Tumblr (արտասանվում է Թամբլր), միկրոբլոգային ծառայություն, որն ներառում է բազմաթիվ լուսանկարներ, հոդվածներ, վիդեոներ, և gif պատկերներ՝ տարբեր թեմաներով և թույլատրում է օգտատերերին հրապարակել գրառումներ իրենց Թամբլելոգում (անգլ․ tumblelog)։ Օգտատերը կարող է բաժանորդագրվել (անգլ.՝ follow) այլ օգտատերերի բլոգերին, որից հետո նրանց նոր գրառումենրը կհայտվեն նրա ծանուցումների ժապավենում (անգլ.՝ dashboard)։ Ծառայությունը նկարագրում է իրեն որպես «Բլոգ վարելու ամենահեշտ եղանակ»[1][2]։ Գլխավոր տնօրենը համարվում է Դեյվիդ Քարփը։

Tumblr
Изображение логотипа
Տեսակբլոգային ծրագիր, կայք, սոցիալական ցանց, ձեռնարկություն և առցանց համայնք
Հիմնադրված էփետրվար 2007
ՀիմնադիրԴավիթ Կարպ և Marco Arment?
ՎայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
ՏնօրենԴավիթ Կարպ
ԱրդյունաբերությունՍոցիալական մեդիա
Մայր ընկերությունAutomattic?
ՍեփականատերAutomattic?
Կայքtumblr.com(անգլ.)
 Tumblr Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Դեյվիդ Քարփը (անգլ.՝ David Karp) ստեղծել է Tumblr-ը 2007 թվականին։ Գործնկերոջ դերում հանդես է եկել Մարկո Արմենտը (անգլ.՝ Marco Arment), ով հանդիսանում է գլխավոր մշակողը[3][4]։ Կարճ ժամանակահատվածում 75 000 բլոգերներ սկսեցին օգտագործել Թամբլըրը, այդ ժամանակից նրանց քանակը կտրուկ աճեց։ 2009 թվականին Ջեֆֆ Ռոքի կողմից (անգլ.՝ Jeff Rock) ստեղծվեց Թամբլըրի ծրագիրը iPhone-ի համար։

Մշակողների բլոգը 2010 թվականի մարտի 17-ին հայտնեցին, որ Tumblr-ը արդեն դարձել է հասանելի BlackBerry սմարտֆոնների համար։ Իսկ 2010 թվականի ապրիլի 17-ին տվյալ ծրագիր արդեն հասանելի է բոլոր BlackBerry սմարտֆոնների սեփականատերերի համար։

Համաձայն Դեյվիդ Քարփի հաղորդագրության՝ ծառայությունում օրական հայտնվում են մոտ 2 միլիոն գրառումներ ու գրանցվում են 15 հազար նոր օգտվողներ[5]։ Tumblr-ը 2009 թվականին ուներ 85% պահպանման փոխարժեք՝ ի տարբերություն Twitter-ի (40%)։

Մարկո Արմենտը 2010 թվականի սեպտեմբերին լքեց Tumblr-ը, որպեսզի կենտրոնանա Instapaper[6] աշխատանքի վրա։ Tumblr-ը 2010 թվականի դեկտեմբերին 24 ժամով անհասանելի էր խնդիրների պատճառով սպասարկման աշխատանքների ընթացքում[7][8]։ Yahoo! ընկերությունը 2013 թվականի մայիսի 18-ին հայտարարել է Tumblr-ի ձեռքբերումը 1, 1 միլլիարդ դոլլարով, առանց ընկերության հիմքի փոփոխության։ Բացի այդ Yahoo!-ն խոստացել է չարգելել NSFW-պարունակություն, որով Թումբլըրի օգտատերերը կարող են տեղադրել առանց արգելափակվելու ռիսկի[9]։ 2015-ի նոյեմբերին գրանցվել են ավելի քան 260 մլն բլոգեր[1]։

Tumblr-ը շեշտադրում է օգտագործման պարզության վրա, զուգորդված ինտուիտիվ պարզ դիմերեսով։ Տպագրվող պարունակությունը բաժանվում է 7 կատեգորիանների՝ տեքստ, լուսանկերներ, մեջբերումներ, հղումներ, զրուցարան, աուդիո և վիդեո։ Օգտատերերը կարող են «բաժանորդագրվել» որից հետո նրանց նոր գրառումները կհայտվեն նրա ծանուցումների ժապավենում՝ ծառայության գլխավոր էջում։

Պոռնոգրաֆիա խմբագրել

Tumblr-ը հանդիսանում է այն սոցիալական ցանցերից մեկը, որտեղ թույլատրվում է հրապարակել պոռնոգրաֆիկ բնույթ ունեցող նյութեր․օգտատերերը կորող են հրապարակել լուսանկերներ և տեղադրել վիդեոներ այլ ծառայություններից։

Նշենք, որ այն օգտատերին, ով ներբեռնել է անկեղծ տեսանյութ Tumblr-ում, ծառայության ղեկավարությունը ուղարկում է զգուշացում, իսկ եթե խախտումները կրկնվում են, այդ դեպքում ղեկավարությունը արգելափակում է օգտատերին։ Համայնքի կանոնները պարզաբանում են (անգլ.՝ Community Guidelines), որ «Այդպիսի վիդեոների պահպանումը շատ թանկ է» (անգլ.՝ fucking expensive)[10]։

Yahoo!-ի՝ ծառայության ձեռքբերումից հետո սկսեցին հարցերը նրա վերաբերյալ՝ պատրաստվո՞ւմ է արդյոք նոր սեփականատերը փոխել քաղաքականությունը դեպի բացահայտ բովանդակությանը։ Yahoo!-ի գլխավոր գործադիր տնօրեն Մարիսսա Մայերը հայտարարել է, որ «Ընկերությունը չի հետաքրքրվում Թամբլըրում հրապարակված բովանդակության սահմանափակմանբ»[11]։

Ձեռքբերումներ խմբագրել

Tumblr-ը 2009 թվականի հունվարին ներառվել է Օբամայի տեխնիկական միջոցների թոփ հնգյակի մեջ (անգլ.՝ Obama's Top 5 Tech Tools)՝ ըստ PC World[12] ամսագրի։

Դեյվիդ Քարփը 2009 թվականի օգոստոսին նշանակվել է լավագույն երիտասարդ գործարարը բարձր տեխնոլոգիաների ոլորտում։ Ըստ Businessweek[13] ամսագրի՝ 2010 թվականին Tumblr-ը դարձել է ֆինալիստ New York City Hot 125-ում[14]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 About Tumblr
  2. Boutin, Paul (2009 թ․ մարտի 13). "Tumblr Makes Blogging Blissfully Easy". The New York Times. Retrieved 2009 թ․ մարտի 26.
  3. Kushner, David. "David Karp is the Barely Legal Blogfather". Արխիվացված է the original 2009 թ․ հունիսի 15-ին. Retrieved 2009 թ․ ապրիլի 13.
  4. Shafrir, Doree. "Would You Take a Tumblr With This Man?". Արխիվացված է the original 2012 թ․ հունվարի 25-ին. Retrieved 2009 թ․ մարտի 23.
  5. Karp, David (2010 թ․ մարտի 8). "Has It Been Three Years Already?". Արխիվացված է the original 2012 թ․ հուլիսի 9-ին. Retrieved 2010 թ․ մարտի 9.
  6. "Marco Arment Leaves Tumblr To Work On Instapaper". TechCrunch. 2010 թ․ սեպտեմբերի 21. Retrieved 2010 թ․ դեկտեմբերի 14.
  7. Where Does the Tumblr Outage Stand: Ranking the Great Social-Media Crashes of 2010 — Daily Intel
  8. Tumblr Downtime
  9. "Yahoo! купила сервис блогов Tumblr за $1.1 млрд" (in ռուսերեն). OSZone. 2013 թ․ մայիսի 20. Retrieved 2013 թ․ մայիսի 27.
  10. The Hidden Gems Inside Tumblr’s Terms of Service Agreement
  11. Tumblr о порно (англ.)
  12. "Obama's Top 5 Tech Tools". Արխիվացված է the original 2010 թ․ ապրիլի 2-ին. Retrieved 2016 թ․ փետրվարի 20.
  13. "Best Young Tech Entrepreneurs 2009". Արխիվացված է the original 2013 թ․ մայիսի 1-ին. Retrieved 2016 թ․ փետրվարի 20.
  14. «New York City Hot 125»

Հղումներ խմբագրել

  • tumblr.com — Tumblr-ի պաշտոնական կայքը։