Ֆրանսուազ Սագան
Սագան Ֆրանսուազ (ֆր.՝ Françoise Sagan, իրական ազգանունը՝ Քուարե (ֆր.՝ Quoirez), հունիսի 21, 1935[2][3][4][…], Կաժար, Ֆրանսիա[1][5] - սեպտեմբերի 24, 2004[3][6][7][…], Էքեմովիլ, Ֆրանսիա[1]), ֆրանսիացի կին գրող։ Ավարտել է Փարիզի կաթոլիկական լիցեյը։
Ֆրանսուազ Սագան ֆր.՝ Françoise Sagan | |
---|---|
![]() | |
Ծննդյան անուն | ֆր.՝ Françoise Marie Anne Quoirez[1] |
Ծնվել է | հունիսի 21, 1935[2][3][4][…] |
Ծննդավայր | Կաժար, Ֆրանսիա[1][5] |
Վախճանվել է | սեպտեմբերի 24, 2004[3][6][7][…] (69 տարեկան) |
Վախճանի վայր | Էքեմովիլ, Ֆրանսիա[1] |
Գերեզման | Q30044721?[8] |
Գրական անուն | Françoise Sagan[9] |
Մասնագիտություն | գրող, դրամատուրգ, վիպասան, սցենարիստ, կենսագիր և կինոռեժիսոր |
Լեզու | ֆրանսերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Հատեմեր և Փարիզի համալսարան |
Ստեղծագործական շրջան | 1954-2004 |
Ժանրեր | վեպ, էսսե, թատրոն և պոեզիա |
Ուշագրավ աշխատանքներ | Բարև |
Աշխատավայր | L'Express? |
Պարգևներ | |
Ամուսին | Guy Schoeller? և Robert Westhoff? |
Համատեղ ապրող | Peggy Roche? |
Զավակներ | Denis Westhoff? |
![]() | |
Կայք | francoisesagan.fr |
![]() |
Գրական գործունեությունԽմբագրել
Սագանը մեծ համբավ է ձեռք բերել «Բարև, թախիծ» (1954) առաջին վեպով։ Այդ և 1956 թվականին գրված «Ինչ-որ ժպիտ» վեպերում Սագանը արտացոլել է ֆրանսիական երիտասարդության մի մասի անտարբերությունը հասարակական կյանքի հանդեպ։
«Մեկ ամսից, մեկ տարուց հետո», «Սիրում եք Բրամս», «Հրաշալի ամպերը», «Մի քիչ արև պաղ ջրի մեջ» վեպերում իշխում է տագնապը անհատի ճակատագրի համար բուրժուական հասարակարգում, որը մարդու մեջ մեռցնում է ստեղծագործական միտքը, անկեղծ զգացմունքները։ Սագանի արձակն աչքի է ընկնում սեղմ ու արտահայտիչ գրելաձևով, հոգեբանական նուրբ նկարագրություններով։
«Դղյակ Շվեյցարիայում»՝ 1960 թվականին և այլ պիեսներ գրված են բուլվարային զվարճալի թատրոնի ավանդույթներով։
Բարև, թախիծԽմբագրել
Բարև, թախիծ (ֆրանս. Bonjour Tristesse), Սագանի հայտնի վեպը։ Գրվել է 1954 թվականին։
ՍյուժենԽմբագրել
Վեպը ներկայացնում է երիտասարդ աղջկա մտահոգությունները, ով ուղղակի ուզում է հաճույք ստանալ կյանքի բոլոր դրսևորումներից (ներառյալ սեռական)։ Վաղ տարիքում զրկվելով մորից՝ նա երկար ժամանակ անց է կացնում եկեղեցական գիշերօթիկ դպրոցում։ Վերադառնալով հոր մոտ, ով հայտնի հեդոնիստ և կանանց սիրահար էր, Սեսիլը ամբողջությամբ ընկղմվում է բոհեմական կյանքի մեջ, որտեղ չկային ո′չ կանոններ, ո’չ պատասխանատվություն, սակայն մի օր նրանց կյանքում հայտնվում է Սեսիլի մոր ընկերուհին՝ Աննան, ով գեղեցիկ և խելացի կին էր, սակայն ուներ բռնապետի հակումներ։
ՊատմությունԽմբագրել
«Ժուլիար» հրատարակչությունում գրքի լույս տեսնելը մեծ արաձագանք առաջացրեց կաթոլիկ Ֆրանսիայում։ Գրքի լույս տեսնելու պահին Ֆրանսուազը ընդամենը 19 տարեկան էր։ Մինչ այդ պահը դեռևս անհայտ Ֆրանսուազա Սագանի գիրքը վաճառվեց մեկ միլիոն օրինակով և հեղինակին մեկ ու կես միլիոն ֆրանկ հոնորար բերեց (գիրքը գրախանութներում վաճառվում էր 45 ֆրանկով)։ Գիրքը թարգմանվեց 22 լեզվով և ընդհանուր առմամբ վաճառվեց գրքի 5 միլիոն օրինակ։ Ստեղծագործության գլխավոր հերոսուհին դարձավ մի ողջ սերնդի խորհրդանիշ։
ՄեջբերումներԽմբագրել
Նա պարզապես իրեն սառն է պահում, այստեղ ոչ մի հաշիվ չկա։ Անտարբերությամբ է, որ կարողանում է կյանքի տգեղ բաներից պաշտպանվել։ Դա ազնվության գրավականն է։ |
Նո ոչ եսասեր էր և ոչ էլ փառասեր։ Բայց թեթևամիտ էր, անբուժելիորեն թեթևամիտ․․․ նույնիսկ չեմ կարող ասել, թե ընդունակ չէր խորը զգացմունքներ ունենալ կամ պատասխանատվություն կրել։ |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Fichier des personnes décédées
- ↑ 2,0 2,1 Саган Франсуаза // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 Itaú Cultural Enciclopédia Itaú Cultural (порт.) — São Paulo: Itaú Cultural, 2001. — ISBN 978-85-7979-060-7
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Anguera J. E. Enciclopedia universal ilustrada europeo-americana (իսպ.) — Editorial Espasa, 1905. — Vol. Suplemento 1961-1962. — P. 300—301. — ISBN 978-84-239-4500-9
- ↑ 6,0 6,1 6,2 FemBio: Հայտնի կանանց տվյալների բանկ
- ↑ 7,0 7,1 7,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ SEUZAC (46) : cimetière (ֆր.)
- ↑ https://www.crfashionbook.com/culture/a21778305/cr-muse-francoise-sagan-iconic-french-author/
ԳրականությունԽմբագրել
- Սոֆի Դելասեն, Սիրո՞ւմ եք Դուք Սագանին։ 2003. — 414
Արտաքին հղումներԽմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 108)։ |