Ֆրեդ Բերտելման
Ֆրեդ Բերտելման (գերմ.՝ Fred Bertelmann, հոկտեմբերի 7, 1925[1][2], Դույսբուրգ, Դյուսելդորֆ, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի ազատ պետություն, Վայմարյան Հանրապետություն, Գերմանական ռայխ, Գերմանիա - հունվարի 22, 2014[1][2], Բերգ (Շտարնբերգի շրջան), Շտարնբերգ, Վերին Բավարիա, Բավարիա, Գերմանիա[3]), գերմանացի դերասան և երգիչ։ Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը մատուցած ծառայությունների շքանշանակիր։
Ֆրեդ Բերտելման | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | հոկտեմբերի 7, 1925[1][2] |
Ծննդավայր՝ | Դույսբուրգ, Դյուսելդորֆ, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի ազատ պետություն, Վայմարյան Հանրապետություն, Գերմանական ռայխ, Գերմանիա |
Վախճանի թիվ՝ | հունվարի 22, 2014[1][2] (88 տարեկան) |
Վախճանի վայր՝ | Բերգ (Շտարնբերգի շրջան), Շտարնբերգ, Վերին Բավարիա, Բավարիա, Գերմանիա[3] |
Քաղաքացիություն՝ | ![]() |
Մասնագիտություն՝ | դերասան, երգիչ, կինոդերասան և հեռուստատեսային դերասան |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0077872 |
fred-bertelmann.de |
ԿենսագրությունԽմբագրել
Ֆրեդ Բերտելմանը ծնվել է 1925 թվականին, Դույսբուրգում։ 9 տարենակից երգել է Սուրբ Լավրենտ եկեղեցու երգչախմբում, ավելի ուշ սովորել է նվագել թավջութակ, կիթառ և շեփոր։ Իր ձայնային բարելավումը շարունակել է Նյուրնբերգի օպերայում, որտեղ նա կատարում էր դրամատիկ բարիտոի մասերը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Վերմախտի կազմում կռվել է արևմտյան ռազմաճակատի տարածքում։ 1944 թվականին գերի ընկնելուց հետո նրան ուղարկեցին ԱՄՆի Ալաբամա նահանգ՝ հարկադիր աշխատանքների նպատակով, որտեղ նա առաջին անգամ լսեց սվինգ երաժշտույուն։ Գերմանիա վերդառնալուց հետո բացել է իր երգչախոմբը և հաճախ ելույթ ունեցել ամերիկյան զորքերի համար։ 1950 թվականին Բերտելմանը Ցարա Լեանդերի հետ շրջայց է կատարել Շվեդիայում՝ հիմնականում կատարելով հայտնի երաժշտություն։ 1952 թվականին սկսել է աշխատել Համբուրգի նորաստեղծ հեռուստատեսությունում։ Որպես դերասան՝ 1950-1960 թվականներին խաղացել է կինոյում և թատրոնում։
Նրա ամենահայտնի երգը թողարկվել է 1957 թվականին՝ «Ուրախ թափառական» կամ «Ծիծաղկոտ թափառական» վերնագրով[4] (գերմ.՝ Der Lachende Vagabund, Ջիմ Լոուի երգի Քավեր տարբերակը), որը նրան դարձրեց հարուստ և հայտնի[5]։ Մինչ օրս, այս երգով հրատարակվել է ավելի քան 3.5 միլիոն ձայնասկավառակ[6] (ըստ որոշ աղբյուրնեի 5 միլիոն ձայնասկավառակ[7]): Մյուս հայտնի հիթերից են՝ «Մոնտանայի գիշերը», «Ծովում երկու կիթառ», «Հաջողություն Հռոմ» և այլն։ Ֆրեդը մեծ հաջողությամբ կատարել է Ֆրենկ Սինատրայի երգերը գերմաներենով։ Երեք անգամ՝ 1956, 1961 և 1964 թվականներին մասնակցել է Եվրատեսիլի ազգային ըտրության մրցույթին, սակայն գրավել համապատասխանաբար 2-րդ, 15-րդ և 11-րդ հորիզոնականները[6]։
1966 թվականին ամուսնացել է հաղորդավարուհի և դերասանուհի Ռուտ Կապելշբերգի հետ։
2013 թվականին Ֆրեդ Բերտելմանը ծանր վիճակում տառապում էր թոքաբորբով։ Նա մահացել է 2014 թվականի հունվարի 22-ին վերին Բավարիայի Բերգ քաղաքում։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #119285479 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ «Der lachende Vagabund — Fred Bertelmann (1957). Немецкий универсальный песенник.»։ Արխիվացված է օրիգինալից 2015-01-20-ին։ Վերցված է 2015-01-20
- ↑ «Fred Bertelmann» (գերմաներեն)։ Stern։ 11.11.2003։ Վերցված է 2015-01-20
- ↑ 6,0 6,1 «Sein Lachen ist verstummt: Der Schlagervagabund Fred Bertelmann ist tot» (գերմաներեն)։ Eurovision Club Germany։ 24.01.2014։ Արխիվացված է օրիգինալից 2015-01-20-ին։ Վերցված է 2015-01-20
- ↑ Klaus Nerger։ «Fred Bertelmann» (գերմաներեն)։ Վերցված է 2015-01-20
Արտաքին հղումներԽմբագրել
- Ֆրեդ Բերտելմանի օֆիցիալ կայք Archived 2020-02-14 at the Wayback Machine.