Ֆրենկ Փարքեր Գիլմոր (մայիսի 14, 1867(1867-05-14), Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - մարտի 29, 1943(1943-03-29)), ամերիկացի դրամատուրգ ու դերասան[1], «Actor's Equity» ընկերության հիմնադիր ու նախկին նախագահ։

Ֆրենկ Գիլմոր
Ծնվել էմայիսի 14, 1867(1867-05-14)
ԾննդավայրՆյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էմարտի 29, 1943(1943-03-29) (75 տարեկան)
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, թատրոնի դերասան և արհմիութենական գործիչ
Երեխա(ներ)Ռութ Ջիլմոր

Ծնվել է Նյու Յորքում Ջոն Փարքեր Գիլմորի և նրա դերասանուհի կնոջ՝ Էմիլիի ընտանիքում։ Ծննդյան պահին նրա ծնողները շրջագայում էին Միացյալ Նահանգներում և իրենց որդու ծնվելուց երեք շաբաթ անց վերադարձել են Մեծ Բրիտանիա[2]։ Ֆրենկ Գիլմորը կրթություն է ստացել Լոնդոնի Չիսվիկի քոլեջում և իր առաջին բեմելը կատարել է Լոնդոնում 1879 թվականին, որից հետո երեք տարի շրջագայել է բրիտանական ծայրամասերում ու կրկին վերադարձել լոնդոնյան բեմ, որտեղ մնացել է ևս հինգ տարի։ Այս ժամանակահատվածում նա բնակվել է Ջորջ Արլիսի հետ, որից հետո ևս հինգ տարի ընդմիջումներով հանդես է եկել մե՛րթ Բրիտանիայում, մե՛րթ Ամերիկայում[3]։ 17 տարեկանում դերեր էր կատարում Լիլի Լանգթրիի հետ։

Ամուսնացել է ամերիկացի դերասանուհի Լորա Մարգարետ ՄակՋիլիվրեյի հետ, որին հանդիպել է «Լեդի Ուինդերմիրի հովհարը» ներկայացման մեջ և ունեցել երկու դուստր՝ դերասանուհիներ Ռութ և Մարգալո Գիլմորներին։ Ֆրենկ Գիլմորն առաջատար դերասան էր, որի խաղընկերներն էին Միննի Ֆիսկեն, Հենրիետտա Քրոսմանը, Մերի Մեներինգը, Բերտա Կալիչը և Ջորջ Ֆոսեթը։

Գիլմորի խաղացանկը ներառում էր 1895 թվականի հոկտեմբերի 17-ին Լոնդոնի Գայիթի թատրոնում ներկայացված «Վենետիկի վաճառականը» պիեսը, որտեղ նա մարմնավորել է Բասանիոյին[4], 1902 թվականի սեպտեմբերին Լոնդոնի Հայմարքեթ թատրոնում բեմադրված «Ջերի Բանդլերի ուրվականը»[5] պիեսը և 1903 թվականի նոյեմբերին[6] Նյու Յորքի Դալի թատրոնում ներկայացված «Ճապոնացի սոխակ» պիեսը։

Տիկին Նազիմովան ու Ֆրենկ Գիլմորը Պիեռ Վուլֆի “The Marionettes” կատակերգությունում, Լիցեում թատրոն, 1912

1890 թվականների վերջին Ջիլմորը վերադարձել է Ամերիկա և իր հետ տարել իր ընտանիքը[7]։Ընտանիքի հետ ամառն անցկացրել է Սիասկոնսետ գյուղում, որի բնակիչները հիմնականում դերասաններ էին և դարձել տեղի կազինոյի կառավարիչը։ 1913 թվականին հիմնադրել է «Actor's Equity» ընկերությունը և նկարահանել երկու համր կինոնկար՝ «Փերին ու անտունը» (1915) և «Բարձրացված քողը» (1917)։

1918-1929 թվականներին եղել է ընկերության գործադիր քարտուղարը, այնուհետև նախագահը, և զբաղեցրել այդ պաշտոնը 1929-1937 թվականների ընթացքում[8]։ 1938-1943 թվականներին եղել է «Associated Actors and Artistes of America» ընկերության միջազգային նախագահը[9]մասոն էր[3]։

Որպես «Actor's Equity» ընկերության նախագահ 1931 թվականի մայիսին Գիլմորն արժանացել է «American Arbitration Association» ասոցիացիայի ամենամյա ոսկե մեդալի[10][11]։

Ֆրենկ Գիլմորը մահացել է քաղցկեղից Նյու Յորքում 1943 թվականի մարտի 29-ին, 75 տարեկան հասակում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Obituary for Emily Gillmore, Isle of Thanet Gazette 16 March 1907
  2. Gillmore, Margalo Four Flights Up Houghton Mifflin Company, Boston (1964) pg xi
  3. 3,0 3,1 William R. Denslow and Harry S. Truman 10,000 Famous Freemasons from A to J Part One (1957) pg 114 Google Books(չաշխատող հղում)
  4. «Gillmore on Shakespeare and the Players - the Plays, [[Emory University]] website». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 7-ին.
  5. The Ghost of Jerry Bundler on wattpad.com
  6. John Luther Long, Maureen Honey, etc, Madame Butterfly and A Japanese Nightingale: Two Orientalist Texts Rutgers, the State University (2002) pg 174 Google Books
  7. Margalo Gillmore on Broadway Photographs
  8. Gillmore on the Screen Actors Guild website
  9. «Gillmore on 'Guide to the Associated Actors and Artistes of America' Archive». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 15-ին.
  10. «Milestones 4 May 4 1931 [[Time (magazine)|Time]]». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 15-ին.
  11. «Actor's Equity 1930s Timeline». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 15-ին.

Արտաքին հղումներ խմբագրել