Ֆրանսիայի լեզուներ

Ֆրանսիայի լեզուներ, Ֆրանսիայում գործածվող ոչ պաշտոնական լեզուներ, այդ թվում՝ ֆրանսերեն, որը համարվում է ամենատարածված և երկրի միակ պաշտոնական լեզուն։ Ֆրանսիայում մյուս լեզուները բաժանվում են տարածաշրջանային լեզուների և ներգաղթյալների լեզուների։

Infoboxforlang.png
Ֆրանսիայի լեզուներ
Langues de la France.svg
Տարածաշրջանային լեզուների և բարբառների աշխարհագրական բաշխում
Ենթադասlanguages of a country?
ԵրկրներFlag of France (1794–1815, 1830–1974, 2020–present).svg Ֆրանսիա
Պաշտոնական կարգավիճակֆրանսերեն

[[Պատկեր:




Circle frame.svg

Ֆրանսիայի մայրենի լեզու(2007)[1]     ֆրանսերեն (87.2%)     արաբերեն (3.6%)     պորտուգալերեն (1.5%)     իսպաներեն (1.2%)     իտալերեն (1.0%)     գերմաներեն (0.7%)     թուրքերեն (0.5%)     անգլերեն (0.4%)     այլ լեզուներ (3.9%)

|300px]]
Commons-logo.svg Languages of France Վիքիպահեստում

ԿարգավիճակԽմբագրել

Ֆրանսիայի պետական լեզուն ֆրանսերենն է (համաձայն Ֆրանսիայի Սահմանադրության 2-րդ հոդվածի), և կառավարությունը պարտավոր է օրենքով օգտագործել հիմնականում ֆրանսերենը։ Բացի այդ, կառավարությունը պահանջում է, որ առևտրային գովազդներն ու հայտարարությունները գրվեն մատչելի ֆրանսերենով (թեև արգելված չէ, դրա հետ միասին նաև այլ լեզուներով ներկայացնել), սակայն չի պահանջում ֆրանսերենի օգտագործումը ոչ առևտրային հրապարակումներում։

Բերնար Չերկվիլի կառավարության համար գրված 1999 թվականի զեկուցման մեջ[2] առանձնացվում են 75 լեզուներ, որոնք կարող են պաշտոնական ճանաչում ստանալ տարածաշրջանային և փոքրամասնությունների լեզուների վավերացման դեպքում։ Դրանցից 24-ը Ֆրանսիայի եվրոպական մասի բնիկ լեզուներն են, իսկ մնացածը ՝ ներգաղթյալների լեզուները։

«Ֆրանսիայի լեզուներ» հասկացությունն արդեն ճանաչում է ձեռք բերել և օգտագործվում է վարչակազմի կողմից, սակայն նրանցից ոչ մեկը դեռևս չի ստացել որեէ պաշտոնական կարգավիճակ։

Որոշ տարածաշրջանային լեզուներ կոչվում են «պատուա» (ֆր.՝ Patois, որը նշանակում է բարբառ, ժարգոն), չնայած նրան, որ այն համարվում է նսեմացուցիչ արտահայտություն։

ԿրթությունԽմբագրել

2001 թվականի ապրիլին Ֆրանսիայի կրթության նախարար Ժակ Լանգը[3] պաշտոնապես ճանաչեց, որ Ֆրանսիայում տարածաշրջանային լեզուներն ավելի քան երկու դարերի ընթացքում ընկճված վիճակում են գտնվել և հայտարարեց, որ ֆրանսիական դպրոցներում թույլատրվում է երկլեզու կրթություն։

ՎիճակագրությունԽմբագրել

1999 թվականի մարդահամարի ընթացքում Ֆրանսիայի Ազգային վիճակագրության և տնտեսական հետազոտությունների ինստիտուտը ընտրական հարցազրույց անցկացրեց Ֆրանսիայի եվրոպական մասում, 380.000 չափահասների հետ՝ իրենց ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ։ Հարցերից մեկն այն էր, թե ծնողներն ինչ լեզվով են խոսել իրենց հետ, մինչև նրանց հինգ տարեկան դառնալը։ Սա Ֆրանսիայում տարբեր լեզուներ կրողների առաջին լուրջ ուսումնասիրությունն է եղել։ Արդյունքները հրապարակվել են Enquête familiale, Insee - ում։

Տեղ Լեզու Մայրենի լեզու
Մեծահասակների տոկոս
1 Ֆրանսերեն 39 360 86 %
2 Գերմաներեն и գերմանական բարբառներ
970
2,12 %
3 Արաբերեն
940 2,05 %
4 Օքսիտաներեն
610
1,33 %
5 Պորտուգալերեն 580 1,27 %
6 Ռոմանական լեզուներ
570
1,25 %
7 Իտալերեն 540 1,19 %
8 Իսպաներեն 485 1,06 %
9 Բրետոներեն 280
0,61 %
10 Շուրջ 400 այլ լեզուներ
(լեհերեն, Լիբիա-բերբերական լեզուներ, արևելա-ասիական լեզուներ, կատալոներեն, ֆրանկո-պրովանսալերեն, կորսիկերեն, Բասկերեն և այլն)
2350
5,12 %
Ամբողջ 45 762
102 %

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել