Ֆրանտիշեկ Պալացկի
Ֆրանտիշեկ Պալացկի (չեխ․՝ František Palacký, հունիսի 14, 1798[1][2][3][…], Հոդսլավիցե[4][5][6][…] - մայիսի 26, 1876[1][2][3][…], Պրահա, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[4][5][6][…]), չեխ պատմաբան և քաղաքական գործիչ։ Չեխիայի ազգային վերածննդի շարժման նշանավոր գործիչներից մեկը։ Աշխարհագրագետ Յան Պալացկու հայրն է։
Կենսագրություն խմբագրել
Ֆրանտիշեկ Պալացկին ծնվել է 1798 թվականի հունիսի 14-ին Մորավիայի Հոդսլավիցե գյուղում (ներկայում՝ Չեխիայի Հանրապետությունում)։ 1812 թվականին նրան ուղարկում են Բրատիսլավա՝ սովորելու ավետարանական-լյութերական գիմնազիայում։ Այդտեղ նա ընկերանում է բանասեր Պավել Յոսեֆ Շաֆարիկի հետ ու սովորում լեզուներ (Պալացկին իմացել է տասնմեկ լեզու, ինչպես նաև որոշակի գիտելիքներ է ունեցել նաև մի շարք այլ լեզուներից)։ Նախապես պատրաստվել է դառնալ հոգևորական (ավետարանական), սակայն տարվել է գրականությամբ ու փիլիսոփայությամբ, ինչպես նաև սկսել է հետաքրքրվել Չեխիայի ազգային վերածննդի շարժմամբ. նրա վրա մեծ ազդեցություն է թողել Յոզեֆ Յունգմանի «Զրույցներ չեխերենի մասին» աշխատությունը, ինչն էլ որոշել է նրա հետագա գործունեության ուղղությունը[15]։
Պալացկին եղել է Պրահայի Ազգային թանգարանի պատմության բաժնի առաջին տնօրենը (1818-1841 թվականներին), իսկ 1827 թվականին Պալացկու նախաձեռնությամբ թանգարանն սկսել է հրատարակել չեխերեն առաջին գիտական ամսագիրը, որի առաջին խմբագիրը եղել է հենց Ֆրանտիշեկ Պալացկին (մինչև 1838 թվականը)։
Ֆրանտիշեկ Պալացկին 1840-ական թվականների վերջից մինչև 1860-ական թվականների սկիզբը եղել է ավստրիական ռայխստագի և չեխական սեյմի պատգամավոր։ Որպես քաղաքական գործիչ՝ Ֆրանտիշեկ Պալացկին եղել է ավստրոսլավիզմի (ավստրոսլավոնականություն) կողմնակիցն ու այդ հայեցակարգի ստեղծողներից մեկը. այն կոչ էր անուն Ավստրիական կայսրությունը վերածել դաշնության։ Մասնակցել է Ավստրիական կայսրությունում 1848-1849 թվականներին տեղի ունեցած հեղափոխությանը։ Ֆեդերալիստների ծրագրերի ձախողումն ու ռեակցիայի հաղթանակը Պալացկուն ստիպում են 1852 թողնել քաղաքականությունը։
1867 թվականին Պալացկին մասնակցել է Մոսկվայում ու Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած Սլավոնական համագումարին[16][17]։
Ֆրանտիշեկ Պալացկին Պավել Յոսեֆ Շաֆարիկի հետ համահեղինակությանբ գրել է «Չեխական պոեզիայի ակունքները» աշխատությունը, որ լույս է տեսել 1818 թվականին։ Պալացկին հեղինակել է նաև գեղագիտական-փիլիսոփայական աշխատություններ, որոնցից են՝ «Գեղագիտության ակնարկային պատմություն» (1823), «Գիտություն գեղեցիկի մասին» (1827)։ Պալացկու ամենանշանավոր երկը «Չեխ ժողովրդի պատմությունը Չեխիայում և Մորավիայում» հինգ հատորանոց աշխատությունն է (գերմաներեն հրատարակվել է 1836-1876 թվականներին, չեխերեն՝ 1848-1876 թվականներին), որում ներկայացված է չեխ ժողովրդի պատմությունը մինչև 1526 թվականը։ Որպես պատմագիր՝ Ֆրանտիշեկ Պալացկին եղել է ռոմանտիկական ավանդույթների կողմնակից։
Ֆրանտիշեկ Պալացկին մահացել է 1876 թվականի մայիսի 26-ին Պրահայում, 77 տարեկան հասակում։
Ֆրանտիշեկ Պալացկու անունն է կրում Օլոմուեց քաղաքի համալսարանը։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 European Theatre Architecture — Arts and Theatre Institute.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Палацкий Франтишек // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 7,0 7,1 Český bratr, Evangelický časopis Český bratr (չեխերեն) — ČR: 1924. — Iss. 11. — P. 5. — ISSN 1211-6793
- ↑ http://tnk.krakow.pl/czlonkowie/palacky-frantisek/
- ↑ CONOR.Sl
- ↑ Boček P., Kobetič P., Pavlík T. Chrudim (չեխերեն): vlastivědná encyklopedie — 2018. — P. 27. — 279 p. — ISBN 978-80-906318-2-3
- ↑ (unspecified title) — ISBN 978-80-87057-50-6
- ↑ https://www.adamovaokoli.cz/seznamy/cestni_obcane_adamov.html
- ↑ Zemský archiv v Opavě, Matrika narozených N • inv. č. 2017 • sig. NJ III 1 • 1784 - 1845 • Hodslavice, s. 70 — 2002.
- ↑ Kryšpín V. Obraz činnosti literární učitelstva českoslovanského za posledních 100 let (չեխերեն) — 1885. — P. 199.
- ↑ Палацкий, Франц // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона: в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
- ↑ Майорова О. Славянский съезд 1867 года: Метафорика торжества // Новое Литературное Обозрение : журнал. — 2001. — № 51. — ISSN 0869-6365.
- ↑ «М. Ю. Досталь, Славянский съезд 1867 года в Петербурге и в Москве». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 2-ին.
Գրականություն խմբագրել
- František Palacký 1798/1998. Dějiny a dnešek. Sborník z jubilejní konference. Praha 1999.
- Лаптева Л. П. Чешский учёный XIX в. Франтишек Палацкий и его связи с русской наукой // Славяноведение. 1999. № 2, с. 51-69.
- Маша П. Путешествие чехов в Москву // ZEN magazine. Русская версия : журнал. — 2012. — № 2. — С. 92—95. — ISSN 1805-6261.
Արտաքին հղումներ խմբագրել
- Палацкий, Франц // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона: в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
- Փիլիսոփայության հանրագիտարան (ռուս.)
- Սովետական պատմական հանրագիտարան (ռուս.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանտիշեկ Պալացկի» հոդվածին։ |