Մուլտիպլիկատոր (սարք)

Մուլտիպլիկատոր 1․ մեքենայի լիսեռի պտտման հաճախականությունը մեծացնող սարքավորում (օրինակ, բարձրացնող ատամնավոր փոխանցումը),
2․ հեղուկի ճնշումը բարձրացնող սարքավորում (օրինակ, պոմպերում և հիդրավլիկական այլ մեքենաներում ու հարմարանքներում),
3․ լուսանկարչական ապարատի հարմարանք՝ մեկ թիթեղի (ժապավենի) վրա մի քանի նեգատիվներ ստանալու համար,
4․ գունավոր տպանմուշների միաժամանակյա ստացման սարք։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 74 CC-BY-SA-icon-80x15.png