Ֆրուշկա, լեռ հյուսիսային Սիրմիայում։ Մեծ մասը գտնվում է Սիրմիայում, Սերբիա, բայց մի փոքր մաս տեղակայված է Խորվաթիայի տարածքում։ Սովորաբար այն անվանում են Սերբիայի գանձ՝ շնորհիվ իր գեղեցիկ լանդշաֆտային պաշտպանված տարածքի, բնության և գեղատեսիլ ծայրամասերի։

Ֆրուշկա լեռ
Odmaraliste Zmajevac na FG.jpg
Տեսակլեռնաշղթա
ԵրկիրFlag of Serbia.svg Սերբիա և Flag of Croatia.svg Խորվաթիա
Վարչատարածքային միավորՎոյեվոդինա
Աշխարհագրական
տեղադրություն
Պանոնիա կղզու լեռներ
Մասն էՊանոնիա կղզու լեռներ
Բարձրությունը ծովի մակարդակից539 մետր
Երկարություն80 կիլոմետր
Լայնություն15 կիլոմետր
Մակերես348 կմ²
Բարձրագույն գագաթQ1102197?
Կոորդինատներ: 45°9′3.9600000999984″ հս․ լ. 19°42′39.960000099994″ ավ. ե. / 45.151100000027774684° հս․. լ. 19.71110000002777696° ավ. ե. / 45.151100000027774684; 19.71110000002777696

ԱնվանումԽմբագրել

Սերբերենում այն հայտնի է Фрушка гора կամ Fruška gora(արտասանություն՝ [frûʃkaː ɡǒra]) անվանումով, խորվաթերենում՝ Fruška gora, հունգարերենում՝ Tarcal(նաև Almus-hegy կամ Árpataró), գերմաներենում՝ Frankenwald, և լատիներենում՝ Alma Mons:

Լեռան անունը ձևավորվել է սերբական հին «Fruzi» բառից, որը «Frug» բառի եզակի թիվն է, և նրա ածականը՝ Fruški, որը օգտագործվել է Ֆրանկներին անվանելու համար։ Fruška Gora- թարգմանաբար նշանակում է՝ Ֆրանկական լեռ, անգլերենում այն բացատրվում է որպես պատմական իրադարձություն։ Լեռը ծառայել է բնական սահման այն ժամանակ, երբ ֆրանկները քարոզարշավներ էին անում այդ տարածքում։ Հռոմեական կայսրության ժամանակաշրջանում այն անվանվել է՝ «Alma Mons»(պարարտ լեռ)։

ՀատկություններԽմբագրել

Հյուսիսում լեռը սահմանակցում է Դանուբ գետին։ Երկարությունը մոտավորապես 80 կմ. արևելքից արևմուտք, և 15 կմ. հյուսիսից հարավ։ Ամենաբարձր կետը Crveni Čot-ն է 539 մ.։ Ֆրուշկայի լանջերում աճում են կատարյալ պիտանի խաղողի վազեր, և այնտեղ կան բազմաթիվ գինեգործներ, ովքեր արտադրում են սպիտակ գինի և գինիների այլ տեսակներ։ Շատ մարդիկ հիացած են այնտեղի պատկերավոր գեղեցկությամբ՝ շնորհիվ իր տեսանելի վայրի, որը շատ հարմար և շահութաբեր է բնակիչների համար, հարուստ է տեսարժան վայրերով, որտեղ զբոսաշրջիկները կարող են վայելել իրենց հանգիստը բնական միջավայրում։

1960 թվականանին Ֆրուշկայում կար ազգային մեծ պարկ, որը ամեն տարի գրավում է շատ այցելուների։ Կոմունիզմի անկումից հետո սերբական ուղղափառ եկեղեցին ստացավ 10.000 հա հատուցում իրենց ազգայնացված հատկությունների[1]։

ՊատմությունԽմբագրել

Ֆրուշկայի տարածքում կան մարդկային բնակության հետքեր նեոլիթյան ժամանակաշրջանից։ Հռոմեական նվաճումներից առաջ, Իլլիրիացիները և Կելտերը բնակվել են այս տարածքում։ 31 թվականին այս տարածքը գրավել են Հռոմեացիները և ընդգրկել Փանոնիա մարզում։ Դանուբ գետը սահմանակցում էր Հռոմեական կայսրությանը, իսկ լեռան հյուսիսային կողմում հռոմեացիները կառուցել են սահմանակից ամրոցներ։

Միջնադարում այս տարածքում բնակվել են, հոներ, գոթեր, սլավոններ, ավարներ, բուլղարացիներ, պեչենեգներ և հունգարացիներ։ XI դարում երբ Քրիստոնեությունը բաժանվում էր երկու մասի՝ Կաթոլիկ և Ուղղափառ, երկու կողմերն էլ ունեին իրենց եկեղեցիները այս տարածաշրջանում։ Մի շատ կարևոր սերբական խումբ ձևավորվել է լեռան վրա։

Ժամանակի ընթացքում տարածքի մի մասը պատկանել է հոներին, լանգոբարդներին, բյուզանդական կայսրությանը, ավարներին, ֆրանկներին, բուլղարացիներին, և հիմա այն պատկանում է Սերբիայի հանրապետությանը։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ տարածքը պատկանել է առանցքային ուժերին, Ֆրուշկա լեռը պարտիզանական շարժման կարևոր կենտրոնն է եղել։ Ազատագրված պարտիզանական տարածքը ձևավորվել է այս տարածաշրջանում։

ԲնակչությունԽմբագրել

1991 թվականին Ֆրուշկայի բնակչության թիվը կազմել է 114.263 մարդ։ Բնակավայրի տարածքում կան 23 գյուղեր, ինչպես նաև իմ քանի քաղաքներ, որոնք գտնվում են լեռան եզրին։

ԵկեղեցիներԽմբագրել

Շնորհիվ իր հյուրընկալ միջավայրի՝ Ֆրուշկայի տարածքում կան ուղղափառ եկեղեցիներ։ Ըստ պատմական տվյալների՝ այդ վանական համալիրները արձանագրվել են որպես 16-րդ դարի եկեղեցիներ։

 
Ֆրուշկայի եկեղեցիները

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել