ալ Պաչինո Ջեք Գրեմ
Ալիսիա Ուիթ Կիմ Կամինգս
Էմի Բրենեման Շելլի Բարնս
Դեբորա Կարա Անգեր Քերոլ Ջոնսոն
Լիլի Սոբեսկի Լորեն Դուգլաս/Լիդիա Դոերթի
Ուիլյամ Ֆորսայթ Ֆրենկ Փարքս
Նիլ Մակդոնաֆ Ջոն Ֆորսթեր
Լիա Քերսն Սառա Փոլարդ
Բենջամին Մակքենզի Մայք
Մելինդա Քլարկ Վանեսա
Փոլ Քեմպբել Ալբերտ
Մայկ Էկլունդ Ջեյ-Տի Ռայկեր
Բրենդան Ֆլետչեր Ջոնի ԴեՖրանկո
Շայա Լաբաֆ ուսանող (տիտրերում չկա)

Փաստեր խմբագրել

  • Համալսարանի տեսարանները նկարահանվել են Վանկուվերի Բրիտանական Կոլումբիայի համալսարանում։
  • Ֆիլմը շատ վատ ընդունելութան արժանացավ կինոքննադատների կողմից։ IMDb կայքում ֆիլմը ստացավ 5,8 միավոր 10-ից։
  • Ֆիլմի տևողությունը այն պահից, երբ Գրեմին հայտնում են, թե նրան մնացել է ապրելու ընդամենը 88 րոպե, կազմում է հենց 88 րոպե։

Պարգևներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  2. 2,0 2,1 2,2 2,3 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. «88 Minutes». The Numbers. Վերցված է 2014 թ․ հունվարի 16-ին.
  4. «88 Minutes (2008)». Box Office Mojo. Վերցված է 2014 թ․ հունվարի 16-ին.
  5. Garrett, Diane (2007 թ․ մայիսի 21). «Sony snaps up 'Friday' remake». Variety. Վերցված է 2014 թ․ հունվարի 16-ին.
  6. Goldstein, Patrick (2008 թ․ ապրիլի 22). «How The Mighty Have Fallen». Los Angeles Times. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 16-ին.

Արտաքին հղումներ խմբագրել