Ֆրանսիս Կոկլեն

ֆուտբոլիստ

Ֆրանսիս Կոկլեն (ֆր.՝ Francis Coquelin, մայիսի 13, 1991(1991-05-13)[1][2], Լավալ[3]), ֆրանսիացի ֆուտբոլիստ, «Արսենալ» ակումբի կիսապաշտպան։

Ֆրանսիս Կոկլեն
Francis Coquelin
Անձնական տվյալներ
Ազգությունը Ֆրանսիա Ֆրանսիա
Քաղաքացիությունը Ռեյունյոն Ռեյունյոն
Ծննդյան ամսաթիվ մայիսի 13, 1991(1991-05-13)[1][2] (32 տարեկան)
Ծննդավայր Լավալ, Ֆրանսիա
Հասակ 178 սմ
Քաշ 74 կգ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Արսենալ
Համար 34
Պատանեկան կարիերա
2000-2005 Ֆրանսիա «ԱՍ Բուրն»
2005-2007 Ֆրանսիա «Լավալ»
2007-2008 Անգլիա «Արսենալ»

Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2008-այժմ Անգլիա «Արսենալ» 86 (0)
2010-2011   Ֆրանսիա «Լորյան» 24 (1)
2013-2014   Գերմանիա «Ֆրայբուրգ» 16 (0)
2014   Անգլիա «Չարլտոն Ատլետիկ» 5 (0)
Ազգային հավաքական
2007-2008 Ֆրանսիա Ֆրանսիա (մինչև 17) 3 (0)
2008-2009 Ֆրանսիա Ֆրանսիա (մինչև 18) 5 (0)
2009-2010 Ֆրանսիա Ֆրանսիա (մինչև 19) 16 (0)
2010-2011 Ֆրանսիա Ֆրանսիա (մինչև 20) 12 (0)
2011-2012 Ֆրանսիա Ֆրանսիա (մինչև 21) 7 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կենսագրություն խմբագրել

Ֆրանսիս Կոկլենը ծնվել է Ֆրանսիայի Լավալ քաղաքում։ Նա իր առաջին քայլերը արել է «ԱՍ Բուրն» ակումբի կազմում, իսկ 2005 թվականին տեղափոխվեց «Լավալ» տեղական ակումբ։ Ֆրանսիայի երիտասարդական հավաքականի կազմում նրան նկատել է «Արսենալի» Սկաուտ Գրիմանդին։ 2008 թվականին հուլիսին Ֆրանսիս տեղափոխվեց անգլիական «Արսենալ»։

«Արսենալ» խմբագրել

Նախամրցաշրջանային պատրաստությունը անցկացրել է առաջին թիմի հետ, սակայն հանդես է եկել հիմնականում երիտասարդական և պահեստային կազմերում։ Ֆրանսիսը դարձավ «Արսենալի» երիտասարդական կազմի առանցքային ֆուտբոլիստներից մեկը, որն այդ մրցաշրջանում դարձավ Անգլիայի երիտասարդական գավաթի դափնեկիր և երիտասարդական թիմերի առաջնության հաղթող։

Կոկլենի դեբյուտը «Արսենալի» առաջին կազմում կայացավ 2008 թվականի սեպտեմբերի 23-ին՝ «Շեֆիլդ Յունայթեդը» դեմ խաղում, որն ավարտվեց 6:0 հաշվով հօգուտ Արսենալի։ Այդ խաղում Կոկլենը դաշտ դուրս եկավ Ֆրան Մերիդայի փոխարեն, ով խաղում էր աջ պաշտպանի դիրքում։ Կոկլենն իր առաջին գոլը խփել է 2008 թվականի հոկտեմբերի 5-ին՝ «Սթոք Սիթիի» հետ հանդիպման ժամանակ։

«Լորյան» (վարձավճարով) խմբագրել

2010 թվականին ամռանը Կոկլենը վարձավճարով դարձել է Լորյան ակումբի անդամ խաղային բարձր աստիճան սատանալու համար։ Կոկլենը ֆրանսիական ակումբում հիմնականում խաղացել է աջ կիսապաշտպանի դիրքում։ Լորյան ակումբի կազմում անցկացրել է 24 հանդիպում և խփել 1 գոլ։

Վերադարձ «Արսենալ» խմբագրել

2011 Կոկլենը վերադարձել է Արսենալ։ Աշխարհի երիտասարդական առաջնության պատճառով Ֆրանսիսը չի մասնակցել իր թիմի նախամրցաշրջանային պատրաստությանը և երկար ժամանակ հնարավորություն չի ունեցել ընդգրկվել առաջին թիմի կազմում։ Սակայն Կոկլենը հնարավորություն է ստացել մասանակցել Լիգայի գավաթի և Անգլիայի գավաթի խաղարկություններին, որոնցից յուրաքանչյուրում անցկացրել է երեքական խաղ։ Նա նաև մասնակցել է առաջնության 2 խաղերի հանդես գալով կիսսապաշտպանության կենտրոնում։ Դրանցից մեկում՝ «Տոտտենհեմի» դեմ խաղում, երկրպագուները նրան ճանաչել են խաղի լավագույն ֆուտբոլիստ[4]։ Լիգայի գավաթի շրջանակներում անցկացվող «Բոլթոն» ակումբի դեմ խաղից հետո Վենգերն ասել է, որ փոխել է իր վերաբերմունքը Կոկլենի նկատմամբ։ Նախկինում Ֆրանսիսին համարում էր առաջին հերթին պաշտպան, սակայն երիտասարդ խաղացողի ելույթները «Լորյան» կազմում, ինչպես նաև ընթացիկ մրցաշրջանում Կոկլենի ցուցադրած խաղը Վենգերին համոզեցին, որ նրա տեղը կիսպաշտպանությունում է[5]։ Ընդ որում, Ֆրանսիսը հայտարարել է, որ պատրաստ է խաղալ ցանկացած դիրքում, միայն թե խաղա[6]։

Թիմի եզրային պաշտպանների ստացած վնասվածքների պատճառով Կոկլենը ձմռանը հնարավորություն ստացավ խաղալ առաջնությունում՝ հանդես գալով աջ և ձախ պաշտպանների դիրքերում, սակայն այդ հնարավորությունը նա մասամբ բաց թողեց իր ստացած վնասվածքների պատճառով։

2012 թվականի հունվարի 10-ին Կոկլենը կնքել է նոր երկարաժամկետ պայմանագիր «Արսենալի» հետ[7]։

Ֆրայբուրգ (վարձավճարով) խմբագրել

2013 թվականի հուլիսի 5-ին Կոկլենը վարձավճարով տեղափոխվել է գերմանական «Ֆրայբուրգ»[8][9]։ Նա իր առաջին գոլը խփեց չեխական «Սլովան Լիբերեց» ակումբ հետ խաղում[10]։

Չարլտոն Ատլետիկ (վարձավճարով) խմբագրել

2014 թվականի նոյեմբերի 3-ին Կոկլենը մեկ ամսով Չարլտոն Ատլետիկ, սակայն հետագայում վարձավճարային պայմանագիրը երկարաձգվում է մինչև դեկտեմբերի վերջ։

Երկրորդ վերադարձ «Արսենալ» խմբագրել

2014 թվականի դեկտեմբերի 12-ին «Արսենալը» խզել է Կոկլենի վարձավճարային պայմանագիրը իր կենտրոնական կիսապաշտպանների վնասվածքների պատճառով։ Օգտվելով իրեն ընձեռնված հնարավորությունից՝ Կոկլենը տեղ է գրավել «Արսենալի» հիմանական կազմում։ Նրա խաղն արժանացել է մի շարք դրական արձագանքների։ Մասնավորապես Արսեն Վենգերը նշել է, որ վերադարձից հետո Կոկլենը խաղում է այն ֆուտբոլիստի նման, ով գնահատվում է £40 միլիոն[11]։ Թիերի Անրին վերլուծելով Բարնլիի դեմ խաղը, որում Կոկլենը ճանաչվել է լավագույն խաղացող, բարձր է գնահատել Ֆրանսիսի խաղը և նրան անվանել է «դետեկտիվ Կոլոմբո» խաղը հասկանալու և հակառակորդի հարձակաման զարգացում կանխագուշակելու համար[12]։

2015 թվականի փետրվարին «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտնել է, որ կիսապաշտպան Ֆրանսիս Կոկլենը և հարձակվող Չուբա Ակպոմը լոնդոնյան ակումբի հետ կնքել են նոր երկարաժամկետ պայմանագրեր։

Միջազգային կարիերա խմբագրել

Ֆրանսիսը հանդես է եկել Ֆրանսիայի պատանեկան և երիտասարդական՝ մինչև 17, մինչև 18, մինչև 19, մինչև 20 և մինչև 21 տարեկանների հավաքականներում։

Ձեռքբերումներ խմբագրել

  «Արսենալի» երիտասարդական թիմ

  • Անգլիայի երիտասարդական գավաթակիր - 2009
  • Անգլիայի երիտասարդական առաջնություն - 2009

 Արսենալ

  Ֆրանսիա (մինչև 19)

  • Եվրոպայի ֆուտբոլի (մինչև 19) առաջնության հաղթող - 2010

Ակումբային կարիերա խմբագրել

Ակումբ խմբագրել

 
Կոկլենը 2013 թվականին
4 դեկտեմբերի 2016-ի դրությամբ[13]
Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Լիգայի Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
  Արսենալ 2008-09 0 0 0 0 1 0 0 0 0 0 1 0
2009-10 0 0 1 0 2 0 0 0 0 0 3 0
2011-12 10 0 3 0 3 0 1 0 0 0 17 0
2012-13 11 0 2 0 3 0 6 0 0 0 22 0
2014-15 22 0 5 0 1 0 2 0 0 0 30 0
2015–16 26 0 2 0 0 0 6 0 1 0 35 0
2016–17 16 0 0 0 1 0 4 0 0 0 16 0
Ընդհանուր 85 0 13 0 11 0 19 0 1 0 129 0
  Լորյան   2010-11 24 1 1 0 0 0 0 0 0 0 25 1
  Ֆրայբուրգ   2010-11 16 0 3 0 0 0 5 1 0 0 24 1
  Չարլտոն
Ատլետիկ  
2014-15 5 0 0 0 0 0 0 0 0 0 5 0
Ընդհանուր կարիերայի ընթացքում 130 1 17 0 11 0 24 1 1 0 183 2

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967.
  3. 3,0 3,1 https://www.ligue1.fr/joueur?id=francis-coquelin
  4. «Man of the Match against Spurs — Coquelin»։ Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին։ Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 20 
  5. «Wenger — I changed my mind about Coquelin»։ Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 6-ին։ Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 20 
  6. «Coquelin — I’ll play anywhere for this team»։ Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 4-ին։ Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 20 
  7. «Coquelin signs new long-term contract»։ Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 27-ին։ Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 20 
  8. Coquelin joins SC Freiburg on loan
  9. «SC leiht Francis Coquelin aus»։ Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 22-ին։ Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 20 
  10. Սլովան Լիբերեց 1:2 Ֆրայբուրգ
  11. «Coquelin 'like a £40m player'»։ Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 23-ին։ Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 20 
  12. Thierry Henry hails 'the detective' Francis Coquelin for man-of-the-match display at Burnley, and calls the midfielder 'Columbo'
  13. «Francis Coquelin: Appearances»։ ESPNFC։ 2013 թ․ նոյեմբերի 12։ Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 12 

Արտաքին հղումներ խմբագրել