Ֆրեդերիկ Օդենվալ

ֆինն ճարտարապետ

Ֆրեդերիկ Օդենվալ (շվեդ.՝ Fredrik August Odenwall, նոյեմբերի 9, 1843(1843-11-09)[1], Տուրկու, Ֆինլանդիայի մեծ իշխանություն, Ռուսական կայսրություն - օգոստոսի 12, 1890(1890-08-12)[1], Պիետարսաարի, Օստրոբոտնիա, Վաասա նահանգ, Ֆինլանդիայի մեծ իշխանություն, Ռուսական կայսրություն), շվեդական ծագմամբ ֆինն ճարտարապետ, էկլեկտիկական ուղղության ներկայացուցիչ։

Ֆրեդերիկ Օդենվալ
շվեդ.՝ Fredrik August Odenwall
Ծնվել էնոյեմբերի 9, 1843(1843-11-09)[1]
ԾննդավայրՏուրկու, Ֆինլանդիայի մեծ իշխանություն, Ռուսական կայսրություն
Մահացել էօգոստոսի 12, 1890(1890-08-12)[1] (46 տարեկան)
Վախճանի վայրՊիետարսաարի, Օստրոբոտնիա, Վաասա նահանգ, Ֆինլանդիայի մեծ իշխանություն, Ռուսական կայսրություն
Ոճ(եր)էկլեկտիկ ճարտարապետություն
 Fredrik August Odenwall Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Ֆրեդերիկ Օդենվալը ծնվել է 1843 թվականին, Տուրկուում։ 1861 թվականին ավարտել է Վազա քաղաքում գտնվող լիցեյը։ Ենթադրվում է, որ ճարտարապետական կրթությունը ստացել է Գերմանիայում։ 1868-1884 թվականներին, զբաղեցնելով Վիբորգի նահանգային ճարտարապետի պաշտոնը, նա կատարել է 175 շինարարական նախագիծ, հիմնականում փայտե շինությունների (այդ թվում` հյուրանոցներ, բնակելի շենքեր, խանութներ, ռեստորաններ, պետական հիմնարկներ)։ Եղել է 1978 թվականի Վիբորգի գլխավոր հատակագծի հեղինակը։ Նա քաղաքի վերակառուցման ղեկավարներից մեկն էր քաղաքի ամրոցային շինությունների պատի ապամոնտաժելուց հետո։ Օդենվալի նախագծած և պահպանած մի քանի շենքերը գրանցված են մշակութային ժառանգության օբյեկտների պետական գրանցամատյանում։

Կառույցներ

խմբագրել
  • Ե. Ֆ. Հալլենի նախկին տունը (1874, Նիկոլաևի փողոց, տուն 3), այժմ` «Չղջիկ» հյուրանոց և ռեստորան։
  • Նախկին «Բելվեդեր» հյուրանոց (1879 թվական, Կոմերիտմիության 40-ամյակի փողոց)։ Շենքի վրա նշված էր «Վիբորգյան կոչ»։ Խորհրդա-Ֆիննական պատերազմի ժամանակ (1941-1944) վնասված շենքը վերակառուցվել է բնօրինակ նախագծից շեղումներով և հարմարեցվել բնակելի շենքի։
  • Առևտրական Ֆ. Սերգեևի նախկին տունը («Ռոկոկո պալատ», 1883, Լենինի պողոտա, 14)։ Նյուռոկոկո ոճով Վիբորգի միակ շենքը։
  • Էրիկսոնի քաղաքային դաստակերտի համալիր, Վիբորգ, Ամրոցային փողոց, 42, 42 Ա։ Կառուցվել է 1862-1882 թվականներին[2]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://ylioppilasmatrikkeli.helsinki.fi/1853-1899/henkilo.php?id=18055
  2. «В Ленинградской области, в отличие от Петербурга, введут реальную аренду памятников «за рубль»». Градозащитный Петербург. 2019 թ․ դեկտեմբերի 18. Վերցված է 2020 թ․ հունվարի 29-ին.

Գրականություն

խմբագրել
  • Неувонен П., Пёюхья Т., Мустонен Т. Выборг. Архитектурный путеводитель / Пер. Л. Кудрявцевой. — 2-е изд. — Выборг: «СН», 2008. — 160 с. — ISBN 5-900096-06-8
  • Кепп Е.Е. Выборг. Художественные достопримечательности / Ред. О.В. Казаков. — Выборг: «Фантакт», 1992. — 200 с.