Ֆրիդա (ֆիլմ)
«Ֆրիդա» (անգլ.՝ Frida), դրամա, որ պատմում է մեքսիկացի նկարչուհի Ֆրիդա Կալոյի կյանքի մասին։ Ֆիլմը ստեղծվել է Հեյդեն Հերրերայի «Ֆրիդա. Ֆրիդա Կալոյի կենսագրությունը» գրքի հիման վրա։
Ստացել է երկու «Օսկար» մրցանակ՝ «Ֆիլմի լավագույն երաժշտություն» և «Լավագույն դիմահարդարում» անվանակարգերում։ Գլխավոր դերակատար Սալմա Հայեկը դերասանական աշխատանքի համար առաջադրվել է «Օսկար», «Ոսկե գլոբուս» և «BAFTA» մրցանակների։
Սյուժե
խմբագրել18 տարեկանում Ֆրիդան վթարի է ենթարկվել։ Վնասվածքը, որը նա ստացել է, տանջել է իրեն ողջ կյանքում։ Նրա բուժման սկզբնական փուլը հիվանդանոցում ցույց է տրվում անիմացիայի տեսքով, որը ստեղծվել է Կայ եղբայրների կողմից։ Հայրը Ֆրիդային կտավ էր բերել, որի վրա նա նկարում էր՝ պառկած լինելով հիվանդանոցային մահճակալի վրա և չունենալով շարժվելու հնարավորություն։ Մի քանի անգամ ֆիլմում տեսարանը պատկերվում է նկարի տեսքով, այնուհետև վերածվում է իրական տեսարանի։ Ֆիլմում նաև ցույց են տրվում Ֆրիդայի հարաբերությունները իր ամուսնու՝ նկարիչ Դիեգո Ռիվերայի հետ, մասնավորապես Ֆրիդայի չարությունը ամուսնու դավաճանությունների պատճառով և իր սերը՝ շարունակվող անկախ ամեն ինչից։
Դերերում
խմբագրելԴերասան | Դեր |
---|---|
Սալմա Հայեկ | Ֆրիդա Կալո |
Ալֆրեդ Մոլինա | Դիեգո Ռիվերա |
Ջեֆրի Ռաշ | Լև Տրոցկի |
Միա Մաեստրո | Քրիստինա Կալո |
Էշլի Ջադ | Թինա Մոդոթի |
Անտոնիո Բանդերաս | Խոսե Դավիդ Սիկեյրոս |
Էդվարդ Նորթոն | Նելսոն Ռոքֆելլեր |
Ալեխանդրո Ուսիգլի | Պրոֆեսոր |
Ամելիա Սապատա | Աղախին |
Դիեգո Լունա | Ալեխանդրո Գոնսալես Արիաս |
Ֆերմին Մարտինես | Նկարիչ ավտոբուսում |
Լոլո Նավարրո | Նեննի |
Լյուսիա Բրավո | Մոդել |
Մարգարիտա Սանս | Նատալյա Սեդովա |
Պատրիսիա Ռեյես Սպինդոլա | Մատիլդա Կալո |
Ռոջեր Ռիս | Գիլյերմո Կալո |
Վալերիա Գոլինո | Լուպե Մարին |
Ֆելիպո Ֆուլոպ | Ժան վանՀեյենորթ |
Չավելա Վարգաս | La Pelona |
Անտոնիա Սավալա Քուգլեր | Ռամոն Մերկադեռ |
Մրցանակներ և անվանակարգեր
խմբագրելՄրցանակներ | Կատեգորիա | Անուն | Արդյունք |
---|---|---|---|
Օսկար | Լավագույն դերասանուհի | Սալմա Հայեկ | Առաջադրված |
Նկարիչ-բեմադրողի լավագույն աշխատանք | Ֆելիպո Ֆերնանդես դել Պասո, Անյա Ռոբլեդո | Առաջադրված | |
Հագուստի լավագույն դիզայն | Ջուլիա վեյս | Առաջադրված | |
Լավագույն դիմահարդարում | Ջոն Ջեքսոն, Բեատրիս դե Ալբա | Հաղթանակ | |
Ֆիլմի լավագույն երաժշտություն | Էլիոթ Գելդենթալ | Հաղթանակ | |
Ֆիլմի լավագույն երգ | Ջուլի Թեյմոր, Էլիոթ Գելդենթալ («Burn It Blue») | Առաջադրված | |
BAFTA | Լավագույն դերասանուհի | Սալմա Հայեկ | Առաջադրված |
Լավագույն տղամարդու դեր երկրորդ պլանում | Ալֆրեդ Մոլինա | Առաջադրված | |
Հագուստի լավագույն դիզայն | Ջուլիա Վեյս | Առաջադրված | |
Լավագույն դիմահարդարում | Ջուդի Չին, Բեատրիս դե Ալբա, Ջոն Ջեքսոն, Ռեջինա Ռեյես | Հաղթանակ | |
Ոսկե գլոբուս | Լավագույն դերասանուհի դրամայում | Սալմա Հայեկ | Առաջադրված |
Ֆիլմի լավագույն երաժշտություն | Էլիոթ Գոլդենթալ | Հաղթանակ | |
SAG Awards | Լավագույն դերասանուհի | Սալմա Հայեկ | Առաջադրված |
Լավագույն տղամարդու դեր երկրորդ պլանում | Ալֆրեդ Մոլինո | Առաջադրված |
Հետաքրքիր փաստեր
խմբագրել- Ֆրիդա Կալոյի կյանքի պատմությունն արդեն էկրանավորվել էր մեքսիկացի ռեժիսոր Փոլ Լեդուկի կողմից 1984 թվականին։
- Ֆրիդա Կալոյի զարմուհին այնքան տպավորված է եղել ֆիլմով, որ նվիրել է Սալմա Հայեկին նկարչուհու վզնոցը[8]։
- Գլխավոր դերին հավակնել է երգչուհի Մադոննան, ով Ֆրիդայի արվեստի երկրպագուհին է, սակայն նրան մերժել են[9]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 http://www.filmaffinity.com/es/film601562.html
- ↑ 2,0 2,1 2,2 http://www.metacritic.com/movie/frida
- ↑ 3,0 3,1 http://www.imdb.com/title/tt0120679/
- ↑ http://www.kinokalender.com/film4006_frida.html
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=29082.html
- ↑ 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 6,10 6,11 6,12 6,13 6,14 6,15 6,16 6,17 6,18 http://www.imdb.com/title/tt0120679/fullcredits
- ↑ http://stopklatka.pl/film/frida
- ↑ «Фрида — Энциклопедия Кино». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ Фрида Киноляпы ошибки в фильме
Արտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական կայք Արխիվացված 2006-03-21 Wayback Machine
- Ֆրիդա(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- DVD Արխիվացված 2009-09-15 Wayback Machine