Գեորգի Ֆրանգուլյան
Գեորգի Վարդանի Ֆրանգուլյան (մայիսի 29, 1945, Sololaki), հայ քանդակագործ, ՌԴ ժողովրդական նկարիչ։
Գեորգի Ֆրանգուլյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 29, 1945 (79 տարեկան) |
Ծննդավայր | Sololaki |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կրթություն | «Երկրորդ դպրոց» լիցեյ և Մոսկվայի Ս. Ստրոգանովի անվան արվեստի և արդյունաբերության ակադեմիա |
Ուսուցիչ | «Երկրորդ դպրոց» լիցեյ |
Ստեղծագործություն(ներ) | Պետրոս I-ի հուշարձան, Ալեքսանդր Պուշկինի հուշարձան, Բուլատ Օկուջավայի հուշարձան, Արամ Խաչատրյանի հուշարձան, Ելցինի հուշարձան և Իսահակ Բաբելի հուշարձան |
Ժանր | քանդակագործություն |
Մասնագիտություն | քանդակագործ և ուսուցիչ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | ԽՍՀՄ նկարիչների միություն |
Georgiy Frangulyan Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԳեորգի Ֆրանգուլյանը ծնվել է Թբիլիսիի Սոլոլակի շրջանում 1945 թվականին։ 1956 թվականին ընտանիքով տեղափոխվել են Մոսկվա։ 1964 թվականին ընդունվել է Ստրոգանովի անվան արվեստի բարձրագույն ուսումնարան, որտեղ ուսանել է Ջորջ Մոտովիլովի և Ալեքսանդր Մատվեևի դպրոցներում։ Դեռևս ուսանողական տարիներից մասնակցում է ցուցահանդեսների։ Ունեցել է շուրջ 100 ցուցահանդես։ Գեորգի Ֆրանգուլյանը ստեղծագործում է հաստոցային մոնումենտալ արվեստի բնագավառում։ Աշխատում է տարբեր նյութերով՝ բրոնզ, մարմար, փայտ, կերամիկա։ Ֆրանգուլյանի գործերում առանձնահատուկ տեղ են գրավում գրաֆիկական աշխատանքները։
1990-ական թթ. Ֆրանգուլյանը ստեղծել է նոր ժանր, որը անվանել է «քանդակային դիզայն»` դրանք ֆունկցիոնալ իրեր են` օրիգինալ փոխաբերական մարմնավորմամբ («Ժամացույցը» շարքը, 1993, բրոնզ, ոսկի, արծաթ, կիսաթանկարժեք քարեր)։
Ստեղծագործությունները գտնվում են Տրետյակովյան պատկերասրահում, Պուշկինի անվան Կերպարվեստի պետական թանգարանում, աշխարհի տարբեր երկրների մասնավոր հավաքածուներում[1]։
Ստեղծագործություններ
խմբագրելՔանդակներ
խմբագրել- 1977 «Փառքի պսակ» հուշարձանային համալիր, Նովոկուզնեցկ, բրոնզ
- 1986 «Կան և Ենիսեյ» շատրվան, Զելենոգորսկ, բրոնզ
- 1990 «Խաչելություն», Ռավեննայի Սուրբ Ֆրանսիս տաճար, Իտալիա
- 1992-1993 Մոսկվայի գիտությունների ռուսական ակադեմիայի շենքի այլաբանական պատկերներ, բրոնզ
- 1998 Պետրոս Առաջինի հուշարձանն Անտվերպում, Բելգիա, բրոնզ
- 1999 Ալեքսանդր Պուշկինի հուշարձանը Բրյուսելում, Բելգիա, բրոնզ
- 2003 Հուշարձան նվիրված կայսրուհի Ելիզավետային, բրոնզ
- 2007 Արամ Խաչատրյանի հուշարձան, Մոսկվա, Բրյուսով անցում, բրոնզ
- 2007 Դանթեի եռակայմ առագաստանավը, Վենետիկ, բրոնզ[2]
- 2008 Բորիս Ելցինի գերեզմանաքարը Նովոդևիչևի գերեզմանոցում, Մոսկվա, սպիտակ մարմար, Բյուզանդական խճանկար կապույտ, կարմիր ծիրանաքար
- 2011 Բորիս Ելցինի հուշարձանը Եկատիրինբուրգում, մարմար[3]
- 2011 Ժոզեֆ Բրոդսկու հուշարձանը Մոսկվայում, բրոնզ
- 2013 Եգոր Գայդարի հուշարձանը Մոսկվայում, բրոնզ
- 2014 «Սպիտակ քաղաք» քանդակային կոմպոզիցիա, Մոսկվա (չժանգոտվող պողպատ)
- 2015 Դմիտրի Շոստակովիչի հուշարձան, Մոսկվա (բրոնզ)
- 2015 Ալբերտ Այնշտայնի հուշարձան, Երուսաղեմ (բրոնզ)
- 2017 «Վշտի պատ» հուշարձան, Մոսկվա (բրոնզ)
- 2018 Անատոլի Տարասովի հուշարձան, Մոսկվա
- 2018 Միխայիլ Աֆանեսևիչ Բուլգակովի հուշարձան, Մոսկվա
Պարգևներ
խմբագրել- 2013 Մովսես Խորենացու մեդալ[4]
- Ռուսաստանի Դաշնության ժողովրդական նկարիչ
- ՌԴ վաստակավոր նկարիչ
- «Պատվո նշան» շքանշան
Պատկերասրահ
խմբագրելԳրականություն
խմբագրել- Ольга Костина. Скульптура Франгуляна. Трилистник. Москва. 2006. С. 6—26 — Сайт скульптора Г. Франгуляна.
- Ольга Костина. «Посвящение в скульптуру» — на сайте журнала «Наше наследие» Искусство Георгия Франгуляна
- Аграновская М. Возвращение к бронзе // Творчество, № 2, 1988
- Светлов, Игорь Евгеньевич, Античный цикл Георгия Франгуляна // Декоративное искусство, № 9, 1981* журнал «Ереван» № 6 (55) июнь 2010 г.
Ծանոթագրություններ
խմբագրելՏես նաև
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Գեորգի Ֆրանգուլյանի կայքը Արխիվացված 2014-10-29 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեորգի Ֆրանգուլյան» հոդվածին։ |