Ֆրանտիշեկ Ստուպկա (չեխ․՝ František Stupka, հունվարի 18, 1879(1879-01-18)[1][2][3][…], Տեդրաժիցե, Hrádek[1][2][4] - նոյեմբերի 24, 1965(1965-11-24)[1][3][4], Պրահա, Չեխոսլովակիա[3][4]), չեխ ջութակահար, դիրիժոր։ Չեխոսովակիայի վաստակավոր արտիստ (1954

Ֆրանտիշեկ Ստուպկա
Ծնվել էհունվարի 18, 1879(1879-01-18)[1][2][3][…]
Տեդրաժիցե, Hrádek[1][2][4]
Երկիր Չեխոսլովակիա
Մահացել էնոյեմբերի 24, 1965(1965-11-24)[1][3][4] (86 տարեկան)
Պրահա, Չեխոսլովակիա[3][4]
ԳերեզմանՎիշեհրադսկե գերեզմանատուն[5]
Մասնագիտությունմանկավարժ, դիրիժոր և ջութակահար
Գործիքներջութակ
ԿրթությունՊրահայի կոնսերվատորիա[4]
Պարգևներ
 František Stupka Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

1901 թվականին ավարտել է Պրահայի կոնսերվատորիան, եղել է Օտակար Շևչիկի և Միխայիլ Սերբուլովայի աշակերտը։ Նույն թվականին մեկնել է Օդեսա, որտեղ հանդես է եկել Իոսիֆ Պրիբիկի նվագախմբում։ 1902 թվականին դասավանդել է Օդեսայի կոնսերվատորիայում, 1913 թվականին ստացել է պրոֆեսորի կոչում։ Եղել է Օդեսայի կոնսերվատորիայի լարային քառյակի երկրորդ ջութակահարը։ Ղեկավարել է կոնսերվատորիայի նվագախումբը։

 
Պանչո Վլադիգերովը, Ֆրանտիշեկ Ստուպկան և Լյուբեն Վլադիգերովը, Պրահա, մարտի 23-25, 1928

Վերադառնալով Չեխիա՝ մի քանի տասնամյակ եղել է Չեխիայի ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժոր, միաժամանակ՝ 1924-1931 թվականներին Պրահայի կոնսերվատորիայում դասավանդել է ալտ։ 1946-1956 թվականներին ղեկավարել է Մորավյան ֆիլհարմոնիկ նվագախումբը, միաժամանակ՝ 1947-1951 թվականներին՝ Բռնոյի Յանաչեկի անվան երաժշտական ակադեմիայի պրոֆեսոր։ Հայտնի է եղել որպես չեխական երաժշտության դասականների՝ Լեոշ Յանաչեկի, Բեդրժիխ Սմետանայի, Անտոնին Դվորժակի մեկնաբան։ 1928 թվականին Պրահայում անցկացվող բուլղարական երաժշտական փառատոնի ժամանակ ղեկավարել է Պանչո Վլադիգերովի «Վարդար» ռապսոդիայի պրեմիերան[6]։

Պահպանվել են Սիմֆոնիա 8 (Դվորժակ) և Կոնցերտ թավջութակի և նվագախմբի համար (Դվորժակ) (մենակատար՝ Անդրե Նավառա) ստեղծագործությունները։

 

Հիշատակ խմբագրել

Ստուպկայի անունով են կոչվում փողոցներ Պրահայում և Օլոմոցում (չեխ․՝ Stupkova

Ծանոթագրություններ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  • Příruční slovník naučný ČSAV, Praha 1967, IV. díl.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանտիշեկ Ստուպկա» հոդվածին։