Ֆրիդրիխ ֆոն Բեկ Ռժիկովսկի
Ֆրիդրիխ ֆոն Բեկ Ռժիկովսկի (գերմ.՝ Friedrich von Beck-Rzikowsky, մարտի 21, 1830թ., Ֆրայբուրգ իմ Բրայսգաու, Բադենի Մեծ դքսություն - փետրվարի 9, 1920թ., Վիեննա, Ավստրիայի Առաջին Հանրապետություն), ավստրո-հունգարական պետական գործիչ և զորահրամանատար, Ավստրո-Հունգարիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ (1881-1906 թթ.), կոմս[1][1][2][3][4]:
Ֆրիդրիխ ֆոն Բեկ Ռժիկովսկի | |
---|---|
գերմ.՝ Friedrich von Beck-Rzikowsky | |
![]() | |
Մարտի 21, 1830թ. - փետրվարի 9, 1920թ. | |
Ծննդավայր | Ֆրայբուրգ իմ Բրայսգաու, Բադենի Մեծ դքսություն |
Մահվան վայր | Վիեննա, Ավստրիայի Առաջին Հանրապետություն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Զորատեսակ | Ավստրիական կայսրության բանակ |
Ծառայության տարիներ | 1846—1906 |
Կոչում | Գեներալ-գնդապետ |
Պարգևներ | Սև արծվի շքանշան |
Կյանքն ու գործունեությունըԽմբագրել
Ֆրիդրիխ ֆոն Բեկը ծնվել է բժշկագիտության պրոֆեսոր, Ֆրայբուրգի համալսարանի պրոռեկտոր Կարլ Յոզեֆ Բեկի (գերմ.՝ Karl Joseph Beck, 1794-1838 22.) ընտանիքում: Իր ավագ եղբայրներից մեկը ռազմական բժիշկ Բերնհարդ Օկտավ Բեկն էր (գերմ.՝ Bernhard von Beck, 1821-1894, 1884 թվականից՝ ֆոն Բեկ): 1846 թվականին Ֆրիդրիխ Բեկը անցավ զինվորական ծառայության: Սլզբում լեյտենանտի, այնուհետև ցամաքային զորքերի և ականազերծման զորքերի օբերլեյտենանտի կոչումով ծառայում էր Կենտրոնական շտաբում: 1848-1849 թվականներին մասնակցել է Հունգարիայում և Իտալիայում հեղափոխական ճնշմանը, այդ թվում՝ Բրեշիայի գրոհին[1][1][2][5]:
Ռազմական ուսումնարանը ավարտելուց հետո 1854 թվականին դառնում է Կենտրոնական շտաբի կապիտան: 1859 թվականին Իտալա-ֆրանս-ավստրիական պատերազմի ժամանակ կայազորի շտաբի պետ էր: Աչքի էր ընկել Կանդիիայի մոտ տեղի ունեցած մարտերում և Մաջենտայի ճակատամարտում: Ծանր վիրավորվում է և ցուցաբերած քաջության համար պարգևատրվում Երկաթե թագի III աստիճանի ռազմական շքանշան[1][1][2][5]:
1861 թվականին ֆոն Բեկին շնորհվում է ասպետի կոչում: Նույն թվականին ստացել է մայորի կոչում, իսկ 1862 թվականին դառնում գեներալ-ֆելդմարշալ բարոն Հենրիխ ֆոն Գեսայի ֆլիգել-ադյուտանտը: 1865 թվականից դառնում է փոխգնդապետ կայսեր գեներալ ադյուտանտ Ֆրանց Յոզեֆի մոտ: 1867 թվականին ստացավ գնդապետի կոչում[1][1][2][3][5]:
1866 թվականին Ավստրո-պրուսա-իտալական պատերազմի ժամանակ ուղարկվում է գործող բանակ, կատարում կայսեր հատուկ հանձնարարությունները[2][3][5]:
1867 թվականին գլխավորում էր կայսեր ռազմական գրասենյակը: 1874 թվականին դարձավ գեներալ-ադյուտանտ և միաժամանակ գաղտնի խորհրդի անդամ: 1878 թվականին կայսրը Բեկին պարգևատրեց ֆելդմարշալ-լեյտենանտի կոչումով և գաղտնի առաջադրանքով նրան ուղարկեց հենց նոր օկուպացված Բոսնիա: Չնայած կարճ ժամանակ՝ Բեկին շնորհվում է բարոնի աստիճանակարգ[1][1][2][3][5]:
1881 թվականին ֆոն Բեկը նշանակվեց Կենտրոնական շտաբի պետ: 1882 թվականից միաժամանակ համարվում էր 47-րդ ցամաքային գնդի շեֆ: 1888 թվականին նշանակվում է Ցիսլեյտանիայի ազգային ժողովի պարոնների Պալատի անդամ: 1893 թվականին պարգևատրվում է պրուսական Սև արծվի շքանշանով[1][3][5]:
Բեկը զբաղեցնում է բանակի գլխավոր շտաբի պետի պաշտոնը 25 տարի անընդմեջ, բացառիկ դեր ունենալով ավստրո-հունգարական բանակի զարգացման գործում: Նրա նախաձեռնությամբ ստեղծվել է Միջին Եվրոպայի կենտրոնական քարտեզը, որը կատարվել 1:200.000 մասշտաբով: Նրա օժանդակությամբ բանակային աշխարհագրական ինստիտուտը ներդրել է ֆոտոգրամմետրիան որպես հիմնական մեթոդ տեղագրական քարտեզների ստեղծման համար[2][3][5]:
Իրեն դրսևորել է որպես հանգիստ և զգույշ քաղաքագետ, ռազմական հարցերում հավասարակշռվում էր առաջադեմ լիբերալ հոսանքների և ռեակցիոն ճամբարների միջև, որոնք խմբավորված էին ֆելդմարշալ էրցհերցոգ Ալբրեխտի շուրջ: Նրա ղեկավարության ներքո Կենտրոնական շտաբում է կենտրոնացվում զինված ուժերի ղեկավարումը, որտեղ կայսերական բանակի դերը հասնում էր իր նոմինալին: Ոչ պաշտոնապես Բեկին անվանում էին «փոխկայսր»[2][3]:
1905-1906 թվականների Հունգարական ճգնաժամի ժամանակ Բեկի ղեկավարությամբ մշակվեց «Պլամ U»-ն, որը նախատեսում էր Տրանսլեյտանիայի ընդդիմադիր շարժման ուժային ճնշում[3][6]:
1906 թվականին 76-ամյա կայսրը, գահաժառանգ Ֆրանց Ֆերդինանդի, որին հանձնարարել էր զինված ուժերի արդիականացումը, պնդմամբ կենտրոնական շտաբի պետի պաշտոնից ազատեց ֆոն Բեկին: Նույն թվականին թոշակի ուղարկեց նաև կայսերական ռազմական նախարար Հենրիխ ֆոն Պիտրեյխին: Կենտրոնական շտաբի նոր պետ նշանակվեց 54-ամյա ֆելդմարշալ-լեյտենանտ Կոնրադ ֆոն Գյոտցենդորֆը[1][1][3]:
Ի նշան բազմամյա ծառայությունների գնահատման՝ Բեկ Ռիժկովսկին ստացավ կոմս տիտղոս և ստացավ կայսեր անձնական պահակախմբի կապիտանի պատվավոր կոչում: 1916 թվականին նա արժանացավ 1915 թվականից գործող գեներալ-գնդապետի կոչման[1][2][3]:
Անձնական կյանքԽմբագրել
1816 թվականին Ֆրիդրիխ ֆոն Բեկը ամուսնացել է Աննա Մարիա Ռիկովսկի ֆոն Դոբրժիչի հետ: 1913 թվականին կայսեր հանձնարարությամբ նրա ազգը միացվեց տղամարդկանց գծով մարած նրա կնոջ ազգին: Նրանց որդին՝ կոմս Ֆրիդրիխ ֆոն Բեկը, նույնպես անցել է զինվորական գործունեության: Եղել է Կենտրոնական շտաբի գնդապետ[1][1]:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 Hellmuth Rößler. Beck-Rzikowsky, Friedrich Graf von. // Neue Deutsche Biographie (NDB). — Bd. 1. — B.: Duncker & Humblot, 1953.(գերմ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Beck-Rzikowsky Friedrich Graf. // Österreichisches Biographisches Lexikon 1815—1950 (ÖBL). — Bd. 1. — W.: Verlag der Österreichischen Akademie der Wissenschaften, 1957.(գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 3,9 Peter Frank-Döfering (Hrsg.): Adelslexikon des Österreichischen Kaisertums 1804—1918. — 1989.(գերմ.)
- ↑ E. Glaise-Horstenau, Franz Josephs Weggefährte, 1930.(գերմ.)
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 Beck-Rzikowsky, Friedrich.(գերմ.)
- ↑ István Deák: Beyond nationalism. A social and political history of the Habsburg officer corps, 1848–1918. Oxford University Press, New York 1990, ISBN 0-19-504505-X, S. 70.(գերմ.)
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ֆրիդրիխ ֆոն Բեկ Ռժիկովսկի կատեգորիայում։ |