2013 թվականը Հայաստանում
Ստորև ներկայացված է 2013 թվականին Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները։
Գործող պաշտոնյաներ
խմբագրելԻրադարձություններ
խմբագրելՀունվար
խմբագրել- Հունվարի 31 - Քաղաքական գործիչ, նախագահական ընտրությունների թեկնածու, Պարույր Հայրիկյանը ենթարկվել է հարձակման, որի արդյունքում կրակել են նրա աջ անրակին։ Վերջինս տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը[1]։
Փետրվար
խմբագրել- Փետրվարի 18 - Հայաստանում տեղի են ունեցել նախագհական ընտրություններ, որն ավարտվելլ է Սերժ Սարգսյանի հաղթանակով։ Անկախ դիտորդները, ներառյալ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը, մտահոգություն են հայտնել ընտրությունների անցկացման կապակցությամբ[2]։
- Փետրվարի 19 - Հայաստանում սկսվել են բողոքի ցույցեր։
- Ընդիմության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը պնդել է, որ ընտրություններն արդար չեն[3]։
- Րաֆֆի Հովհաննիսյանի աջակիցները հավաքվել են Ազատության հրապարակում, որտեղ նա հայտարարել է ժողովրդի հաղթանակի մասին և կոչ արել Սերժ Սարգսյանին ընդունել իր պարտությունը[3]։
Մարտ
խմբագրել- Մարտի 10 - Ընտրությունների արդյունքների դեմ տեղի ունեցող ցույցերից 3 շաբաթ անց Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ է հայտարարել[4]։
- Մարտի 14 - Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը պաշտպանել է Սերժ Սարգսյանի վերընտրությունը՝ տեղի ունեցած ընտրությունների ժամանակ[5]։
Մայիս
խմբագրել- Մայիսի 5 - Տեղի են ունեցել Երևանի քաղաքապետի ընտրություններ։
- Մայիսի 6 - Երևանի քաղաքապետի ընտրությունների արդյունքում Տարոն Մարգարյանը դարձել է Երևանի քաղաքպետ։
Հունիս
խմբագրել- Հունիսի 15 - Րաֆֆի Հովհաննիսյանը անցկացրել է փոքրիկ հանդիպում, որի ժամանակ նշել է.
Ինչ սկսել էինք մենք 6 ամիս առաջ, դեռևս շարունակվում է։ Եվ «Ժառանգության» հիմնական նպատակը մարդկանց հավատը վերականգնելն է։ |
Օգոստոս
խմբագրել- Օգոստոսի 23 - Հայաստանի անկախության 23-րդ տարեդարձի օրը Րաֆֆի Հովհաննիսյանը կազմակերպել է այդ ամիսների ամենամեծ հանրահավաքը։ Հազարավոր մարդկանց առջև Րաֆֆի Հովհաննիսյանը խոստանում է շարունակել հակակառավարական ցույցերը նաև հաջորդ ամսին՝ սեպտեմբերին։
Սեպտեմբեր
խմբագրել- Սեպտեմբերի 3 - Սերժ Սարգսյանը Մոսկվայում հայտարարում է, որ Հայաստանը միանում է Եվրասիական տնտեսական ընկերակցության շրջանակներում Մաքսային միությանը, չնայած Հայաստանն ակնկալում էր, որ նոյեմբերին Արևելյան գործընկերության գագաթնաժողովում ստորագրել Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը։ Փորձագետները նշում են, որ սա ակնհայտ ճնշում է Կրեմլի կողմից և նրանք պահանջում են «վերադառնալ հետ»։
- Սեպտեմբերի 20 - Րաֆֆի Հովհաննիսյանը, նախկին խորհրդային այլախոհ Պարույր Հայրիկյանի հետ միասին, հանրահավաք է անց կացնում Ազատության հրապարակում։ Նա նշում է.
Անկախության օրը ընդամենը ազգային տոն չէ, այլ նաև պատասխանատվություն։ Այս տոնի նախօրյակին մենք հավաքվել ենք ասելու, որ մեր պետականությունը վտանգի տակ է։ |
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Hayrikian Shot, Taken to Hospital [Updated]». 2013 թ․ հունվարի 31. Վերցված է 2015 թ․ մարտի 8-ին.
- ↑ «Armenia President Serge Sarkisian wins new term». 2013 թ․ փետրվարի 19. Վերցված է 2015 թ․ մարտի 8-ին.
- ↑ 3,0 3,1 «Armenia president set to win re-election». 2013 թ․ փետրվարի 19. Վերցված է 2015 թ․ մարտի 8-ին.
- ↑ «Armenian opposition chief on hunger strike over lost election». 2013 թ․ մարտի 10. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 8-ին.
- ↑ «Armenia's top court upholds re-election of Sarksyan». 2013 թ․ մարտի 14. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 8-ին.